Մասնակից:Gevorg Ghazaryan/Ժեկո Ռադև
Gevorg Ghazaryan/Ժեկո Ռադև |
---|
Ժեկո Ռադև (բուլղար․՝ Жеко Жеков Радев, ), բուլղար գիտնական-աշխարհագրագետ, մանկավարժ, պրոֆեսոր, Բուլղարիայում գիտական գեոմորֆոլոգիայի հիմնադիր: 1918 թվականին Բուլղարական աշխարհագրական հասարակության հիմնադիրներից մեկն է[1][2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժեկո Ռադևը ծնվել է 1875 թվականի հուլիսի 31-ին Նովի Պազար քաղաքում, Շումենի մարզ: 1894 թվականին ավարտել է Շումենի մանկավարժական ուսումնարանը: Տարրական դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ: 1900 թվականից Սոֆիայի համալսարանում սովորել է մանկավարժություն և փիլիսոփայություն: 1904 թվականին ավարտել է համալսարանը, որից հետո Բուրգասի գիմնազիայում ուսուցիչ է աշխատել:
1906 թվականի սկզբից եղել է պրոֆեսոր Աթանաս Իշիրկովի՝ Բուլղարիայում գիտական աշխարհագրության հիմնադրի օգնականը:
1911-1912 թվականներին պրոֆեսոր Ալբրեխտ Պենկի գլխավորությամբ Բեռլինում ստաժավորում է անցել: Առաջին Բալկանյան պատերազմի սկիզբն ընդհատել է նրա ուսումը, որը շարունակել է 1913-1914 թվականներին:
1915 թվականին գրել է «Կարստային ձևեր Արևմտյան Ստարա Պլանինայում» մեծ գիտական աշխատությունը, որի հիման վրա արժանացել է ֆիզիկական աշխարհագրության դոցենտի գիտական աստիճանի: Այդ դարի սկսել է գեոմորֆոլոգիայի մեթոդների և խնդիրների դասախոսությունների կուրս կարդալ:
1916 թվականին օգնել է Ա. Իշիրկովին Հյուսիսային Մակեդոնիայում գիտական արշավում, որը կազմակերպվել էր բուլղարական բանակի շտաբի կողմից:
1921 թվականին եղել է արտահաստիքային, իսկ 1927 թվականից՝ Սոֆիայի համալսարանի ֆիզիկական ամբիոնի վարիչ, ֆիզիկական աշխարհագրության պրոֆեսոր:
Ժեկո Ռադևը մահացել է 1934 թվականի հունվարի 24-ին Սոֆիայում՝ 58 տարեկան հասակում:
Ընտրյալ գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժեկո Ռադևը ֆիզիկական աշխարհագրության և գեոմորֆոլոգիայի ոլորտում բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է`
- НѢколко бележки върху климата на гр. Бургасъ (1906)
- НашитѢ селища въ връзка въ тѢхната надморска височина (1906, համահեղինակ)
- Рила планина — орохидрографски бележки (1910)
- Картометрически приносъ за изучаване на България (1910)
- Географическо положение, граници и повърхнина на България (1910)
- Карстови форми въ Западна Стара планина (1915)
- Предметъ и методи на географията (1919)
- Геоморфологически бѢлѢзи на българскитѢ земи и тѢхното значение за температурнитѢ и валежни отношения на страната (1919)
- Природна скулптура по високите български планини (1920)
- Геоморфологична работа на ледника (1921)
- Ледникови следи въ облика на Пиринъ (1921)
- Алпийски и подалпийски пояси на високитѢ български планини (1921)
- РѢка ВѪча и нейната долина (1923)
- Географска и етнографска Македония (1924)
- Търновският проломъ и долината на р. Янтра (1925)
- Източна Стара планина и долината на р. Камчия (1926)
- Има ли следи от дилувиално заледяване на Витоша(1926)
- Географска и етнографска България въ нейните исторически граници (1926)
- Епигенетични проломи въ долината на р. Струма (1933).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Проф. Жеко Радев(բուլղ.)
Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
Կատեգորիա:Բուլղարացի գիտնականներ
Կատեգորիա:Բուլղարացի մանկավարժներ
Կատեգորիա:Բուլղարացի աշխարհագրագետներ