Գարեգին Խումարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Կորյունի Խումարյան
Ծնվել էսեպտեմբերի 3, 1983
(40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայ-Ռուսական համալսարան
Մասնագիտությունլրագրող

Գարեգին Կորյունի Խումարյան (սեպտեմբերի 3, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրեն, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն[1] (2019 թ. ապրիլի 3-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում։ Ծառայել է ՀՀ Զինված ուժերում[2]։ 2000-2005, սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը։ 2013 թվականի հոկտեմբերից, Հայաստանի լրագրողների միության անդամ։ 2019 թվականի ապրիլի 3-ից նշանակվել Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն[3]։

2019 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած Հանրային հեռուստտառադիոընկերության խորհրդի նիստում որոշում էր կայացվել Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Խումարյանին[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրը՝ Դավիթ Խումարյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը շատ հետաքրքիր մարտահրավեր է. Գարեգին Խումարյան
  2. Dedovshchina: Subordination to Senior Officers by Junior Conscripts. Not in Armenia’s Army?
  3. «Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը». mediamax.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.