Մասնակից:Artur Shahverdyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեմիր Կիրդար (), իրաքցի ձեռնարկատեր և ֆինանսիստ, «Investcorp» ներդրումային ընկերության (41 միլիարդ դոլար ակտիվներ) ղեկավարը: Ապրում է Լոնդոնում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրդարը ծնվել է Քիրքուքում՝ ընտանիքում, որն ուներ քաղաքական ուժ Օսմանյան կայսրությունում և միջպատերազմյան ժամանակաշրջանում: Իրաքում հուլիսի 14-ի ռազմական հեղաշրջումից հետո, որը վերջ դրեց միապետությանը, Կիրդարը փախավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սահմանից դուրս գալու համար նա ստիպված էր փաթաթվել բեռնատարին բարձված գորգի մեջ[1]։ 1960 թվականին նա վերադարձել է հայրենիք, սակայն բաասական հեղաշրջումից հետո կրկին լքել է երկիրը[2]։

Կիրդարն ավարտել է Կալիֆոռնիայի Խաղաղօվկիանոսյան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ունի Նյու Յորքի Ֆորդհեմի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ Նա նաև ավարտել է բարձրագույն կառավարման ծրագիր Հարվարդի բիզնես դպրոցում: Բացի այդ, Քիրդարը մի շարք հաստատությունների, մասնավորապես՝ Ջորջթաունի համալսարանի ասպիրանտ է:

Կիրդարի բանկային գործունեությունը սկսվել է 1969 թվականին Նյու Յորքում, որտեղ նա զբաղվում էր վարկավորմամբ: Երկու տարի անց նա աշխատանքի է անցել «Allied Bank International»-ի Հարավարևելյան Ասիայի և Ճապոնիայի մասնաճյուղում: 1974 թվականին նա դարձել է Նյու Յորքի «Chase Manhattan Bank»-ի փոխնախագահ: 1976-1981 թվականներին Կիրդարը ղեկավարում էր բանկի տարածաշրջանային ցանցը Պարսից ծոցում։

1982 թվականի նա ստեղծել է «Investcorp» ներդրումային ֆոնդը, որը մասնագիտացած է համաշխարհային կապիտալ ներդրումների մեջ: Մասնավորապես, ընկերության գործունեության շրջանակը ներառում է մասնավոր ներդրումներ, հեջ-ֆոնդեր, անշարժ գույք, ներդրումներ տեխնոլոգիայի ոլորտում։

Կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրդարի ֆինանսական կարողությունը գնահատվում Է ավելի քան 1 միլիարդ դոլար[3]։

2005 թվականին նա զբաղեցնում էր 206-րդ տեղը ամենահարուստ բրիտանացիների ցանկում[1], իսկ 2009 թվականին 26-րդն էր աշխարհի ամենաազդեցիկ արաբների ցանկում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]