Մասնակից:Larasafarian94/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուբարու BRZ — կոմպակտ սպորտային հետշարժական սպորտային ավտոմեքենա է թափքում երկդռնանի կուպե, մշակված և արտադրված Սուբարու և Տոյոտա ընկերությունների հետ համատեղ, պաշտոնապես ներկայացվել է 2011 թվականին Տոկիոյի ավտոսրահում։ [1]։ BRZ֊ը հապավում է Boxer, Rear Wheel Drive, Zenith [2]. Մոդելը վաճառվում է 3 տարբեր բրենդների տակ՝ Տոյոտա (Toyota 86 Ճապոնիայում, Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Toyota GT-86 Եվրոպայում, Toyota FT-86 Նիկարագուայում և Յամայկայում, Սուբարու (Subaru BRZ) և Սցիոն (Scion FR-S).

Տեխնիկական բնութագրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենան կառուցված է Սուբարու Իմպրեզայի մոդիֆիկացված հենահարթակի վրա։ Սպորտային ավտոմեքենան ունի ծանրության ցածր կենտրոն, որն տեղադրված է 460 մմ բարձրության վրա, շնորհիվ օպոզիտային շարժիչի և վարորդի ու ուղևորի ցածր նստեցվածքի, ինչպես և շարժիչը, որը տեղակայված է առավելագույնս ներքև ու հետ։ Ուժային ագրեգատի դերում օգտագործվում է մթնոլորտային չորսցիլինդրային օպոզիտային բենզինային շարժիչ՝ վառելիքի ուղիղ ներարկմամբ, աշխատանքային 2լ ծավալով, 200 ձ. ու. հզորությամբ (@ 7000 պտ/վրկ) 6400-6600 պտ/ր). Շարժիչի հիմքում վերցրված է Սուբարու FA20-ի ճախարակը, Toyota D-4S֊ի ճախարակների գլանի գլխիկները։

  • Առավելագույն արագություն ՝ 226կմ/ժ
  • 0 - 100 կմ/ժ ՝ 7.6 վրկ
  • 0 - 400 մ ՝ 15.5 վրկ
  • Վառելիքի ծախս՝ 7.8 լ
  • Արտանետումները՝ CO2 181 գր/կմ

Սուբարու BRZ GT300[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին դեկտեմբերի սկզբին Սուբարու ընկերությունը ներկայացրեց Սուբարու BRZ GT300, որը հատուկ ստեղծված է մրցարշավների համար։ Սուբարուի ավտոարտադրողը մինիմալացրեց տարբերությունները սերիական BRZ֊ի և GT300֊ի տարբերակների միջև։ Նոր մրցարշավային սպորտային ավտոմեքենա BRZ GT300֊ը 2012 թվականից մրցում է ճապոնական Super GT տարբերակի հետ GT300 կարգում և այդ մրցարժավում փոխարինեց Legacy B4֊ին։ Այս տարբերակի առանձնահատկությունը մաքսիմալ ուժգնության սահմանաձակման մեջ է մինչև 300 ձիաուժ հզորությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]