Մասնակից:DoctorLia/Ավազարկղ104

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձախից աջ՝ Պինգվին,Հանելուկասաց, Կատու-կին, Ջոկեր

Գերչարագործ, չարագործի տեսակ, հաճախ հանդիպող կոմիքսներում, մարտաֆիլմերում, գիտական ֆանտաստիկայում, գերհերոսներին համապատասխան ուժ ունեցող։ Ուժի բացակայության դեպքում նրանք հաճախ օժտված են լինում բարձր ինտելեկտով, որի շնորհիվ ստեղծում են հրաշալի սարքավորումներ իրենց հակառակորդների դեմ պայքարի համար։ Շատ դեպքերում գերչարագործներն ունեն ընդհանրություններ բռնապետների, ահաբեկիչների, գանգստերների հետ[1][2].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գերչարագործներից էր Ջոն Դևիլը, պրոտո Ֆանտոմասը՝ ստեղծված Փոլ Ֆևալի կողմից 1862թվականին։ 1891 թվականին առաջին անգամ հայտնվեց պրոֆեսոր Մորիարտը, Շերլոկ Հոլմսի երդվյալ թշնամին՝ ստեղծված Արթուր Կոնան Դոյլի կողմից։

Ջոկերի՝ Բեթմենի երդվյալ թշնամու և դասական գերչարագործի արձանը ամերիկյան կոմիքսներից։

Բժիշկ Ֆու Մանչուն, որը ստեղծվել է Սաքս Ռոհմերի կողմից, համարվում է գերչարագործների նախահայրերից մեկը, քանի որ նա ուներ սադիստական ​​հակումներ, ձգտում էր համաշխարհային տիրապետության և հատուկ ծուղակներ էր օգտագործում թշնամիների համար։ Գերչարագործ կարելի է համարել նաև Գրիֆինին Հ.Գ.Ուելսի «Անտեսանելի մարդը» ստեղծագործությունից, քանի որ նա երազում էր աշխարհը տիրել և ուներ անտեսանելի դառնալու ունակություն։ Գերչարագործների մեկ այլ նախահայր է Լյուդվիգ Շտիրներն՝ Ալեքսանդր Բելյաևի «Աշխարհի տիրակալը»-ի, ուներ մտքերը տարածության վրա փոխանցելու ունակություն, ինչն օգտագործել է համաշխարհային տիրապետության հասնելու համար:

Առաջին գերչարագործը,ով հագել է անսովոր հագուստ Կայծակն էր (անգլ.՝ Lightning) 1938թ-ի The Fighting Devil Dogs [en] ֆիլմից։ Առաջին գերչարագործը,որն անընդհատ ընդհարվում էր գերհերոսի հետ, դարձավ Ուլտրա-Հումանիտը, առաջին անգամ հայտնվելով Աքթիոն կոմիքսում (1939թ․)[2]։

Հայտնի գերչարագործներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոկերը, Լեքս Լյութորը, Բրաինիակը, Գրին Գոբլինը, Լոկին, Թանոսը, Դոկտոր Օկտոբուսը, Մագնետոն, Ռեդ Սկուլը, Դոկտոր Դումը, Շրիդերը, Դեստստռոուկը, Կինգպինը, Բեյնը, Ռազ ալ Ղուլը և Դառկսեիդը հայտնի տղամարդ գերչարագործներ են կոմիքսներից՝ հարմարեցված կինոյի և հեռուստատեսության համար[3][4]։ Հայտնի կին գերչարագործներից են Գեպարդան, Միստիկը, Խարլի Կվինը, Թալիա ալ Ղուլը , Խելան և Ֆենիքս Ֆորսը [5][6]։

Դոկտոր Դումի կերպարը

Ջեյմս Բոնդի տիտղոսավոր չարագործը՝ Էռնստ Ստավրո Բլոֆելդը (հայտնի է նրանով, որ հաճախ հայտնվում է աթոռի վրա՝ շոյելով իր պարսկական կատվին և հաճախ իր դեմքը անտեսանելի թողնում հեռուստադիտողների համար) ազդել է կինոյի գերչարագործների վրա, ներառյալ այնպիսի պարոդիաներ, ինչպիսիք են Դոկտոր Իվլը և նրա կատուն՝ Միստեր Բիգլսվորթրը Օսթին Փաուերսի ֆիլմաշարից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bags and Boards: «The Supervillain Book»: A good tome on bad guys Արխիվացված 2007-04-18 Wayback Machine
  2. 2,0 2,1 Comicon.Com: Eury & Misiroglu On The Supervillain Book Արխիվացված 2012-02-18 Wayback Machine
  3. «Joker tops supervillain poll». Metro.co.uk. 2012-04-25. Արխիվացված է օրիգինալից 2012-12-31-ին. Վերցված է 2012-05-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. [comicbooks.about.com/od/characters/tp/toptenvillains.htm «Top Ten Comic Book Super Villains»]. Comicbooks.about.com. 2012-04-10. Վերցված է 2012-05-09-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «Lethal Ladies ; The 10 Best Female Supervillains». Newsarama.com. Արխիվացված է օրիգինալից 2013-06-14-ին. Վերցված է 2013-10-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Maleficent and 16 Other Famous Queens of Mean». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին. Վերցված է 2015-04-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Կատեգորիա:Կոմիքսների կերպարներ Կատեգորիա:Կոմիքսների կերպարներ ըստ արտադրողի Կատեգորիա:Սուպերհերոսներ Կատեգորիա:Սուպերհերոսների ցանկեր Կատեգորիա:Չարագործներ