Մասնակից:Gevorg Ghazaryan/Մագդալենա Վալերիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Մագդալենա Վալերիո
 

Մագդալենա Վալերիո Կորդերո (իսպ.՝ Magdalena Valerio Cordero, ), իսպանացի փաստաբան և քաղաքական գործիչ, Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ: 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Պեդրո Սանչեսի կառավարաությունում եղել է Աշխատանքի, միգրացիոն քաղաքականության և սոցիալական ապահովության նախարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդալենա Վալերիո Կորդերոն ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 27-ին Կասերեսում[1]: Մագդալենա Վալերիոն ուսումնասիրել է իրավագիտություն, 1985 թվականին ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանը։ 1989 թվականից բնակվում է Գուադալախարայում։ Գուադալախարայում զբաղեցրել է զբաղվածության և սոցիալական ապահովության տարբեր պետական պաշտոններ։ 1999 թվականի ավագանու ընտրություններում ընտրվել է Գուադալախարայի քաղաքապետարանի խորհրդական, 2003 թվականին նշանակվել է քաղաքապետի տեղակալ, և տնտեսության և ֆինանսների հարցերով խորհրդական: 2005 թվականի սեպտեմբերին Վալերիոն ընտրվել է Կաստիլիայի կառավարության աշխատանքի և զբաղվածության հարցերով խորհրդական, 2007 թվականին՝ զբոսաշրջության և արհեստների հարցերով խորհրդական: 2008 թվականի սեպտեմբերին զբաղեցրել է պետական կառավարման և արդարադատության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Կաստիլիա-Լա Մանչայի ինքնավար պրովինցիայի խորհրդարանական ընտրություններում Վալերիոն գլխավորել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Գուադալախարայի ընտրաշրջանի ընտրական ցուցակը և ստացել է Կաստիլիա-Լա Մանչայի կորտեսների պատգամավորի մանդատ[2]:

2008 թվականի հուլիսին Մագդալենա Վալերիոն ընտրվել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Կաստիլիա-Լա-Մանչայի տարածաշրջանային գործադիր հանձնաժողովի կազմում և նույն թվականի հոկտեմբերին[3]՝ Գուադալախարա քաղաքի հարցերով Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության մունիցիպալ գործադիր հանձնաժողովի գլխավոր քարտուղար։ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում Վալերիոն գլխավորել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Գուադալախարայի ընտրաշրջանի ընտրական ցուցակը և Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսում մանդադ է ստացել[4]:

2018 թվականի հունիսին Պեդրո Սանչեսի կառավարությունում Մագդալենա Վալերիոն նշանակվել է աշխատանքի նախարար[5][6][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Փաստաբաններ Կատեգորիա:Իսպանացի իրավաբաններ