Jump to content

Մասնակից:Liana1986/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալան Ջեյմս Հոլինգհերսթ (անգլ.՝ Alan James Hollinghurst, ), ժամանակակից բրիտանական գրող, թարգմանիչ և գրական քննադատ: Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում Սոմերսեթ Մոեմի մրցանակ (1989), Ջեյմս Թեյթ Բլեքի մրցանակ (1994), Բուքերյան մրցանակ (2004): Թագավորական գրական միության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Հոլինգհերսթը ծնվել է Անգլիայի հարավում, Գլոստերշիր կոսմության ոչ մեծ Ստրաուդ քաղաքում, բանկային ծառայողի ընտանիքում: Հոլինգհերսթը Օքսֆորդի համալսարանում ուսումնասիրել է անգլերեն գրականություն, 1975 թվականին ստացել է բակալավրի աստիճան, և 1979 թվականին՝ գրական մագիստրոսի աստիճան:

Դիսերտացիան նվիրված է եղել հոմոսեքսուալ գրողների՝ Ռոնալդ Ֆիրբանկի, Էդվարդ Ֆորսթերի և Լեսլի Հարթլիի ստեղծագործություններին:

1982-1995 թվականների աշխատել է «The Times Literary Supplement» թերթի գրական հավելվածում, որպես քննադատ:

Բացահայտ հոմոսեքսուալ է[1]:

2004 թվականին «Գեղեցկության գիծ» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի, որը Մարգարետ Թետչերի ժամանակաշրջանի մասին էր՝ երիտասարդ գեյի աչքերով տեսած:

2006 թվականին նրա վեպը էկրանավորվեց:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրադարանը ավազանում / The Swimming Pool Library (1988)
  • Անհավատարիմ աստղ / The Folding Star (1994)
  • Կախարդանք / The Spell (1998)
  • Գեղեցկության գիծ / The Line of Beauty (2004, рус. перевод 2005)
  • Անծանոթի երեխան / The Stranger's Child (2011)
  • Սպերշհոլտի գործը /The Sparsholt Affair (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alan Hollinghurst wins prestigious Booker Prize (14114)» (անգլերեն). 2004-10-21. Վերցված է 2017-11-04-ին.