Մասնակից:EmiyGrigoryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թինգվեդլիր
Þingvellir
Տեսակհովիտ
Թինվեդլիր ազգային պարկ
Þingvellir National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Þingvellir from the information centre.JPG
Երկիր Իսլանդիա
Տիպ բնական
Չափանիշներ iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2004  (28 նստաշրջան)
Համար 1152
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Թինգվեդլիր (իսլ.՝ Þingvellir), հովիտ Իսլանդիայի հարավ-արևմուտքում, Ռեյկյանես թերակղզու մոտ։ Համանուն ազգային պարկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինգվեդլիրի հովտում, որտեղ հատվում էին Իսլանդիայի բոլոր շրջանների ճանապարհները, սկսած 930 թվականից այստեղ է գումարվել իսլանդական ժողովրդական խորհուրդը՝ Ալտինգը, որն իրականացնում էր ինչպես օրենսդիր, այնպես էլ դատական գործառույթներ։ Թինգվեդլիրի Ալտինգը Եվրոպայի հնագույն խորհրդարան է, կանոնավոր գործել է 930 թվականից մինչև 1798 թվականը, ապա լուծարվել է դանիացիների կողմից[1]:

1000 թվականից այս վայրում իսլանդացիների կողմից որոշում է ընդունվել քրիստոնեություն ընդունել: Հենց այստեղ, Թինգվեդլիրում, 1944 թվականին հունիսի 17-ին, հռչակվել է իսլանդական պետության անկախությունը:

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին Իսլանդիայի հարավ-արևմուտքում հիմնադրվել է Թինգվեդլիր ազգային պարկը։ Այն ընկած է ճեղքվածքի սահմաններում և շրջապատված է ակտիվ հրաբխային գոտով։ Նրանում առանձնանում է Հեյնգիդլ հրաբուխը, որը գտնվում է Թինգվադլավաթն լճի հարավային ափին։ Վերջինս ամենամեծ բնական լիճն է Իսլանդիայում[2]: Թինգվեդլիր այգին հատում է Էհսարաու գետը՝ ձևավորելով Էհսարաուրֆոս ջրվեժն իր տարածքում: Մոլորակի այս կետում տեղի ունեցող տեկտոնային տեղաշարժերի արդյունքում երկրաշարժերը հաճախ են լինում[3]: Այդ գործընթացները պայմանավորված են լիտոսֆերական թիթեղների` հյուսիսամերիկյան և եվրասիական բաժանմունքների շփման հետևանքով։

2004 թվականին Թինգվեդլիր ազգային պարկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է՝ որպես իսլանդական ժողովրդավարության դարաշրջանի եզակի վկայություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Björnsson, Björn Th. Þingvellir. Reykjavík: Bókaútgáfa Menningarsjóðs, 1984.
  2. Geology and Tectonics
  3. «Earthquakes: Iceland». Icelandic Meteorological Office. Վերցված է 2008-10-05-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]