Մասնակից:ElizHayk/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (2013թ., դեկտեմբեր, Երևան) հիմնադրվել է Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքի բարելավման նպատակով ծնունդով Ջավախքից մի շարք գործարարների և մտավորականների՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի (1926-2015 թթ.), Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, «Հայք Ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադմիկոս Աշոտ Մելքոնյանի, հրապարակախոս, դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր-ղեկավար Գագիկ Գինոսյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի կողմից: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ապաքաղաքական, շահույթ չհետապնդող կառույց է[1] [2] [3] [4]:

Հոգաբարձուների խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոս Սահակյան
  2. Արմեն Մկոյան
  3. Սեյրան Վանցյան
  4. Արման Սահակյան
  5. Համլետ Շահբեկյան
  6. Պարույր Պալյան
  7. Վաղարշակ Մեյրոյան
  8. Հովհաննես Մութաֆյան
  9. Կարինե Խոդիկյան
  10. Աշոտ Մելքոնյան
  11. Հովհաննես Հովհաննիսյան
  12. Գագիկ Վարդերեսյան
  13. Գարեգին Խումարյան
  14. Քաջավան Նուրիջանյան
  15. Հայր Գէորգ վրդ. Սարգսեան


Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետամուտ լինելով Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը` ՋԱՀ-ի աջակցությամբ կամ անմիջական նախաձեռնությամբ իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ և մի շարք ծրագրեր՝ բազմազավակ ընտանիքներին դրամական պարգևների տրամադրում, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացում [5] [6], մշակութային հաստատությունների հիմնում, ցուցահանդեսների, ճամբարների, շնորհանդեսների, բարեգործական համերգների [7], ավանդական հանդիսույթների[8], համաժողովների և երիտասարդական միջոցառումների կազմակերպում, աջակցություն հուշակոթողների բացման արարողություններին, գրքերի հրատարակում, հեռուստառադիոհաղորդաշարերի պատրաստում և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբին ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի (ներառյալ սեմինարներ և ռազմավարական պլանավորման դասընթացներ) արդյունքում մշակվեցին և սահմանվեցին ՋԱՀ-ի տեսլականը, առաքելությունը և ռազմավարական ուղղությունները: Տեսլականն է` կյանքի բարձր որակ ունեցող, ազգային ինքնության հաստատուն հիմքերով և համախմբված Ջավախք: Առաքելությունն է՝ նպաստել Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը: Ռազմավարական ուղղություններ՝

  1. Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացում (զարգացման ծրագրերի մշակում և իրականացում հետևյալ ոլորտներում՝ սոցիալական, տնտեսական, առողջապահական, գիտական, կրթամշակութային և տեղեկատվական տեխնոլոգիաների, սպորտի, երիտասարդության, իրավական, տեղեկատվական):
  2. Ջավախահայության համախմբմանն ուղղված գործունեություն (գաղափարաքարոզչական քայլեր՝ համաժողովներ, հավաքներ (համայնքային, տեղային, համընդհանուր), դրամահավաքներ, անհատական հանդիպումներ):
  3. Հայ-վրացական համագործակցությանն ուղղված գործունեություն (հայկական և վրացական (հանրապետական, նահանգային, մարզային, տեղական) իշխանությունների հետ պարբերական հանդիպումներ, այդ թվում նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատան հետ հարաբերությունների սերտացում, մասնակցություն հայ-վրացական համատեղ պարբերական միջոցառումներին):

Հավաստագրեր և շնորհակալագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՋԱՀ-ին պարգևատրել է պատվոգրով առ այն, որ «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2015» մրցույթի արդյունքում ճանաչվել է cragrer.am առցանց դրամաշնորհային համակարգի մեկնարկային ծրագիր իրականացրած լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն:
  2. «Հովիկ Խաչատրյան» բորեգործական հասարակական կազմակերպության կողմից ՋԱՀ-ին շնորհակալագիր է տրվել առ այն, որ աջակցել է «Հրաշամանուկ» մրցույթ փառատոնին[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայապահպանության խնդիրն առաջնային է․ «Ջիվանական և տերյանական օրեր» Ջավախքում». lurer.com. Վերցված է 2019-03-20-ին.
  2. «ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուներին». armenpress.am.
  3. ««Ջավախքին աջակցություն» հիմնադրամը համախմբեց Պերմի հայ համայնքը». javakhkmedia.com.
  4. «Ջավախքում բացվեց 3-րդ Արմաթը՝ «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում». aysor.am.
  5. «Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել». armenpress.am.
  6. «Ջավախքում բացվել է 3-րդ «Արմաթ»-ը «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում». armenpress.am.
  7. «Բարեգործական ճաշկերույթ` նվիրված Ջիվանու 170-ամյակին». slaq.am. Վերցված է 2019-03-20-ին.
  8. «Ջիվանու և տերյանական օրեր Ջավախքում». hetq.am.
  9. «Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցել են «Հրաշամանուկ» փառատոնին». nt.am. {{cite web}}: Check |url= value (օգնություն)