Մասնակից:Gevorg Ghazaryan/Մադաբուշի Անանտզայանամ Այանգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Մադաբուշի Անանտզայանամ Այանգար
 

Մադաբուշի Անանտզայանամ Այանգար (անգլ.՝ Madabhushi Ananthasayanam Ayyangar, հինդի՝ अनन्त शयनम् अयंगार, ), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, 1956-1962 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադաբուշի Անանտզայանամ Այանգարը ծնվել է 1891 թվականի փետրվարի 4-ին Տիրուչանուր գյուղում, Բրիտանական Հնդկաստան։ Մադրասի Պաչայապիի քոլեջում աստիճան ստանալուց հետո, 1913 թվականին Մադրասի իրավաբանական քոլեջում իրավունքի ոլորտում աստիճան է ստացել։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1912 թվականին որպես մաթեմատիկայի ուսուցիչ, 1915 թվականից մինչև 1950 թվականը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, ընտրվել է Չիտուրի փաստաբանների կոլեգիայի նախագահ։ Ակտիվ մասնակցել է Մահաթմա Գանդիի գլխավորած ազգային-ազատագրական շարժմանը և երկու անգամ ձերբակալվել է գրեթե երեք տարի ժամկետով (1940 թվականից մինչև 1944 թվականն ընկած ժամանակահատվածում)։ Գլխավորել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության շրջանային բաժանմունքը։

Նաև ակտիվ աջակցել է կոոպերատիվ շարժումը, ընտրվել է Կոոպերատիվ շրջանային Չիտուրի բանկի տնօրեն։

1934 թվականին ընտրվել է Կենտրոնական օրենսդրական ասամբելայի անդամ։ Երկրի անկախացումից հետո ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի 1-ին և 2-րդ համագումարների պատգամավոր։ 1946 թվականից մինչև 1947 թվականը համարվել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակի քարտուղար։

1948 թվականին ընտրվել է Սահմանադիր ժողովի խոսնակի տեղակալ, իսկ 1950 թվականից մինչև 1952 թվականը՝ Ժամականավոր խորհրդարանի խոսնակի տեղակալ։ 1952 թվականից մինչև 1956 թվականը եղել է հնդկական խորհրդարանի ստորին պալատի խոսնակի տեղակալ, իսկ 1956 թվականից մինչև 1962 թվականը՝ խոսնակ։ 1962 թվականից մինչև 1967 թվականը համարվել է Բիհարի նահանգապետ։

Հնդիկագիտության, կրոնագիտության, փիլիսոփայության, սանսկրիտի, սանսկրիտանական գրականության ոլորտում մասնագետ է եղել։

2007 թվականին նրա հայրենի Տիրուպատի քաղաքում կանգնեցվել է քաղաքական գործչի բրոնզե արձանը[1]։

Մադաբուշի Անանտզայանամ Այանգարը մահացել է 1978 թվականի մարտի 19-ին Չիտոր շրջանում, Անդհրա-Պրադեշ նահանգ՝ 87 տարեկան հասակում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այանգարը 1919 թվականին ամուսանցել է Չուդամալի հետ, որից ունեցել է չորս որդի և ութ դուստր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Hindu : National : Ananthasayanam Ayyangar statue to be unveiled
  2. «Members bioprofile on Lok Sabha website». National Informatics Centre, New Delhi and Lok Sabha. Արխիվացված է օրիգինալից հունիսի 30, 2013-ին. Վերցված է ապրիլի 24, 2013-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Խորհրդարանի նախագահներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Լոկ սաբհայի խոսնակներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