Մասնակից:Gevorg Ghazaryan/Մայլինդա Բրեգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Մայլինդա Բրեգու
 

Մայլինդա Բրեգու (ալբ․՝ Majlinda Bregu, ), ալբանացի քաղաքական և պետական գործիչ, 2007-2013 թվականներին եղել է եվրոպական ինտեգրման նախարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլինդա Բրեգուն ծնվել է 1974 թվականի մայիսի 19-ին Տիրանայում: 1996 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը։ 2003 թվականից զբաղվել է ընտանեկան բռնության խնդրի գիտական ուսումնասիրությամբ և գենդերային հավասարության քաղաքականության գործնական իրականացմամբ։ Մայլինդան Ալբանիայում կանանց կարգավիճակի, սեքսուալության ու մարմնավաճառությանը նվիրված աշխատանքների հեղինակ։ Բրեգուն 2005 թվականին Իտալիայի Ուրբինոյի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան (Sociology of cultural phenomena and normative process)[1]՝ ստանալով հասարակագիտության դեկտորի գիտական աստիճան: Սովորել է Օսլոյում, Մոնրեալում և Օդերի Ֆրանկֆուրտում։

2004 թվականի ապրիլին ընտրվել է Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության Ազգային խորհրդի անդամ։ 2005 թվականի ընտրություններում Բրեգուն ստացել է խորհրդարանի անդամի մանդատ։ 2007 թվականի մարտին Սալի Բերիշայի կառավարությունում նշանակվել է կառավարության մամուլի քարտուղար։

Ամուսնացած է, ունի երկու երեխա: Տիրապետում է անգլերենին, իտալերենին և իսպաներենին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ալբանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Տիրանայի համալսարանի շրջանավարտներ