Մասնակից:DoctorLia/Ավազարկղ113

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
DoctorLia/Ավազարկղ113

Հերպեսային մատնաշունչ, հերպեսային ախտահարում, սովորաբար մատի կամ բթամատի վրա, առաջացած հասարակ հերպես վիրուսով(HSV): Երբեմն առաջաղոց ոտքի մատների կամ եղունգների կուտիկուլիայի վրա: Կարող է առաջանալ HSV-1 կամ HSV-2 վարակի պատճառով[1]։ HSV-1-ով հաճախ վարակվում են բուժաշխատողները, ովքեր շփվում են վիրուսի հետ։ Առավել հաճախ վարակվում են ատամնաբուժերը և բուժաշխատողները, ովքեր հաղորդակցվում են բերանի խոռոչի արտազատուկների հետ[2][3]։ Այն նաև հաճախ նկատվում է մատը ծծող երեխաների մոտ՝ առաջնային HSV-1 բերանի խոռոչի վարակով (ավտոինոկուլյացիա) մինչև շիճուկափոխությունը, և 20-30 տարեկան մեծահասակների շրջանում՝ HSV-2-ով վարակված սեռական օրգաններից[1][4]։

Ախտանիշներ և նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերպեսային մատնաշնչի ախտանիշները ներառում են վարակված հատվածի այտուցվածություն, կարմրություն: Սա կարող է ուղեկցվել ջերմությամբ և այտուցված ավշային հանգույցներով: Փոքր, թափանցիկ բշտիկները սկզբում ձևավորվում են առանձին-առանձին, այնուհետև միաձուլվում և դառնում պղտոր՝ ի տարբերություն բակտերիալ մատնաշնչի, երբ թարախ կա: Կապակցված ցավը թվում է, թե հիմնականում պայմանավորված է ֆիզիկական ախտանիշներով: Հերպեսային մատնաշունչը սովորաբար ապաքինվում է երկու-երեք շաբաթվա ընթացքում[5]։ Վիրուսը կարող է բնակվել անութափոսի զգայական հանգույցներում՝ առաջացնելով կրկնվող հերպեսային ախտահարումներ այդ ձեռքի կամ մատերի վրա: Բշտերի առաջացումը կարող է առաջանալ ծանր դեպքերում[6]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների շրջանում վարակի առաջնային աղբյուրը դիմային շրջանն է, և սովորաբար ենթադրվում է, որ վիրուսը(այս դեպքում սովորաբար HSV-1) փոխանցվում է մատի եղունգը կտրելով, ծամելով կամ ծծելով:

Մեծահասակների շրջանում առավել հաճախ առաջնային աղբյուրը սեռական օրգաններն են՝ HSV-2-ի համապատասխան գերակշռությամբ: Այն նաև նկատվում է մեծահասակների բուժաշխատողների շրջանում, ինչպիսիք են ատամնաբույժները։:

Կոնտակտային սպորտաձևերը հանդիսանում են պոտենցիալ վարակման աղբյուր հերպեսային մատնաշնչի համար[7]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած դա ինքնուրույն ապաքինվող հիվանդություն է,թույլ իմունիտետով և ծանր վարակված բուժառուների բուժման նպատակով կիրառուվում են մարսողական ուղով կամ ներերակային ներմուծվող հակավիրուսային բուժումները, հատկապես՝ ացիկլովիրը: Այն սովորաբար տրվում է, երբ վիճակն ինքնին չի բարելավվում[6]։ Ացիկլովիրի տեղային ընդունումը հերպեսային մատնաշնչի դեպքում արդյունավետ չէ: Ապացուցված է, որ ֆամցիկլովիրը արդյունավետ կերպով բուժում և կանխում է կրկնվող դրվագները[8]։ Վնասվածքը ծակելը կամ վիրաբուժական մշակումը կարող է վատթարացնել վիճակը՝ առաջացնելով սուպերինֆեկցիա կամ էնցեֆալիտ.[9]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև հիվանդությունը ինքնուրույն է անցնում, ինչպես շատ հերպեսային վարակների դեպքում, վիրուսը թաքնվում է ծայրամասային նյարդային համակարգում: Հիվանդությունը կրկնվում է մարդկանց 20-50%-ի շրջանում։ Ամենածանր վարակը սովորաբար առաջինն է, իսկ ռեցիդիվները հետագայում դառնում են ավելի մեղմ: Հիվանդության առաջացրած վնասվածքները կա՛մ կչորանան, կա՛մ կպայթեն, որին կհետևի ապաքինումը: Եթե վարակված տարածքին չդիպչել, սովորաբար սպիներ չեն առաջանա: Իմունային անբավարարությամբ անձինք կարող են դժվարությամբ վերականգնվել և ավելի հաճախակի են հակված ռեցիդիվների[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Clark DC (2003). «Common acute hand infections». Am Fam Physician. 68 (11): 2167–76. PMID 14677662.
  2. Lewis MA (2004). «Herpes simplex virus: an occupational hazard in dentistry». International Dental Journal. 54 (2): 103–11. doi:10.1111/j.1875-595x.2004.tb00263.x. PMID 15119801.
  3. Avitzur Y, Amir J (2002). «Herpetic whitlow infection in a general pediatrician--an occupational hazard». Infection. 30 (4): 234–6. doi:10.1007/s15010-002-2155-5. PMID 12236568. S2CID 30338306.
  4. Wu IB, Schwartz RA (2007). «Herpetic whitlow». Cutis. 79 (3): 193–6. PMID 17674583.
  5. Anonymous (1971). «Herpetic whitlow: a medical risk». Br Med J. 4 (5785): 444. doi:10.1136/bmj.4.5785.444. PMC 1799611. PMID 5125276.
  6. 6,0 6,1 «Herpes Virus Gives Man a Blistery Finger Infection». Live Science. Վերցված է 2018-06-03-ին.
  7. Hoff NP, Gerber PA (2012). «Herpetic whitlow». CMAJ. 184 (17): E924. doi:10.1503/cmaj.111741. PMC 3503926. PMID 22546886.
  8. Alster, T. S.; Nanni, C. A. (March 1999). «Famciclovir prophylaxis of herpes simplex virus reactivation after laser skin resurfacing». Dermatologic Surgery. 25 (3): 242–246. doi:10.1046/j.1524-4725.1999.08197.x. ISSN 1076-0512. PMID 10193975.
  9. «UpToDate».
  10. «Herpetic whitlow». Health24. Վերցված է 2018-06-07-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում


Կատեգորիա:Հիվանդություններ Կատեգորիա:Վիրուսային ինֆեկցիաներ Կատեգորիա:Վիրուսային վարակներ Կատեգորիա:Վիրուսային հիվանդություններ Կատեգորիա:Ախտաբանություն Կատեգորիա:Ախտաբանական գործընթացներ