Մասնակից:Gevorg Ghazaryan/Կարմեն Ռոմերո Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Կարմեն Ռոմերո Լոպես
 

Մարիա դել Կարմեն Խուլիա Ռոմերո Լոպես (իսպ.՝ María del Carmen Julia Romero López, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ[1]: 1969 թվականից մինչև 2008 թվականը եղել է իսպանացի քաղաքական գործիչ-սոցիալիստ Ֆելիպե Գոնսալեսի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա դել Կարմեն Խուլիա Ռոմերո Լոպեսը ծնվել է ռազմական բժշկի ընտանիքում: Բանասիրություն է ուսանել Սևիլյայի համալսարանում, որտեղ ավելի ուշ աշխատել է իսպաներեն և իսպանական գրականություն ուսուցիչ: Ֆրանկոյի բռնապետության տարիներին 1968 թվականին անդամակցել է ընդհատակյա Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցությանը, սակայն չի մասնակցել ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությանը։ 1977-1987 թվականներին եղել է Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության «Բանվորների համընդհանուր միություն» արհմիության ղեկավար կոմիտեում։

Լինելով Իսպանիայի կառավարության նախագահի կինը՝ 1982-1996 թվականներին ամուսնու հետ բնակվել է Մոնկլոա պալատում։ 1989 թվականից սկսած սկսել է մասնակցել քաղաքականությանը և 1989 թվականի Իսպանիայի խորհրդարանական ընտրություններին ընդունվել է Գլխավոր կորտեսների ստորին պալատ՝ պատգամավորի մանդատը պահելով մինչև 2004 թվականը: Ֆելիպե Գոնսալեսի հետ ամուսնալուծությունից հետո 2008 թվականի վերջին Կարմեն Ռոմերոն հաջողությամբ մասնակցել է 2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններին և զբաղեցրել է Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն թեկնածուների ցուցակի վեցերորդ հորիզոնականը: 2014 թվականին Ռոմերո Լոպեսն ավարտել է քաղաքական կարիերան առողջական խնդիրների պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Carmen ROMERO LÓPEZ, Spain; Date of birth: 15 November 1946, Sevilla». Europarl.europa.eu. Վերցված է սեպտեմբերի 10, 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանիայի պետական գործիչներ