Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ38

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hermine Meliksetyan/Ավազարկղ38
Հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարության Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ (վրաց.՝ გიორგი აბრამიშვილის სახელობის საქართველოს თავდაცვის სამინისტროს სამხედრო ჰოსპიტალი), հայընի է նաև որպես Գորիի զինվորական հոսպիտալ (վրաց.՝ გორის სამხედრო ჰოსპიტალი), Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատություն, որ գտնվում է Գորի քաղաքում։ Իր ներկայիս տեսքով կենտրոնն ստեղծվել է 2006 թվականի օգոստոսի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղակայված խորհրդային ժամանակաշրջանի զինվորական հոսպիտալի բազայի վրա[1][2]։

Հիվանդանոցը նախատեսված է 176 մահճակալի համար և տրամադրում է ընդհանուր բժշկական ու վիրաբուժական օգնություն, ինչպես նաև շուրջօրյա շտապ օգնության ծառայություն ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց համար: Հիվանդանոցում ցանակացած պահի բուժվող հիվանդների մոտ 25 %-ը քաղաքացիական անձինք են[3]։ Այն գործում է նաև որպես Թբիլիսիի պետական բժշկական համալսարանին կից ուսումնական հիվանդանոց[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային կորուստներով իրադարձություններին արձագանքելու հիվանդանոցի կարողությունը փորձության է ենթարկվել 2008 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։ Բացի վրացի զինծառայողներից, Գորիում կամ նրա շրջակայքում վիրավորված քաղաքացիական անձանց մեծ մասն ի սկզբանե տեղափոխվել է Գորիի հիվանդանոց՝ բուժման նպատակով: 2008 թվականի օգոստոսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում, ռուսական ռազմական ուղղաթիռից արձակված հրթիռը հիվանդանոցի բակում հարվածել է բժշկական անձնակազմի խմբին, ինչի հետևանքով մահացել է շտապ օգնության բաժանմունքի բժիշկ Գեորգի Աբրամիշվիլին, ով նախորդ չորս օրերին վիրահատել էր ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված մարդկանց: Մարդու իրավունքների պաշտպանությունը խոստովանել է, որ հիվանդանոցի վրա հարձակումը, որը "հստակ նշված էր «Կարմիր խաչով», «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում էր»[3]։ Հիվանդանոցն Աբրամիշվիլիի անունն ստացել էր 2013 թվականի օգոստոսին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Military Hospital». Ministry of Defense of Georgia. Վերցված է 22 May 2014-ին.
  2. «PM Comments on Relocation of Military Hospital to Gori». Civil Georgia. 22 December 2005. Վերցված է 22 May 2014-ին.
  3. 3,0 3,1 Up in Flames: Humanitarian Law Violations and Civilian Victims in the Conflict over South Ossetia (PDF). Human Rights Watch. 2009. էջ 95. ISBN 1-56432-428-1.
  4. «Gori Military Hospital named after deceased doctor». Georgian Public Broadcaster, 1st Channel. 11 August 2013. Արխիվացված է օրիգինալից 10 September 2013-ին. Վերցված է 22 May 2014-ին.