Jump to content

Մասնակից:AshYegh/Ավազարկղ-Seen

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ «Ռիչի» Միրանդո

Սին (նկարիչ) Ռիչարդ «Ռիչի» Միրանդոն ծնվել է 1961 թվականին Նյու Յորքի Բրոնքս շրջանում:Նա ամերիկյան գրաֆֆիտի ուղղության նկարիչ է, ով հայտնի է Seen UA (Սին ՅուԱ) անունով[ 1] [2]: Սինը համարվում է գրաֆֆիտիի կնքահայր և այդ ուղղության աշխարհի ամենից հայտնի ներկայացուցիչներից մեկը [1] : Սինը նկարել սկսել է Նյու Յորքի մետրոպոլիտենում 1973 թվականին [1]: Նրա խմբում՝ United Artists-ում (կամ պարզապես UA-ում) միավորվել էին Դուստերը, Սինը (Sin), նրա եղբայր Մեդը: Խումբը մեքենաներ էր նկարում:

Հաջորդ 16 տարիների ընթացքում նա պաստառներ էր նկարում ամբողջ քաղաքում և մետրոյի բոլոր երթուղիներով, բայց դրանք հատկապես աչքի էին ընկնում թիվ 2, 5 և 6 գնացքների երթուղիներում: Նրան էին պատկանում տասնյակ մեքենաների՝ վերից վար ամբողջական նկարներ, որոնցից շատերը դարձել են ժամանակի հանրաճանաչ «սրբապատկերներ»: [անհրաժեշտ է մեջբերում] 1980-ական թվակամների սկզբներին Սինն սկսել է կտավներ ստեղծել, որոնք արժանացել են համաշխարհային ցուցադրման պատկերասրահներում, գնվել թանգարանների և մասնավոր հավաքածուներ ունեցողների կողմից: Դրանք ոչ միայն անհատական ցուցահանդեսներ, այլև խմբային ցուցադրումներ էին այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Քիթ Հարինգը, Էնդի Ուորհոլը, Ժան-Միշել Բասքիաթը, Դոնդին, Քվիկը, Բլեյդը և Լի Քվինոնեսը: [անհրաժեշտ է մեջբերում] Չնայած ունեցած հաջողությանը և կայուն համաշխարհային շրջագայություններին, Սինը շարունակել է նկարել Նյու Յորքի մետրոյում մինչև 1989 թվականը, երբ Նյու Յորքի նահանգի Մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների վարչության (MTA) ուժգնացող ճնշումը շատերին ստիպել էր դադարեցնել մետրոյում նկարելու գործընթացը: Հանրային հեռարձակման ծառայություն (PBS) նրան ընդգրկել է 1983 թվականի վավերագրական «Ոճային պատերազմներ» ֆիլմում: 1980-ական թվականների վերջին Սինը զբաղվել է նաև դաջվածքների արվեստով, բացելով «Տատու Սին սրահը» ՝[1], որը դարձել է Նյու Յորքի ամենահաջող ստուդիաներից մեկը: [անհրաժեշտ է մեջբերում] Սինի վերջին աշխատանքները ներառում են եռաչափ քանդակ, խառը լրատվության աշխատանքներ՝ մերժված կամ հետ կանչված նյութերով, որոնք հաճախ փողոցում թափված էին լինում և Մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների վարչության Նյու Յորքի մետրոյի ձեռքի պատրաստած քարտեզների նկարաշարեր: Նա շարունակում է ցուցահանդեսներ ներկայացնել աշխարհում և ստեղծագործել այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք է Բենքսին: [անհրաժեշտ է մեջբերում] Փարիզում Սին արվեստանոցների բացմանը 2009 թվականին նախորդել է Սին պատկերասրահի բացումը: Նա նաև ցուցադրվել է Ժամանակակից արվեստի Կարտիե հիմնադրամում: [անհրաժեշտ է մեջբերում] 2010 թվականին Սինն անհատական ցուցադրություն է ունեցել Մագդա Դենից պատկերասրահում: [անհրաժեշտ է մեջբերում] 2011 թվականին Օպերա պատկերասրահի հետ կնքված պայմանագրով նա ցուցադրվել է աշխարհով մեկ՝ 12 վայրերում, նաև Օպերայի Փարիզյան պատկերասրահում: [անհրաժեշտ է մեջբերում] Սինի ստեղծած արագ գրաֆֆիտի հատվածները կարելի տեսնել «The Warriors», «Marc Eckō's Getting Up», «Contents Under Pressure» և «Grand Theft Auto V» թվային տեսախաղերում: Սինը կենտրոնացած նկարում է կոմիքսների գրքերի հերոսներ [1], ունի հագուստի թողարկման իր սեփական գիծը, որը տպում է շապիկներ իր մակագրություններով և կոմիքսների հերոսներով[1] :

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980 : New York, New Wave, P.S.1, New York City[փա՞ստ]
  • 1984 : Graffiti, Louisiana Museum of Modern Art (Դանիա)
  • 1991 : Graffiti Art, Musée national des monuments français, Paris[փա՞ստ]
  • 2007 : That 70's show, Power house arena, New York City[փա՞ստ]
  • 2009 : TAG, Grand Palais, Paris[4]
  • 2009 : The Carhartt Show, Germany[1]
  • 2009 : Nés dans la rue Cartier fondation pour l'art contemporain, Paris[5]
  • 2009 : Urbain Ier, Galerie Léadouze, Paris [1]
  • 2010 : T.A.G Palais de Tokyo Paris [1]
  • 2010 : "Playboy Redux" Andy Warhol Museum Pittsburgh USA [6]
  • 2011 : Opera Gallery [7]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mirando, Richard (2014). They call me the godfather of graffiti Chapter 1973-1981. NYC: SEEN Studios / SDLB Publishing. ISBN 979-10-90020-01-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «seencity» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. «Seen, un artiste en état de graf'». Libération.fr (French). Վերցված է 22 September 2007-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Seen, l'emblème du graffiti, Marie Claire, 2007
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009-04-16-ին. Վերցված է 2009-04-19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Fondation.cartier.com
  6. «warhol.org».
  7. «operagallery.com».