Մասնակից:Liana 2006/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Заложные покойники

հանգուցյալ ռուս.՝ нечистые покойники, мертвяки, нави, навь[1] , բելառուս․՝ наўцы, наўкі;[2] բուլղար․՝ навье, навлянци, навои, навяци[1] ուկրաիներեն՝ Մավկա, բուլղար․՝ навье, навлянци, навои, навяци, սերբ.՝ навjе[1], սլովեն.՝ navje, mavje,[1] լեհ.՝ nawie[3]),- ըստ սլավոնական հավատալիքների՝ անբնական մահով մահացածներ, ովքեր մահից հետո խաղաղություն չեն ունեցել: Համարվում էր, որ նրանք վերադառնում են ողջերի աշխարհ և շարունակում իրենց գոյությունը երկրի վրա որպես առասպելական արարածներ [1]:


«... հանգուցյալ» տերմինը 20-րդ դարի սկզբին գիտական շրջանառության մեջ մտցրեց ազգագրագետ Դմիտրի Զելենին, քանի որ «անմաքուր» մահացածները չունեին մեկ ընդհանուր անուն սլավոնական բոլոր ավանդույթներում [4]:

Նրանք հավատում էին, որ այսպես կոչված «...» մահացածի հոգին չի կարող գնալ հանդերձյալ աշխարհ և հետևաբար «թափառում» է երկրի վրա[5]: Սլավոնական հավատալիքների համաձայն՝ նման մահացած մարդիկ կարող էին դառնալ չար ոգիներ[6]:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«...» կամ «անմաքուր» մահացածները սլավոնական ավանդույթներում չունեն մեկ ընդհանուր անվանում [4]: .... մահացած մարդ տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցվել 20-րդ դարի սկզբին ազգագրագետ Դմիտրի Զելենինի կողմից, ով այն փոխառել է Վյատկայի բարբառի բառապաշարից՝ «անմաքուր», «քայլող» մահացած մարդուն մատնանշելու համար: Ռուսերենի այլ բարբառներում այս արտահայտությունը արձանագրված չէ [4]։ Նա «...» բառի առաջացումը կապել է հենց թաղման մեթոդի հետ: Մարմինը դագաղում դրված էր դեմքով, փոսը լցված էր (այստեղից՝ «...» անվանումը) քարերով և ճյուղերով։ «... մահացածները» սովորաբար ներառում էին բռնի մահով մահացածներին, ինքնասպաններին, հարբեցողությունից մահացածներին, ջրահեղձությունից մահացած մարդիկ, չմկրտված երեխաներ, կախարդներ և վհուկներ [7]։

Թաղման առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն «սովորական» մահացածների, այսպես կոչված «ծնողներին», «անմաքուրներին» չէին թաղում հողի մեջ և թաղում էին ոչ թե գերեզմանոցում, այլ ճանապարհների խաչմերուկներում, դաշտային սահմաններում, անտառներում, ճահիճներում, ձորերում, այսինքն՝ եկեղեցու ցանկապատից դուրս, քանի որ ենթադրվում էր, որ «նրանք անիծված են ծնողների կողմից, և երկիրը չի ընդունում նրանց» [8]:

Արևելյան սլավոնների մոտ ընդունված էր նման մահացածներին թաղել ճանփեզրերին, հատկապես խաչմերուկներում, ինչպես նաև տեղագրական հանույթներում [9]։ Հին Ռուսաստանում նախաքրիստոնեական սովորույթ կար՝ այրելուց հետո մահացածների մոխիրը հավաքել ամանի մեջ և թողնել «սյունի կամ ճանապարհի վրա» [10][11]:

Չնայած նրաան, որ եկեղեցու կողմից նման սովորույթներին հակազդելուն (Վլադիմիր Սերապիոնը դատապարտեց աղետի դեպքում խեղդվածներին և խեղդամահներին գերեզմաններից հանելու հեթանոսական սովորույթը, իսկ Իոսիֆ Վոլոցկին հաստատեց «անմաքուր» մահացածների հուղարկավորության պրակտիկան, հիմնելով վանք, որտեղ կթաղեին նրանց), այս հավատալիքներն այնքան ուժեղ էին, որ արդյունքում հայտնվեցին առանձին գերեզմանոցներ, «թշվառ տներ», որոնք խոսակցական կոչվում են «աստվածատուն» կամ «աստվածատներ», որոնք իրենցից ներկայացնում են ցանկապատված տախտակներով կամ ցցերով տարածքներ[12]:

Ժողովրդական համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմբիրսկի նահանգում կար հավատալիք, ըստ որի` երաշտի ժամանակ «անպայման պետք է գտնել մի հարբեցողի, որին երկիրը չի ընդունում, ուստի նրան պետք է հանել հողից և նետել ճահիճը, որպեսզի անձրև գա» [12]։ Նման պատմություններ կան նաև այլ վայրերի մասին, բացառությամբ այն վայրերի, որտեղ երաշտ չի լինում [13]:

