Մասնակից:Bippubip/Ավազարկղ/Առկա
Առկան (14 հոկտեմբեր 1989, իրական անունը՝ Ալեհանդրա Գերսի, իսպ.՝ Alejandra Ghersi) վենեսուելացի երաժիշտ է, պրոդյուսեր, եգչուհի և դիջեյ: Նա հայտնի է իր փորձարարական երաժշտությամբ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առկան ծնվել է 1989թ հոկտեմբերի 14-ին Կարակասում: Նրա հայրը ներդրումային բանկիր է: Գերսի ընտանիքը տեղափոխվել է Կոնեկտիկուտ, երբ Առկան 3 տարեկան էր, և վերադառձել Կարակաս, երբ նա 9 տարեկան էր:
Վաղ տարիքում Առկան կիսվում էր իր երաժշտության Nuuro կեղծանվան տակ և բավականին սիրված էր Վենեսուելայում: Նա համագործակցել է տեղացի արտիստների հետ, այդ թվում նաեւ ծրագրավորել սինթեզատորները La Vida Bohème-ի Nuestra ալբոմի համար, որը առաջադրվել է Գրեմմի մրցանակի համար:
Նա սովորել է Նյու Յորքում՝ Clive Davis Institute of Recorded Music-ում:[1] Ուսումը ավարտելուց հետո նա թողարկեց առաջին EP-ն՝ Baron Libre (2012), արդեն Առկա անվան տակ: Այնուհետեվ թողարկվեցին Stretch 1 և Stretch 2 EP-ները, որոնցում նա փորձարկումներ էր անում հիփ-հոփ երաժշտության հետ:[2] 2013-ին նա մասնակցեց Քանյե Ուեսթի Yeezus ալբոմի և FKA Twigs-ի EP2-ի ստեղծմանը՝ որպես պրոդյուսերներից մեկը: 2014թ նա թողարկեց Xen, իսկ 2015թ՝ Mutant, փորձարարական էլէկտրոնային երաժշտությամբ ալբոմները: 2015թ նա մասնակցել է Բյորկի Vulnicura ալբոմի ստեղծմանը: 2020-2021թթ նա թողարկեց Kick ալբոմների շարքը: [3]
2018թ-ից Առկան նույնականանում է որպես ոչ-բինար անձ՝ տրանս կին: Հարցազրույցում նա ասել է՝ «Ես իմ գենդերային ինքնությունը համարում եմ ոչ-բինար եւ նույնականանում եմ որպես տրանս լադինաամերիկյան կին, և այնուամենայնիվ, ես չեմ ուզում որևէ մեկին խրախուսել մտածել, որ իմ միասեռականությունը վտարվել է: Եվ երբ ես խոսում եմ գեյության մասին, ես չեմ մտածում այն մասին, թե ով եմ ինձ գրավում: Դա մշակութային ձև է, որն անհատական է և հավաքական, որից ես երբեք չեմ ուզում հրաժարվել:»[4]
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Xen (2014)
- Mutant (2015)
- Arca (2017)
- Kick I (2020)
- Kick II (2021)
- Kick III (2021)
- Kick IIII (2021)
- Kick IIIII (2021)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «GEN F: Arca». The FADER (անգլերեն). Վերցված է 2022-08-07-ին.
- ↑ «GEN F: Arca». The FADER (անգլերեն). Վերցված է 2022-08-07-ին.
- ↑ Frank, Alex (2020-03-08). «Arca Is the Future We Hope For». Garage (անգլերեն). Վերցված է 2022-08-07-ին.
- ↑ Dunn, Frankie (2020-06-25). «Arca: "We're all transitioning: from birth to death, it's inevitable"». i-D (անգլերեն). Վերցված է 2022-08-07-ին.