Մասնակից:Gevorg Ghazaryan/Արևելյան Պիեմոնտի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Պիեմոնտի համալսարան «Ամեդեո Ավոգադրո»
իտալ.՝ Università degli Studi del Piemonte Orientale “Amedeo Avogadro”
Միջազգային անվանումUniversity of Eastern Piedmont
Հիմնադրված է1998
ՌեկտորՊրոֆեսոր Ջիան Կառլո Ավանզի
Ուսանողներ12930 (2017)[1]
Ընդհանուր անձնակազմ386 (2016)[2]
ՏեղագրությունԻտալիա Ալեսանդրիա[3], Նովարա[3] և Վերչելի[3], Իտալիա
Կայքwww.uniupo.it/

Արևելյան Պիեմոնտի համալսարան «Ամեդեո Ավոգադրո» (իտալ.՝ Università degli Studi del Piemonte Orientale “Amedeo Avogadro”, UNIPMN կամ UPO), հասարակական բարձրագույն ուսումնական հաստատություն, որը տեղակայված է Պիեմոնտ շրջանի Ալեսանդրիա, Նովարա և Վերչելի քաղաքներում[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Պիեմոնտի համալսարանը հիմնադրվել է 1998 թվականին։ Կրում է հայտնի իտալացի գիտնական-քիմիկոս Ամեդեո Ավոգադրոյի անունը։ Մինչև 1998 թվականը եղել է Թուրինի համալսարանի մասը։

2015-2016 թվականների ուսումնական տարվա ընթացքում համալսարանների ուսանողների թիվը կազմել է 11 230 մարդ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կազմում են մտնում 7 ֆակուլտետ։

  • Տնտեսական ֆակուլտետ
  • Իրավաբանական ֆակուտետ
  • Ֆիզիկա-մաթեմատիկական և բնագիտական ֆակուլտետ
  • Փիլիսոփայական և բանասիրական ֆակուլտետ
  • Բժշկական ֆակուլտետ
  • Դեղագործական ֆակուլտետ
  • Քաղաքական գիտությունների ֆակուլտետ։

Համալսարանն նաև ունի աղետների բժշկության, աղետների և համակարգչային գիտության միջգերատեսչական գիտահետազոտական CRIMEDIM կենտրոն։

Դասավանդման լեզուներն են իտալերենը և անգլերենը։ Կրթության միջազգային ծրագրերի քանակը 9-ն է։

Ըստ ANVUR-ի (հետազոտության որակի ազգային վարկանիշ)՝ Արևելյան Պիեմոնտի համալսարանի ծրագրերի և ուսուցման առարկաների մեծամասնությունն Իտալիայում զբաղեցնում է առաջին տեղը՝ կենսաբանություն, քաղաքագիտություն, քիմիա, ինֆորմատիկա, կենսաքիմիա, փիլիսոփայություն, պատմություն և հասարակագիտություն: Համալսարանի շրջանավարտների ավելի քան 90%-ը մեկ տարվա ընթացքում գտնում է արժանապատիվ աշխատանք։

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլարիո Վիանո (1998-2004)
  • Պաոլո Գարբարինո (2004-2012)
  • Ցեզար Էմանուել (2012-2018)
  • Ջիան Կառլո Ավանզի[6][7] (2018 թվականից)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://anagrafe.miur.it/php5/home.php?&anni=2017-18&categorie=ateneo&status=iscritti&tipo_corso=TT&reg=0C8&sedi=5&c_u=C8&com=398&nome_u=Piemonte+Orientale. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |accesso= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |titolo= ignored (|title= suggested) (օգնություն)
  2. {{cite web}}: Empty citation (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 https://www.uniupo.it/il-multicampus/dove-siamo
  4. {{cite web}}: Empty citation (օգնություն)
  5. {{cite web}}: Empty citation (օգնություն)
  6. https://www.uniupo.it/eventi/leuropa-%C3%A8-la-nostra-casa-avanzi-%C3%A8-il-nuovo-rettore. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |accesso= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |data= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |titolo= ignored (|title= suggested) (օգնություն)
  7. http://www.uniupo.it/it/il-multicampus/come-siamo-strutturati/organi-di-ateneo/rettore. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |accesso= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |titolo= ignored (|title= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Իտալիայի համալսարաններ Կատեգորիա:Պիեմոնտի շենքեր և կառույցներ Կատեգորիա:Պիեմոնտի համալսարան Կատեգորիա:1998 հիմնադրումներ Իտալիայում Կատեգորիա:1998 հիմնադրված ուսումնական հաստատություններ