Բացի երաշտից, «... հանգուցյալները» կարող են այլ վնասներ պատճառել: Հայտնի է, օրինակ կա լեգենդ Բատուրկեի մասին, ով համարվում էր շատ ագահ և որպեսզի նա կարողանար իր ագահությունը բավարարեր, անցորդները պետք է նվիրաբերություն անեին, հակառակ դեպքում նա կարող էր հիվանդություն բերել նրանց և նրանց անասուններին [12]։ Պահպանվել են բազմաթիվ լեգենդներ այն մասին, թե ինչպես են «անմաքուր» մահացածները վախեցրել անասուններին ու մարդկանց [13]:

Բելառուսում բռնի մահվան վայրերը համարվում էին անմաքուր, և մարդիկ, ովքեր անցնում էին այդ վայրերի կողքով, քարեր, ծառերի ճյուղեր, մի կտոր ծղոտ կամ մի բուռ հող էին նետում այնտեղ («հակառակ դեպքում հանգուցյալը երկար ժամանակ կհետապնդներ նրանց»[14]): Բացի Բելառուսից, ... հանգուցյալների գերեզմանին ինչ-որ բան նետելու սովորույթ է գրանցվել նաև Վիլնայի, Պսկովի, Օլոնեցի, Սարատովի, Վոլինի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խարկովի նահանգներում[15]։ Խարկովի նահանգում կարծում էին, որ նա, ով «...հանգուցյալին» գցում է գերեզմանի մեջ, այսպես ասած նա մասնակցում է թաղմանը և իր հուղարկավորության պատիվը մատուցում հանգուցյալին[14]:

Դիցաբանական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավերժահարսեր [16]: Դմիտրի Զելենինը հավասարեցրեց «...» հանգուցյալներին և հավերժահարսներին[16]։ Միևնույն ժամանակ, խորհրդային ազգագրագետ Սերգեյ Տոկարևը կարծում էր, որ ջրահարսի կերպարը ջրում, դաշտում կամ անտառում ապրող աղջկա տեսքով, որը առաջացել է 18-րդ դարում, իր մեջ միացնելով ջրային տարերքը: (водяницы, ջրափ և այլն), իրականում «անմաքուր» մահացածներ և պտղաբերության ոգիների մասին հավատալիքներ[7]։
  • Մավկա — չար ոգի, որը մոտ է ջրահարսներին, կարպատո-ուկրաինական «անտառային օրիորդներին» կամ լեռնային կանացի ոգիներին: Ենթադրվում էր, որ մահացած երեխաները, մահացած չծնված մանուկները, կամ նրանք, ովքեր մահացել են ջրահարսի շաբաթվա ընթացքում, դառնում են մավկա:
  • Զանգակատան վրա հայտնված մահացած — կենդանի մահացած, որը գիշերները նստած է զանգակատան վրա:
  • Իգոշա — մանր դև, չծնված կամ մահացած երեխայի հոգի [18]:
  • Ժերդյայ — բարձրահասակ և նիհար ոգի է, որը գիշերները քայլում է փողոցներով և նայում պատուհաներին [19]:
  • Շուլիկունի — Այսպիսով, Վոլոգդա նահանգում նրանք երեխաներին անվանում էին անիծված կամ սպանված իրենց մայրերի կողմից, որոնք վերածվում են ջրօրհնեքի չար ոգու և վազում փողոցներով՝ երկաթե թավայի մեջ տաք ածուխներով կամ ձեռքին շիկացրած կարթաձողով, որոնցով նրանք կարող են գրավել մարդկանց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Левкиевская, 2009, էջ 118
  2. «slounik.org: Расейска-беларускі слоўнік дадатковай лексікі Зьмітра Саўкі». slounik.org. Արխիվացված է օրիգինալից 2019-02-15-ին. Վերցված է 2019-09-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Strzelczyk, 2007
  4. 4,0 4,1 4,2 Левкиевская, 2009, էջ 119
  5. Moszyński, 1928, էջ 169
  6. Мелетинский, 1990
  7. 7,0 7,1 Токарев, 2005, էջ 197
  8. Зеленин, 1995, էջ 50, 89, 90, 95, 256, 325
  9. Ключевский, 2005, էջ 18
  10. Левкиевская, 1999, էջ 124
  11. Соболев, 1913, էջ 85
  12. 12,0 12,1 12,2 Зеленин, 1995, էջ 236
  13. 13,0 13,1 Зеленин, 1995, էջ 236–237
  14. 14,0 14,1 Зеленин, 1995, էջ 69
  15. Зеленин, 1995, էջ 63–64
  16. 16,0 16,1 Зеленин, 1995, էջ 59–60
  17. Левкиевская, 1995, էջ 283
  18. Левкиевская, 2000, էջ 517, 518
  19. Даль, 1880

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]