Jump to content

Մասնակից:HasmikHak/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեռնային հիվանդություն, բարձրալեռնային շրջաններին բնորոշ հիվանդություն, որը հիմնականում պայմանավորված է թթվածնային անբավարարությամբ (հիպոքսիա): Լեռնային հիվանդության ախտանիշների ի հայտ գալը կախված է հիմնականում տեղանքի բացարձակ բարձրությունից, աշխարհագրական լայնությունից և յուրաքանչյուր մարդու օրգանիզմի կլիմայավարժեցումից: Բարձր լեռներում մարդու օրգանիզմի կլիմայավարժեցումը տևում է մի քանի օր:


Լեռնային հիվանդության սկզբնական ախտանիշների ի հայտ գալու բարձրությունները և հիվանդության ընթացքի որակական փոփոխությունները
Լեռնային տարածաշրջաններ Լեռնային հիվանդության սկիզբը(բացարձակ բարձրությամբ) Լեռնային հիվանդության ընթացքի փոփոխությունները Կլիմայավարժեցման տևողությունը /օր
Պատագոնիա 1000 - 1
Կամչատկա 1500 2500,3500 1
Սկանդինավյան թերակղզի 2000 - 2
Ալպեր 2500 3500 3
Կովկաս 3000 4000 4
Կանադայի և ԱՄՆ-ի արևմուտքի լեռներ 3000 4000 4
Ալթայ և Պամիր 3700 4700,5700 5-7
Տյան Շան 3800 4800,5800 5-7
Հիմալայներ, Կարակորում 5000 6000,7000 7-8

Ավելի քան 4000 մ բարձրանալիս մարդու աշխատունակությունը նվազում է 20%-ով, իսկ 5500մ բարձրության վրա՝ գրեթե 50%-ով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մաքսիմ Մանասյան «Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն», Երևան, 2004թ․