Մասնակից:AramMour/Աւազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովսեփ Բարազյան
Ծնվել էհուլիսի 17, 1949
ԾննդավայրԱթենք
Մահացել էհունիսի 13, 2019
Մահվան վայրԱթենք
ՔաղաքացիությունՀունաստան, Հայաստան
ԱզգությունՀայ
Ազդվել էՍիմոն Վրացյան, Գառնիկ Բանյան, Մուշեղ Իշխան, Հրաչ Տասնապետյան
Երկեր«­Պատ­մա­կան ­Հա­յաս­տա­նի ա­ւանդ­նե­րու հետ­քե­րով», «­Սի­րա­յին զրոյց­ներ Ե­րե­ւա­նին հետ»
Աշխատանքլրագրող
ԱմուսինՄայդա Բերբերյան-Բարազյան
ԿուսակցությունՀՅԴ
ԵրեխաներԱրմիկ, Լորի

Հովսեփ Բարազյան (արմտ. հայ.՝ Յով­սէփ ­Պա­րա­զեան, հուն․՝ Χοβσέπ Μπαραζιάν, անգլ.՝ Hovsep Parazian), հունահայ մտավորական, լրագրող, կուսակցական գործիչ, ՀՅԴ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թվականի հուլիսի 17-ին, Աթենքում։ Նախնական կրթությունը ստացել է Աթենքի Ֆիքսի շրջանում գործող Հայ կաթողիկե վարժարանում, 1956-1961 այնուհետև 1962 թվականին, ուսումը շարունակել է Աթենքի նորակերտ Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարանում։ 1962 թվականին հայագիտությունը կատարելագործելու նպատակով մի խումբ հունահայերի հետ միասին մեկնել է Բեյրութ, Նշան Փա­լան­ճեան ճեմարան, կրթությունը շարունակելու համար։ Այնուհետև ուսումը շարունակել է Հայկազյան համալսարանում։ 1969 թվականին, Բեյրութում անդամագրվում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Վերադարնալով Աթենք, 1978 թվականից ստանձնել է Հունաստանում լույս տեսնող «Ազատ Օր» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունը մինչև 2007 թվականը։ 1974 թվականից Հայ Դատի գրասենյակի կազմավորման հիմնադիր անդամներից էր։ Մին­չև 1975 թվականը եղել է «Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դաց ­Միու­թյան ­Կեդրոնական ­Վար­չու­թյան» անդամ։ 1988 թվականին, Ա­թեն­քում մաս­նակ­ցե­լ է Հ.Յ.Դ. Ընդ­հա­նուր ­Ժո­ղո­վին։ Մահացել է 2019 թվականի հունիսի 13-ին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յով­սէփ ­Պա­րա­զեան (1949 — 2019)

Կատեգորիա:Հայ լրագրողներ