Մասնակից:E badalyan/Ավազարկղ
E badalyan/Ավազարկղ |
---|
Մեդիչի (իտալ.՝ I Medici, անգլ.՝ Medici), պատմական հեռուստասերիալ որը ստեղծել են Ֆրենկ Սթոթնիցը և Ֆրենկ Մեյերը։ Հեռուստասերիալը արտադրվել է իտալական Lux Vide և Rai Fiction ընկերությունների, և Ֆրենկ Սփոթնիցի Big Light Productions-ի կողմից։
Հեռուստասերիալը սկսել է ցուցադրվել իտալական Rai 1 հեռուստաալիքով 2016 թվականի հոկտեմբերի 18-ից։ Հեռուստասերիալը պատմում է Վերածննդի ժամանակ Ֆլորենցիայում ապրող Մեդիչիների ընտանիքի մասին, ովքեր Հռոմի պապի բանկիրներն էին։
Առաջին եթերաշրջանում, որի անվանումն է «Մեդիչի։ Ֆլորենցիայի տիրակալներ», դեպքերը տեղի են ունենում 1429։ Այդ թվականին տան գլուխը՝ Ջովանո դե Մեդիչին մահանում է։ Նրա որդին՝ Կոզիմո դե Մեդիչին, դառնում է ընտանեկան բանկի ղեկավարը, որը այն ժամանակ Եվրոպայի ամենահարուստ բանկն էր։ Կոզիմոն պայքարում է իր ուժը Ֆլորենցիայում պահպանելու համար։ Երկրորդ եթերաշարջանում, որի անվանումն է «Մեդիչի։ Հոյակապ», դեպքերը տեղի են ունենում 20 տարի անց և պատմում են Կոզիմոյի թոռ՝ Լորենցո Մեդիչիի մասին, ով հայտնի է Լորենցո Հրաշալի մականունով։ Երրորդ և վերջին եթերաշրջանը, որը ավարտում է Լորենցոյի մասին պատմությունը հեռարձակվել է Rai 1 հեռուստաալիքով 2019 թվականին դեկտեմբերի 2-ին։
Հեռուստասերիալը պաշտոնական տվյալներով հավաքել է չորսից ութ միլլիոն դիտում։ Ըստ իտալական վարկանիշներ կազմող Auditel-ի, առաջին էպիզոդը ունեցել է ամենաշատ դիտումը՝ 8.04 միլիոն դիտում։
Հեռուստասերիալը հեռարձակվում է 190 երկրում, այդ թվում Նեթֆլիքսով ԱՄՆ-ում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում և Հնդկաստանում, ինչպես նաև SBS հեռուստաալիքով Ավստրալիայում։
//////////////// Corpse Husband (), հայտնի է նաև Corpse, համացանցային աստղ և երաժիշտ, ով հայտնի է ՅուԹյուբում իր տարած աշխատանքների համար, հատկապես սարսափ ժանրի պատմվածքներ պատմելու և Let's Play մեկնաբանելու համար։ Նա նաև հայտնի է ցածր տոնայինությամբ ձայն ունենալու համար։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Corpse-ը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 8-ին, Սան Դիեգո, Կալիֆոռնիայում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Corpse-ը բացել է իր յութուբյան ալիքը 2015 թվականի հուլիսի 16-ին, երբ նա 17 տարեկան էր։ Սկզբից նա կարդում էր սարսափ պատմություններ, որոնք ուղարկում էին նրա երկրպագուները։ 2020 թվականի Սեպտեմբերից նա սկսեց խաղալ և հեռարձակել «Մեզանում» վիդեխաղում, որը նրան բերեց մեծ ճանաչում։ Եվ այդ ժամանակվանից նա ՅուԹյուբում ունի ավելի քան 6 միլիոն հետևորդ։ 2020 թվականի հոկտեմբերին նա համագործակցել է ԱՄՆ ներկայացուցիչներ Ալեքսանդրիա Օքասիք-Քորթեզի և Իլհան Օմարի, և այլ հայտնի խաղացողների հետ, որոնցից են Disguised Toast-ի, Փոքիմայնի և Հասանաբիի հետ, և հեռարձակել են «Մեզանում» խաղը, ԱՄՆ նախագահական ընտրություններ 2020ից առաջ փորձելով գրավել մարդկանց քվեարկությանը մասնակցելու։
Corpse-ի երաժշտական դեբյուտը եղել է 2016 թվականին, երբ նա կատարել է մաս The Living Tombstone-ի և Քրաշեր Փ․-ի «Grim Grinning Ghost» երգում։ 2020 թողարկել է իր առաջին սոլո երգը «Miss You!» (Կարոտում եմ քեզ) անվանմամբ, որը Billboard-ի Rock/Alt դասակարգում հասել է 31-րդ հորիզոնականի։ Նրա «E-Girls Are Ruining My Life!» երգը ռեփեր Սեվիջ Գեսփի մասնակցությամբ զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը բուլղարական IFPI-ում, 90-րդը UK Singles Chart-ում և 24-րդը Billboard-ի Bubbling Under դասակարգում։ Այն լսվելի է ավելի քան 60 միլիոն անգամ Spotify-ում, որտեղ նաև համարվել է երկրորդը հարթակի ամենահայտնի երգերի թոփ 50-ում։ Նրա այլ երգերից են «White Tee»-ն (Սպիտակ շապիկ) որը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը Rock/Alt դասակարգում և «Agoraphobic»-ը (Ագորոֆոբիկ), որը նրա վերջին թողարկած սինգլն է։ Նրա ընդհանուր երաժշտական հաջողության շնորհիվ Corpse-ը զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը Billboard-ի «Ծագող արտիստներ» ցուցակում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Corpse-ը խրոնիկ հիվանդ է, և ունի այլ հիվանդություններ որոնցից են Ֆիբրոմիալգիան, Կրծքային ելքանցքի համախտանիշը և Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը։ Վերջինը հանդիսանում է իր հաստ ձայնի պատճառը։ Նա նշել է, որ հաճախ կրում է ակնակապ էկրանից ստացող լարվածության պատճառով։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գլխավոր երգիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Title | Year | Peak chart positions | Album | ||
---|---|---|---|---|---|
US Bub. [1] |
US Rock/Alt. [2] |
UK [3] | |||
"Miss You!" | 2020 | — | 31 | — | rowspan="8" Կաղապար:TBA |
"Cat Girls Are Ruining My Life!" | — | — | — | ||
"Cabin Fever" | — | — | — | ||
"Never Satisfied" | — | — | — | ||
"White Tee" | — | 32 | — | ||
"E-Girls Are Ruining My Life!" (featuring Savage Ga$p) |
24 | — | 90 | ||
"Agoraphobic" | — | — | — | ||
TBA (with Machine Gun Kelly) |
2021[4] | — | — | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bubbling Under Hot 100 Chart». Վերցված է 2020-11-10-ին.
- ↑ «Hot Rock & Alternative Songs Chart». Վերցված է 2020-11-10-ին.
- ↑ «Official Singles Chart Top 100 | Official Charts Company». Վերցված է 2020-11-10-ին.
- ↑ «song w/ MGK is soooooooooo crazy». Twitter. 2020-12-28.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորենցիա, 1429 թվական։