Jump to content

Մասնակից:GoharNadaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքիայի ռադիոհեռուստաընկերությունը (թուրքերեն՝Türkiye Radyo Tel

GoharNadaryan/Ավազարկղ
ԼեզուԹուրքերեն
ԵրկիրԹուրքիայի Հանրապետություն

evizyon Kurumu, TRT), Թուրքիայում գործող խոշորագույն պետական հեռուստառադիոընկերությունհիմնադրվել է 1964 թվականի մայիսի 1-ին։ Այն ունի 15 հեռուստաալիք, 7 ազգային, 6 տարածաշրջանային և 5 միջազգային ռադիոալիք։ Ըստ տարբեր տվյալների  հեռարձակվում է 35-41  լեզուներով[1][2]։

Անկարա


Հեռուստաեթերի առաջին փորձը արվեց 1968 թ․ հունվարի 31-ին Անկարայի Միդհատ փաշա ստուդիայում։ 1970 թ․ իր աշխատանքը սկսեց Իզմիրի, իսկ 1971 թ․ Ստամբուլի մասնաճյուղը։ 1974 թ․ բնակչության 55 %-ը կամ 19 մլն-ը դիտում էր TRT։ 1984 թ․ -ից TRT անցավ գունավոր հեռարձակման ։ TRT 1-ը 1969 թ․ հեռարձակել է, տիեզերագնացների առաջին անգամ Լուսին ոտք դնելը, ինչպես նաև Զեքի Մյուրենի համերգը Անկարայում։ 1973 թ․ հեռարձակվել է Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուի հոգեհանգստի արարողությունը ։

[խմբագրել | խմբագրել կոդը]

TRT 2 հեռուստաալիքը լուծարվում է և նրա հաճախականությամբ 2010 թ․ մարտի 18-ին սկսում է հեռարձակվել TRT Haber-ը։ Այն հեռուստադիտողի ուշադրությանն է ներկայացնում լուրեր Թուրքիայից և ամբողջ աշխարհից։ Հեռարձակվող հաղորդումների մի մասը քաղաքական և վերլուծական են, մյուսը մասը վերաբերում են սպորտին, մշակույթին, արվեստին և այլն։

Մուստաֆա Քեմալ


Posta թերթը սկսել է տպագվել 1995 թ․ հունվարի 23-ին։ Առաջին տնօրենը եղել է Մեհմեդ Յըլմազը, խմբագիրը՝ Ռիֆաթ Աբաբայը, ում առաջարկով էլ թերթը կոչվել է Posta։ Սկզբնական շրջանում, չնայած թերթը ակտիվ գովազդվում էր և բավական էժան առաջին տպաքանակի վաճառքի հետ կապված սպասելիքները չարդարացան։ Աբաբայը կարծում էր, որ դա կապված է սխալ գովազդի հետ։ Հենց այս ժամանակահատվածում Քարթալքայայում  դահուկներով սահելիս կորել էր ամերիկացի տուրիստը իր որդու հետ միասին։ Posta-ի սպորտային էջը նկարազարդող Իսմեթ Տոնգոն պնդում է, որ տուրիստները լրտեսներ են, սակայն Աբաբայը սկզբում չի համաձայնում նրա հետ և կապ է հաստատում կնոջ և որդու հետ, ովքեր այդ օրերին պատահմամբ գտնվում էին այնտեղ։ Հնարավորությունը օգտագործվում է ճիշտ․ ուսումնասիրություններ է իրականցնելուց և կնոջից ամնիջապես դեպքի վայրից տեղեկություններ ստանալուց հետո,  մինչ մյուս թերթերը այս լուրը ներկայացնում էին շատ թռուցիկ կերպով, Posta-ն հանդես եկավ «Կորած ամերիկացին՝ լրտես» վերնագրով։ Լուրը ցնցեց բոլորին և մինչ ամերիկացին կգտնվեր լուրը չիջավ թերթի էջերից։ Վերջին օրը տպագրվեց հետևյալ վերնագիրը․ «CIA-ի դիմակը պատռեցինք․ ահա և գնդապետի գաղտնիքը», ինչից հետո սկզբնական 116 հազար տպաքանակից Posta-ն դարձավ 500 հազար տպաքանակ ունեցող թերթ։ Ինչպես ներկայացնում են խմբագիրները, Posta-ն լիբերալ թերթ է, հարգում է բոլորի կարծիքը։ Աբաբայը թերթի տեսակետի ներկայացնելիս բերում է հետևյալ օրինակը, երբ ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) գործողություններից մեկի մասին լուրեր տպագրելու ժամանակ, ի տարբերություն մյուս թերթերի որոնք ներկայացրել են «ՔԱԿ-ի 31 անդամի սպանեցինք» վերնագրով, այլ «Սպանվել է ՔԱԿ-ի 31 անդամ» ։ 2018 թ․ ամենաշատ տպաքանակ ունեցող թերթերի տասնյակում Posta-ն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ շուրջ 212 հազար տպաքանակով ։ Թերթը պատկանում է Doğan Holding-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «TRT World». TRT World (անգլերեն). Վերցված է 2018-12-21-ին.
  2. Պետրոս, Պողոսյան (2018). Հայկական հարց. էջ 54.