Մասնակից:Beko/ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Beko/ավազարկղ

Սվետիսլավ Յովանովիչ (սերբական կիրիլիցա՝ Светислав Јовановић, ), սերբ ռեալիստ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետիսլավ Յովանովիչը ծնվել է 1861 թվականի մարտի 15-ին Վրշացում, լուսանկարիչ Ստևան Յովանովիչի ընտանիքում, եղել է ութ երեխաներից երկրորդը[1]։ Նա հայտնի սերբ նկարիչ Պայա Յովանովիչի և 19-րդ դարի ամենահայտնի սերբ լուսանկարիչ Միլան Յովանովիչի եղբայրն է։ Ավարտել է միջնակարգ դպրոցը Վիեննայում, որտեղ էլ սկսել է ուսումը նկարչության ոլորտում։ Նա ուսումը շարունակել է 1879 թվականին Պետրոգրադում, Մյունխենում (իր եղբոր՝ Պայա Յովանովիչի հետ) և Փարիզում ՝ Ժուլիանի ակադեմիայում։ Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Փարիզում, որտեղ ապրել է հիսուն տարի[2]։

Մյունխենի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետիսլավի համար իր երիտասարդության առանցքային շրջան էր Մյունխենը, որտեղ նա հինգ տարի անցկացրեց նկարելով իր եղբոր՝ Պայա Յովանովիչի արվեստանոցում, ով արդեն միջազգայնորեն ճանաչված նկարիչ էր։ Այնուհետև, դիտարկելով Պաժայի արևելյան կոմպոզիցիաները, նա այնքան էվկատարելագործել տեխնիկան, որ գրեթե ամբողջությամբ մտել է եղբոր նկարչական ոճի մեջ։ Իր եղբոր՝ Պայայից տարբերվելու համար նա հաճախ ստորագրել է Յովանովիչ ազգանվան ֆրանսերեն տառադարձությամբ նկարները որպես Սվ. Իվանովիչ[1]։

Փարիզի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում նկարչություն է ուսումնասիրել ՝ Բոննե, Լեֆեվր նկարիչների արվեստանոցում և Ժյուլիանի ակադեմիայում։ 1891 թվականից մշտապես հաստատվել է Փարիզում։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում սրահներում ցուցադրված աշխատանքները ձեռք են բերել նախանձելի ժողովրդականություն, ոմանք նույնիսկ նրան համեմատում են հանրահայտ Դե Լատուրի հետ։ 1900 թվականին Փարիզի Մեծ համաշխարհային ցուցահանդեսում նա ցուցադրեց սերբական տաղավարում իր եղբոր՝ Պայայի, Ստևան Տոդորովիչի , Լեոն Կոենի, Մարկ Մուրատի , Պիտեր Ռանոսովիչի, Բետա և Ռիստա Վուկանովիչների և Սերբիայի Թագավորության այլ նկարիչների հետ միասին[3]։ Սվետիսլավ Յովանովիչը հայտնի էր նաև որպես բացառիկ դիմանկարիչ[1]։

Սուսերամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա, մասնավորապես, ոչ միայն նկարիչ էր, այլև լողորդ, հեծյալ և սուսերամարտիկ, ով ժամանակին համաշխարհային հռչակ է վայելել։ Փարիզում Սվետիսլավը նվաճել է ամենաբարձր չեմպիոնական տիտղոսները 1904 և 1907 թվականներին՝ որպես սուսերամարտիկ։ Այս մասին Յովանովիչի կենսագիր Գաստոն Ռենարը, ով նրան դասում է աշխարհի ամենահայտնի սուսերամարտիկների շարքում, գրում է. «Աշխարհի շատ սուսերամարտիկներ՝ ինչպիսիք են Բոդան, Լանան, Բուսեան, իրենց զենքերը վայր են դրել Յովանովիչի հարվածներից»: Որ այս ամենը չափազանցություն չէր, երևում է նրանից, որ Յովանովիչը եղել է Ֆրանսիայի ամենամեծ և ամենահզոր սուսերամարտի ակումբի՝ «Փարիզի սուսերամարտի ակումբի» նախագահը, որը համախմբել է ֆրանսիական բարձրագույն օղակների դեմքեր։ Յովանովիչն այդ պաշտոնում ընտրվեց որպես օտարերկրյա քաղաքացի, թեև կանոնները հստակորեն սահմանում են, որ նախագահը կարող է լինել միայն ֆրանսիացի։ Սվետիսլավ Յովանովիչը սուսերամարտի կոստյումով ինքնանկար է արել՝ վրձինը ձեռքին[2]։

Հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից հետոՍվետիսլավ Յովանովիչը հավաքել և ղեկավարել է Հարավսլավիայի գաղութը Փարիզում, որը ղեկավարել է 1928 թվականից մինչև իր մահը։ Յովանովիչը մահացել է Փարիզում 1933 թվականին և թաղվեց պետական ​​լրիվ պատիվներով Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետիսլավ Յովանովիչը 1928 թվականին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով, իսկ Սերբիայի թագավորությունը նրան շնորհել է բարձրագույն կոչում՝ Սպիտակ արծվի և Սուրբ Սավայի շքանշաններով[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петар Петровић, Ко је Светислав Јовановић - Сликар с мачем, Политикин Забавник, број 3137, Београд, 18. 2. 2012.
  • Угљеша Рајчевић, Милица Бујас, Српски биографски речник, број 4, И-Ка, уредник Чедомир Попов, Матица српска, Нови Сад, 2009, стр. 554—557, ИСБН 978-86-7946-037-0
  • Емилија В. Церовић, Светислав Јовановић - сликар, Пројекат Растко (Матица), 21. 5. 2008.
  • Петар Петронић, Цео живот игра, Вечерње Новости онлајн, Компанија Новости, 20. 1. 2009.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ко је Светислав Јовановић | Politikin Zabavnik». politikin-zabavnik.co.rs. Վերցված է 2024-04-17-ին.
  2. 2,0 2,1 2,2 «MAČEVANJE U BEOGRADU». www.macevanje.org. Վերցված է 2024-04-17-ին.
  3. 3,0 3,1 «Светислав Јовановић». Српска енциклопедија (սերբերեն). 2017-11-20. Վերցված է 2024-04-17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Емилија В. Церовић (2007). «Светислав Јовановић - сликар». Rastko.
  •  «Ко је Светислав Јовановић». Slikar. Politikin zabavnik.

Սվետիսլավ Յովանովիչի ամենամոտ ընկերներից մեկը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Մարի Ֆրանսուա Սադի Կարնոյի որդին է եղել։