Մասնակից:Geniuss99/Ավազարկղ
Geniuss99/Ավազարկղ |
---|
Կիմ Հըն Սու (կորեերեն՝ 김흥수, ), կորեացի նկարիչ, «Կորեայի Պիկասո», «հարմոնիզմ» ոճի հիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1919 թվականին Կորեայի Համհն քաղաքում, Կիմերի ընտանիքի չորս երեխաներից վերջինն էր։ Հայրը՝ Կիմ Յուն Գուկը, Համհնի քաղաքապետարանի պաշտոնյա էր, իսկ մայրը՝ Ի Բու Գապը Չանդոկ պալատում մետաքսագործության ուսուցչուհի։
Վաղ տարիքից Կիմ Սուն հետաքրքրվել է թատրոնով և գեղեցիկ արվեստներով, իսկ հետո նաև գեղանկարչությամբ։ Դպրոցական տարիներից մասնակցել է ցուցահանդեսներին։
Նկարիչ Կիմսուն 1936 թվականին 16-րդ «Չոսոն» ցուցահանդեսում ներկայացրեց «Գիշերային նատյուրմորտ» կտավը։ Նրա ստեղծագործությունը ընտրվեց, որն էլ նրան հնարավորություն տվեց լինել պաշտոնապես ճանաչված նկարչական շրջանակներում։ Այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր և սովորում էր Համհնի ավագ դպրոցում: Երբ մտածում ես, որ ճապոնական օկուպացիայի ժամանակ ավագ դպրոցի երրորդ դասարանի աշակերտը հաղթեց «Չոսոն» գեղարվեստական ցուցահանսում, որն այսօր համարժեք է ազգային ցուցահանդեսներին, ակամայից հիանում ես: Այդ ժամանակ, ըստ ընտանեկան ավանդույթների և կորեացիների ավանդական կյանքի խառնվածքին, արվեստով զբաղվելը համարվում էր ամոթալի։ Ինչպես երեւում է 1979 թվականին հրատարակված ինքնակենսագրական էսքիզներից (Կիմսուի նկարների ալբոմ), երիտասարդ Կիմսուն սուր քննադատության ենթարկվեց ընտանեկան շրջանում, և իրավիճակն այնքան անտանելի դարձավ, որ նա ստիպված եղավ լքել իր հայրական տունը : - Իմ Յոն Բին՝ Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն։
|
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Տոկիոյի գեղարվեստի դպրոցի գեղանկարչության բաժին՝ պատերազմի պատճառով ժամանակից շուտ ավարտեց ուսումը (1944 թվական)։ 1946 թվականին տեղափոխվեց Հարավային Կորեա։ Մասնակցում է ցուցահանդեսների, ուսուցանում է Սեուլի պետական համալսարանի գեղեցիկ արվետների ֆակուլտետում։
1955 թվականին Կիմ Սուն տեղափոխվեց Փարիզ, որտեղ շարունակեց ուսումը և ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Փոքր պալատում գտնվող արտասահմանյան նկարիչների ցուցահանդեսներին, միջազգային գեղարվեստական ցուցահանդեսներին, Աշնանային սալոնի ցուցահանդեսներին և այլն: Դրական արձագանքներ ստացավ քննադատների կողմից:
1961-1966 թվականներին վերադարձավ Կորեա, որտեղ նշանակվեց է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կորեական կոմիտեի կերպարվեստի մասնագետ և հիմնադրեց Գեղարվեստի հետազոտական ինստիտուտը: Մասնակցեց բազմաթիվ ազգային ցուցահանդեսների:
1966-ին տեղափոխվեց ԱՄՆ, մինչև 1978 թվականը դասավանդեց Միացյալ Նահանգների արվեստի շատ քոլեջներում և ակադեմիաներում, անցկացրեց անհատական ցուցահանդեսներ, մասնակցեց ազգային և միջազգային ցուցահանդեսների:
Կիմ Սուն ԱՄՆ-ում գտնվելու մասին.
