Մոնկլոա պալատ
Մոնկլոա պալատի ճակատային մասը | |
| Տեսակ | պալատ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մադրիդ |
| Հասցե | Avda. Puerta de Hierro, s/n 28071 |
| Մակերես | 58 293,81 քառակուսի մետր |
| Մասն է | Moncloa complex? |
| Սեփականատեր | Gobierno de España? |
| Սպասարկող | Իսպանիայի վարչապետ |
| Օգտագործվում է | պաշտոնական նստավայր |
| Կառուցման սկիզբ | 1947 (17-րդ դարի շինություն) |
| Հիմնադրված է | 1955 |
| Բացված | 1955 |
| Ճարտարապետ | Diego Méndez? |
| Կառուցման ավարտ | 1955 |
| Վերանորոգվել է | 1977 |
| Փոխարինված է | Palacio de La Moncloa before the Spanish Civil War? |
| Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
| 40°26′37″N 3°44′13″W / 40.44361111°N 3.73694444°W | |
Մոնկլոա պալատ (իսպ.՝ Palacio de La Moncloa), 1977 թվականից Իսպանիայի վարչապետի պաշտոնական նստավայրը։ Տեղակայված է Մադրիդի համալսարանական հատվածում։ Շենքը շրջապատված է տարբեր կառույցներով, որոնք կազմում են Մոնկլոա համալիրը, որում տեղակայված են Վարչապետի ղեկավարությամբ նախարարությունը (Ministerio de la Presidencia, ապահովում է գործառնությունը վարչապետի և այլ նախարարությունների միջև), 1-ին փոխվարչապետի գրասենյակը, և մամուլի կենտրոնը։ Նախարարների խորհրդի ամենամյա հանդիպումը նույնպես անցկացվում է Մոնկլոայում։
Իսպանիայում Մոնկլոան երբեմն փոխաբերական իմաստով օգտագործվում է որպես կենտրոնական կառավարության, հատկապես, երբ հակադրվում է ինքնավար համայնքների կառավարությունների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ պալատն ամբողջությամբ ավերվել է Մադրիդի շրջափակման ժամանակ։ Հետագայում այն վերակառուցվել է որպես օտարերկրյա առաջնորդների և այլ անձանց նստավայր։ Իսպանիայում ժողովրդավարության հաստատումից հետո այն դարձել է Իսպանիայի վարչապետի և նրա ընտանիքի պաշտոնական նստավայրը։
Պալատում առաջինը բնակվել է առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի վարչապետ Ադոլֆո Սուարեսը։ Մինչ այդ վարչապետի նստավայրը եղել է Մադրիդի Պասեո դո լա Կաստելյանա պողոտայում (Paseo de la Castellana)[1][2]:
Մոնկլոա պալատը ընդգրկված է Իսպանիայի մշակութային ժառանգության հուշարձանների շարքում՝ RI-51-0000326 համարի ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Diccionario Enciclopédico de Madrid, de María Isabel Gea, disponible en Madripedia
- ↑ a Moncloa y la Zarzuela se escriben con artículo
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնկլոա պալատ» հոդվածին։ |
| ||||||

