Մասնակից:Armine H-yan/Ավազարկղ16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հացի փշրանքներ կամ պաքսիմատներ, բաղկացած են տարբեր չորության փշրված հացից, երբեմն ավելացվում են համեմունքներ,որը օգտագործում են ապուրների, լցոնման, մսային կոտլետների հետ, ինչպես նաև ապահովում է խրուն և խրթխրթան ծածկույթ տապակած ուտելիքների համար:Հացի փշրանքները ճապոնական խոհանոցում կոչվում է «պանկո»:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր հացի փշրանքները պատրաստվում են չոր հացերից, որոնք թխվել կամ տապակվել են խոնավության մեծ մասը հեռացնելու համար և կարող են ունենալ ավազի կամ նույնիսկ փոշու ձև: Հացի փշրանքները ամենահեշտ ձևը ստացվում է հացի կտորները սննդային գործիքով մանրացնել :

Թարմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փափուկ կամ թարմ հացի փշրանքներ պատրաստելու համար օգտագործվող հացերը այնքան էլ չոր չեն, ուստի փշրանքները ավելի մեծ են և ավելի փափուկ ծածկույթ են ապահովում: Հացի փշուր կամ փշրանք ստացվում է նաև բոքոնի փափուկ մասից:

Պանկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաթախած պանկոյով խոզի միս արքայախնձորի սոուսով

Պանկո ( ճապ․ パン粉) հացի փշրանքների տեսակ է, որն օգտագործվում է ճապոնական խոհանոցում, որը ապահովում է խրթխրթան ծածկույթը տապակած մթերքների համար, օրինակ՝ տոնկացու[1]: Այն ունի ավելի փխրուն, օդային հյուսվածք, քան ստացվում է Եվրոպական խոհանոցում : Հացի տեսակների մեծ մասը և պահպանում է իր հյուսվածքը թխած կամ խորը տապակած վիճակում, ինչի արդյունքում ավելի թեթև ծածկույթ է ստանում[2] :Ճապոնական խսհանոցից բացի հացի այս տեսակն օգտագործվում է ասիական, այնպես էլ ոչ ասիական ուտեստների մեջ։ Այն հաճախ օգտագործվում է ծովամթերքի վրա և սովորաբար վաճառվում է ասիական շուկաներում, խանութներում :

Պակոն արտադրվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես ասիական երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում, Կորեայում, Մալայզիայում, Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնացիներն առաջին անգամ հաց պատրաստելը սովորել են եվրոպացիներից: «パン粉 (պանկո)» բառը ծագել է «պան»ից, ինչը ճապոներեն հաց բառն է (առաջացել է պորտուգալերեն «pão» բառից՝ հաց), և «-粉 (-ko)»: Ճապոնական կանջո, որը նշանակում է «ալյուր», ինչպես նաև օգտագործվում է այլ լեզուներում , որպես վերջածանց (օրինակ, komeko, «բրնձի փոշի», sobako, հնդկաձավարի ալյուր», եւ komugiko, «ցորենի ալյուր»[3]:

Հացաբուլկեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմված հացի խառնուրդ
Համեմված հացի խառնուրդ

Հաց փշրանքը չոր հացահատիկից ստացված սննդային ծածկույթ է։Հացի փշրանք շատ համար է , քանի որ այն օգնում է սննդի շուրջ փխրուն ծածկույթ ստեղծելու համար: Հացաբուլկեղենի խառնուրդները կարող են պատրաստվել հացահատիկից, ալյուրից, եգիպտացորենի ալյուրից և համեմունքներից, որի մեջ հացթուխը թաթախում է նախքան եփելը: Եթե հացով պատրաստվող սնունդը չափազանց չոր է, որպեսզի ծածկույթը չփչանա, ապա կարող եք նախ թրջել կաթի, հում ձվի մեջ :

Հացը կարելի է փոխարինել ալյուրով , որն ավելի հարթ և նուրբ տեսք է տալիս ու ավելի փափուկ է լինում:

Ժողովրդական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հենզելն ու Գրետել» հեքիաթում Հենզելն ու Գրետելը օգտագործում են հացի փշրանքները՝ իրենց ճանապարհն չկորցնելու համար։ Այնուամենայնիվ, հացի փշրանքները ի վերջո կերան թռչունները՝ հետագայում նրանք մոլորվեցին անտառնում: Հեքիաթում հացի փշրանքների հանրաճանաչությունը հանգեցրեց «հացի փշուր» բառի օգտագործմանը՝ որպես նավիգացիոն տարր, որը թույլ է տալիս օգտատերերին հետևել իրենց գտնվելու վայրերին ծրագրերում կամ փաստաթղթերում:[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Panko Bread Crumbs. The Secrets Revealed». YouTube. 2018-10-07. Վերցված է 2021-08-07-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Unknown parameter |արխիվ-ամսաթիվ= ignored (օգնություն)
  2. «Դուք երբեք չեք հավատա, թե ինչպես է Panko հացի փշրանքները Պատրաստված են». Վերցված է 7 օգոստոսի 2021-ին. {{cite web}}: Unknown parameter |ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |կայք= ignored (օգնություն)
  3. {{cite web |last=Marshall |first=Jo |url=http://www.heraldnews.com/lifestyle/food/x2084588983/COOKCABULARY-Panko-is-a-crumby-ingredient |archive-url=https:// web.archive.org/web/20111122002748/http://www.heraldnews.com/lifestyle/food/x2084588983/COOKCABULARY-Panko-is-a-crumby-ingredient |url-status=dead |archive-date=201 11-22 |title=COOKCABULARY. Panko-ն փխրուն բաղադրիչ է - Fall River, MA |publisher=The Herald News |date=2010-10-05 |access-date=2012-11-17 }}
  4. Mark Levene (18 October 2010). PA221 An Introduction to Search Engines and Web Navigation (2nd ed.). Wiley. էջ 221. ISBN 978-0470526842. Վերցված է June 24, 2016-ին. {{cite book}}: Check |url= value (օգնություն)