Մասնակից:Gevorg Ghazaryan/Տերեսա Ռյերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Տերեսա Ռյերա
 

Տերեսա Ռյերա Մադուրել (իսպ.՝ Teresa Riera Madurell, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, գիտնական, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ: 2004 թվականից Եվրոպխորհրդարանի պատգամավոր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերեսա Ռյերան մաթեմատիկա է ուսանել Բարսելոնայի համալսարանում, որից հետո աշխատել է Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանում և 1981 թվականին ստացել է գիտական աստիճան: Կալիֆոռնիայի համալսարանում գիտական ստաժավորումից հետո Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանում ստացել է դոցենտի կոչում։ 1988 թվականին Բալեարյան համալսարանում ստացել է ինֆորմատիկայի և արհեստական բանականության պրոֆեսորի պաշտոն, որտեղ 1991-1994 թվականներին աշխատել է ռեկտորի տեղակալի պաշտոնում և ղեկավարել է գենդերային հետազոտությունների ամառային դպրոցը:

1978 թվականից անդամակցել է Կատալոնիայի սոցիալիստների կուսակցությանը։ Տեղափոխվելով Բալեարյան կղզիներ՝ Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության տարածաշրջանային բաժանմունքում պատասխանատուն է եղել հաղորդակցության ու իրավահավասարությանը վերաբերող հարցերին։ 1989 թվականից եղել է Բալեարյան շրջանային խորհրդարանի պատգամավոր։ 1994 թվականին Ռյերա Մադուրելը գլխավորել Է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Բալեարյան բաժանմունքը և դարձել տեղական կառավարության անդամ:

1996 թվականին Տերեսա Ռյերան անցել է Իսպանիայի պատգամավորների կոնգրես։ Նա Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատում աշխատել է մինչև 2004 թվականը: 2000 թվականից Ռյերան անդամակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կազմին:

2004 և 2009 թվականներին ընտրվել է Եվրախորհրդարան։ Մտնում է է սոցիալ-դեմոկրատական խմբակցության կազմի մեջ և հանդիսանում արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի կոմիտեի անդամ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Կատալոնացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի գիտնականներ Կատեգորիա:Կին գիտնականներ Կատեգորիա:20-րդ դարի գիտնականներ Կատեգորիա:21-րդ դարի գիտնականներ Կատեգորիա:Իսպանիայի պետական գործիչներ