Մասնակից:HrayrGrigoryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HrayrGrigoryan/Ավազարկղ
 

Պիոս IV (լատ.՝ Pius PP. IV; հայտնի է Ջովաննի Անջելո Մեդիչի, իտալ.՝ Giovanni Angelo de Medici; ծնվել է 1949 թվականի մարտի 31-ին, մահացել 1565 թվականի դեկտեմբերի 9-ին), Հռոմի Պապ դարձել է 1559 թվականի դեկտեմբերի 25-ից միչև 1565 թվականի դեկտեմբերի 9-ը:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովաննի Անջելո դե Մեդիչի առաջացել է կողային, Մեդիչի ճյուղի միացումից, և ծնվել է Միլանում՝ 1499 թվականի մարտի 31-ին[1]: Նա նոտարի որդի է եղել և իրեն նվիրեց

բժշկագիտությանը և իրավագիտությանը: Նրա վաղ կարիերան հիշեցնում էր իր ավագ եղբոր մասին, Ջան Ջակոմո Մեդիչին, որը ցածրից բարձրացավ մինչև Մելենյանոի մարկիզ:

Նա սովորել էր Պավիաի և Միլանի համալսարաններում: Ուսումից հետո Բոլոնյայում ձեռք բերեց իրավաբանի աստիճան և Ջովանին 1527 թվականին ուղևորվեց Հռոմ, որպես Պավլա III պապի կողմից սիրված մարդ, և սկսեց արագ բարձրանալ հոգևորական պաշտոններով, սկզբում զբաղեցնելով մի քանի քաղաքների մարզպետի պաշտոնը, իսկ հետո դարձավ Ռագուզի արքեպիսկոպոս (1545-1553)[2], և Բոլոնիայի փոխ-դեսպան: 1549 թվականին նա դարձավ կարդինալ և նրան ուղարկեցին Գերմանիա և Հունգարիա դիվանագիտական առաքելության[1]:


Պապականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովաննի Անջելո Մեդիչին համարվում էր պարզ և հանգիստ հոգով, շատ կենսուրախ մարդ: Ի տարբերությունը իրեն նախորդող հպարտ և ոչ քրեական, Պավել IV-ի, աչքի էր ըկնում, և դա լուծեց 1559 թվականի դեկտեմբերի 25-ին իր հռոմի պապ դառնալու ընտրության հարցը:[1]

1560 թվականին նա ստեղծեց Իոննա Լաթերանի անվան շքանշանը, որը նախատեսված էր ոչ հոգևոր մարդկանց համար[3]:

Լինելով բնականաբար բարիացկամ, Պիոս IV պապը այնուամենայնիվ առանձնահատուկ խստությամբ էր վերաբերում իր նախնիների հնտանեվարությանը. Ալֆոնսո կարդինալին նա աքսորեց, մեկ այլնի՝ Ջովանիին, գլուխը դրեց կառափնարանին, իսկ կարդինալ Կառլը, որը կարդինալների հավաքին ընտրել էր Պիոսին, Սուրբ Հրեշտակ ամրոցում խեղդամահ էր արվել:

1956 թվականին բացահայտվել է կարդինալի որդի՝ Բենեդետո Ակկոլիտի կրթսեր, կոմից իրականացվող դավադրությունը[4]:

Պիյ IV Պապը

Այդ ժամանակ Պիոս IV-ը իր երեք քույրերի հետնորդներին բաժանում էր կարդինալային գլխարկներ, իսկ իր երեխաներին ապահովում էր շահութաբեր բենեֆիսներով: Պարզվեց ամենահայտնի կարդինալը Կառլո Բոռոմեոն (1538—1584) է, հետագայում դարձավ Միլանի եպիսկոպոս, Տրիդենտսկի հավաքի պատվերների ջանասիրաբար իրականացնող, առաջին հոգևոր սեմինարների հիմնադիր: Կառլոն 1610 թվականին դասվել է սրբերի դասին:

Պիոս IV պապը գործը տարել է միչև հոգևորական հավաքի աշխատանքների ավարտը: Հավաքի կողմից ընդունված որոշումը ոչ մի կերպ չեր սահմանափակում պապի իշխանությունը, նրա խնամակալությանը տալով եկեղեցու կարևորագույն բարեփոխումները: Հոգևորականների գաղափարները երկար ժամանակով գտնվում էին ստվերում: Ինչպես նաև Մարտին Լյութերի և Ժաննա Կալվինայի ուսմունքը ենթարկվեց քննադատությունների և ձևակերպեց կաթոլիկ վարդապետության հիմնական սկզբունքները, աստծու ողորմության և մեղքից մարդու հոգու փրկության մեջ եկեղեցու դերի մասին: Խորհուրդը ընդունեց նաև շատ կարգապահական դրույթներ: Կարևոր է նշել որ պապը ոչ մի անգամ մասնակցություն չի ունեցել խորհուրդի 25 նիստերին: Հունվարի 26-ին Պիոս IV-ը ստորագրեց հավաքի մասին որոշումը և անմիջապես անցավ այն իրականացնելու գործին:

1564 թվականին ի հայտ եկավ ուղված և լրացուցիչ «Արգելված գրքերի ինդեքս»:

Եվրոպայում բռնկված կրոնական պատերազմին պապը չխառնվեց:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոս IV-ը մահացել է 1565 թվականի դեկտեմբերի 9-ին և հուղարկավորվել է Սանտա-Մարիա-դելի-Անջելիում:

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոսի կառավարման ժամանակներում Միքելանջելոն վերակառուցեց Սանտա-Մարիա-դելի-Անջելիի բազիլկան, իսկ Պիռո Լիգորիոն կառուցեց Պիոսի Պերճատունը ("Casina Pio IV"), այժմ հայտնի է որպես Վատիկանի այգիների Պապական գիտությունների ակադեմիայի նստավայր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Loughlin, James. "Pope Pius IV." The Catholic Encyclopedia. Vol. 12. New York: Robert Appleton Company, 1911. 4 Sept. 2014
  2. Bartolomeo Scappi, The Opera of Bartolomeo Scappi (1570): L'Arte Et Prudenza D'Un Maestro Cuoco, Transl. Terence Scully, (University of Toronto Press, 2008), 688.
  3. «Иоанна Латеранского орден»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  4. Marjorie Reeves, The Influence of Prophecy in the Later Middle Ages: A Study in Joachimism, (Oxford University Press, 1969), 368.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]