1979-1992 թվականներին բազմաթիվ ցուցահանդեսներ անցկացրեց Կորեայում, Փարիզում, Ճապոնիայում:
1993 թվականին կազմակերպեց ցուցահանդես Մոսկվայի Ա.Ս. Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում և Սանկտ Պետերբուրգում` պետական Էրմիտաժում:
Կիմ Սուն Կորեայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում նկարչության բնագավառում բազմաթիվ մրցանակների դափնեկիր է[1]:
Կիմ Հըն Սուն մահացավ 2014 թվականի հունիսի 9-ին ՝ 94 տարեկան հասակում[2]։
Կիմ Սուն հարմոնիզմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիմսուի կողմից 1957 թվականին իրականացված հետազոտությունից.
Ներդաշնակ արվեստի մասին.
«... Հարմոնիզմի գեղարվեստական ստեղծագործությունը, ներդաշնակություն է ստեղծում կոնկրետի (այլաբանական արվեստի) և վերացականի (աբստրակտ արվեստի) բազմազան հատկությունների միջև… Եթե Զեն բուդդիզմի համաձայն, ինքն իրեն լիովին գերազանցելու վիճակը, արևելյան արվեստի էությունն է, ապա արևմտյան արվեստի հիմքում ընկած է մաքրումը մինչև զգացումի սահման: Ընդհակառակը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կերպարվեստի համար ելակետը կշռադատված ռացիոնալիզմն է: Ինչ վերաբերում է ինձ, ես գիտակցաբար և կամավոր ջանքեր գործադրեցի `ձևավորելու իմ ճանապարհը դեպի բազմազան համաշխարհային մշակույթ, որը բաղկացած է երեք սկզբունքներից: Հարմոնիկ ստեղծագործության ստեղծումը ոչ թե երկու տարբեր թեմաներով երկու նկար նկարելն է և նրանց ներդաշնակություն հաղորդելը, այլ որոշակի գեղարվեստական ձևով, որի առանձնահատկությունն է նույն թեմայի մեկնաբանությունը և առնվազն երկու նկարների ստեղծումը կոնկրետ (յանգ, լույսի սկիզբ) և վերացական (յին, մթի սկիզբ) տարրերի պատկերով, որն աչքն ի վիճակի չէ որսալ: Ապա պետք է հոգ տանել նույն ստեղծագործության ներդաշնակության մասին»: - Ինքնակենսագրական ուրվագծեր. «Իմ մենության ափերին, իմ ներդաշնակության պատմությունը»
|
«Կոնկրետի և վերացականի սինթեզ» աշխատությունից.
«Ինը (բացասական) և յանը (դրական) երկու ծայրահեղություն են, երկու բևեռ, որոնք հակադրվում են միմյանց։ Բայց միայն այն ժամանակ, երբ այս երկու ծայրահեղությունները միավորված են մեկ ամբողջության մեջ, դու կարող ես մոտենալ կատարելությանը: Իհարկե, արվեստի ոլորտում նույնպես բացառություններ կան… ճիշտ այնպես, ինչպես ինը (բացասական) և յանը (դրական) միավորվում են կատարելություն ստեղծելու համար, այնպես էլ կոնկրետ և վերացական գործերը՝ արվեստի երկու աշխարհներ, սինթեզի միջոցով միաձուլվում են իրար: Այսպիսով հնարավորություն է ստեղծվում ներկայացնել ներդաշնակ արվեստ՝ շատ խորհրդավոր, որը գերազանցում է կերպարվեստը… Երբ աբստրակցիայի պատահական տարրերը, որոնք ծայրահեղության են հասել, ներդաշնակորեն զուգորդվում են կոնկրետ պատկերի անխուսափելի բնույթի հետ, կարելի է հասնել նույնիսկ ավելի բազմակողմանի և խորը ստեղծագործության»:
- Կիմսուի նկարների ալբոմ, 1977[1]
|
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Բուդդիստական պար, 1979
-
Պատերազմ և խաղաղություն, 1970-1980
-
Պատերազմ և խաղաղություն, 1986
-
Կախարդական հեքիաթ, 1980
-
Սարեր, 1983
-
Երկու վագր, 1983
-
Երկու կին, 1982
-
Ընկերական զրույց, 1987
-
Յոնջինը մտածում է հարազատ երկրի մասին, 1979
-
Յոնջին, 1979
-
Աղբյուր, 1975
-
Կոմպոզիցիա, 1982
-
Կորեական ֆանտազիա, 1979
-
Սեր, 1989
- ↑ 1,0 1,1 Гармонизм Кимсу. Альбом. 1993.г. 113 с.,илл.
- ↑ «Скончался старейший корейский художник». Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2014-06-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)