Մասնակից:Hayder15/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Մորս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSteve Morse
Ծնվել էհուլիսի 28, 1954(1954-07-28) (69 տարեկան)
Կաղապար:Համիլթոն (Օհայո) (նահանգ Օհայո, ԱՄՆ)
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերգործիքային ռոք, պրոգրեսիվ ռոք, ծանր ռոք, ծանր-մետալ, ջազ-ֆյուջն
ՄասնագիտությունԿիթառահար
ԳործիքներԿիթառ
Գործունեություն1970 թվականից
Կայքwww.stevemorse.com


Սթիվեն Ջեյ Մորս (անգլ.՝ Steven J. Morse; ծնվ. հուլիս 28 1954, Համիլթոն (Օհայո), Օհայո, ԱՄՆ) , ամերիկացի կիթառահար, երգերի հեղինակ, օդաչու: Մի քանի անգամ «Guitar Player» ամսագրով ճանաչվել է տարվա լավագույն կիթառահար: 1994 թվականից «Deep Purple» խմբում, ինչպես նաև «Steve Morse Band»ում:

2009 թվականին նա ևս ներառվել էր Classic Rock ամսագրում, որտեղ Classic Rock տարբերակում կային բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 28-ին 1954 թվականին քահանայի և դաշնակահարուհու ընտանիքում, ամերիկյան Համիլթոն քաղաքում, Օհայո նահանգում: Սթիվը դեռ 10 տարեկանել չէր, երբ նա իր եղբոր՝ Դեյվի հետ ստեղծեց «The Plague» խումբը:

60-ականների վերջին Մորսերը տեղափոխվեցին Վրաստան, որտեղ Սթիվն ու Դեյվը ներառվեցին «Dixie Grit» նվագախումբ, որը հանդես էր գալիս սրճարաններում և պարահրապարակներում, նվագելով ուրիշի ստեղծագործությունները, այդ թվում «Led Zeppelin» և «Cream» կրկնությունները: 70-ականներին խումբը լուծարվեց, իսկ Մորսը իր ընկեր Էնդի Վեսթոմի հետ կազմեցին «Dixie Dregs» խումբը, որը արդյունքում դարձավ պրոֆեսիոնալ: Այս խմբում կիթառահարը մնաց մոտ 13 տարի:

1982 թվականից մինչև 1986 թվականը ամեն տարի «Guitar Player» ամսագրի ընթերցողների կողմից Մորսը ճանաչվում էր լավագույն կիթառահար:

1983 թվականից Սթիվը սկսեց վարել «Guitar for the practicing musician» ամսագրի «Open ears» սյունակը: Շուտով Մորսը ստեղծեց «Steve Morse band» անհատական ծրագիրը: Դրա կազմ մտան բաս-կիթառահար Ջերի Պիկը և թմբկահար Դուգ Մորգանը, ում հետագայում փոխարինեց Րոդոմ Մորգենշտեյնը: Առաջին իսկ ալբոմի հիթը դարձավ «Cruise missile»: 1985 թվականին դուրս եկավ երկրորդ գործը` «Stand up»ը, իսկ այն իրականացնելուց հետո երաժիշտները շրջայց կատարեցին «Rush»ի բացմանը:

80-ականների կեսերին նրան հրավիրում են շրջագայության Ջոն Մակլաֆլինը, Էլ Դի Մեոլան, Պակո դե Լուսիան: В 1986—1987 թվականներին Մորսը նվագում էր Kansas խմբում:

1989 թվականին,հոգնելով շոու-բիզնեսից, Սթիվ Մորսը հանկարծակի լքում է բեմը և ԱՄՆ-ի ավիաընկերություններից մեկում դառնում է ներքին չվերթների օդաչու:

1994 թվականին Մորսը վերականգնում է Steve Morse Band-ը, իսկ նույն թվի նոյեմբերին հրավեր է ստանում նվագելու Deep Purpleում: Մի քանի համերգներից հետո նա դառնում է խմբի մշտական կիթառահարը:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dixie Dregs

  • 1975 — The Great Spectacular
  • 1977 — Free Fall
  • 1978 — What If
  • 1979 — Night Of The Living Dregs
  • 1980 — Dregs Of The Earth
  • 1981 — Unsung Heroes
  • 1982 — Industry Standard
  • 1989 — Divided We Stand
  • 1992 — Bring 'Em Back Alive
  • 1994 — Full Circle
  • 1997 — King Biscuit Flower Hour Presents — The Dregs 1979
  • 2000 — California Screamin
  • 2002 — 20th Century Masters: The Best Of The Dixie Dregs
  • 2002 — Sects, Dregs & Rock 'n' Roll

Steve Morse Band և անհատական ալբոմները

  • 1984 — The Introduction
  • 1985 — Stand Up
  • 1989 — High Tension Wires
  • 1991 — Southern Steel
  • 1992 — Coast to Coast
  • 1995 — Structural Damage
  • 1996 — StressFest
  • 2000 — Major Impacts
  • 2002 — Split Decision
  • 2004 — Major Impacts 2
  • 2005 — Prime Cuts — From Steve Morse’s Magna Carta sessions
  • 2009 — Out Standing in Their Fiel (սեպտեմբերի 25, 2009 թվական)

Deep Purple

Kansas

այլ

  • 1977 — Tropical Nights — Liza Minnelli
  • 1980 — Schemer-Dreamer — Steve Walsh
  • 1986 — Storytime — T Lavitz
  • 1987 — Stone From Which The Arch Was Made — Mark O'Connor
  • 1987 — Surveillance — Triumph
  • 1988 — Southern By The Grace Of God: Lynyrd Skynyrd Tribute Tour-1987 — Lynyrd Skynyrd
  • 1988 — Love Your Man — The Rossington Collins Band
  • 1990 — Nashville Rendez-Vous — Marcel Dadi
  • 1991 — Fingers Crossing — Marcel Dadi
  • 1992 — Country Guitar Flavors — Marcel Dadi
  • 1992 — Lone Ranger — Jeff Watson
  • 1993 — Coven, Pitrelli, O’Reilly — CPR
  • 1994 — Thonk — Michael Manring
  • 1995 — Carmine Appice’s Guitar Zeus
  • 2001 — Seventh Key — Seventh Key
  • 2001 — Nylon & Steel — Manuel Barrueco
  • 2001 — Feeding the Wheel — Jordan Rudess
  • 2002 — Camino Latino/Latin Journey — 'Liona Boyd
  • 2004 — Rhythm Of Time — Jordan Rudess
  • 2003 — Living Loud — Living Loud
  • 2006 — Living Loud-Live — Living Loud
  • 2006 — Gillan's Inn — Ian Gillan
  • 2007 — School of the Arts — School of the Arts (featuring T Lavitz) (Morse contributes acoustic guitar work on 2 tracks, «On Fire» and «Portrait»)
  • 2010 — Angelfire — Steve Morse & Sarah Spencer
  • 2012 — Flying Colors — Flying Colors
  • 2013 — Live in Europe — Flying Colors