Մասնակից:Anyut2020/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովանոցային արմավենի կամ հովանոցային պապիրուս (լատ.՝Cyperus alternifolius), խոտանման բույս, Cyperus տեսակ, Cyperaceae ընտանիք: Բույսի հայրենիքը Մադագասկարն է՝ Հնդկական օվկիանոսի արևմտյան մասի կղզիներից մեկը:

Բնության մեջ հովանոցային արմավենին աճում է գետերի և լճերի ափին՝ ջրի հարևանությամբ: Մեծամասամբ աճում է ստվերային վայրերում [1]:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանոցային արմավենին որպես դեկորատիվ, սենյակային բույս

Աշխարհում հովանոցային արմավենին առավել հաճախ աճեցվում է որպես դեկորատիվ բույս: Այն տնկվում է հողում, ամանների մեջ, այգիներում, լճակներում հանդիսանում է նաև սենյակային բույս: Բույսը տարածվում է արմատների բաժանմամբ և դրա համար պահանջում է առատ քանակությամբ ջուր[2]: Հովանոցային արմավենին կարող է ունենալ մինչև 150-200 սմ բարձրություն ունեցող թփեր: Նրա տերևները նեղ են, ունեն մինչև 20 սմ երկարություն և 1 սմ լայնություն: Ծաղիկները մանր են, աննկատ, իսկ հոտը մեծամասամբ բացակայում է: Պտուղը շատ փոքր, գնդաձև կամ եռանկյունաձև ընկույզ է[1]։

Հովանոցային արմավենու գույնզգույն (Variegatus) տեսակը ունի երփներանգ տերևներ և փոքր չափեր[3]:

Հովանոցային արմավենու Variegatus տեսակը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Graceful Grasses® Baby Tut® - Umbrella Grass - Cyperus involucratus (անգլ.): Proven Winners.
  2. Pink, Alfred (April 1, 2004). Gardening for the Million. Project Gutenberg Literary Archive Foundation.
  3. «Cyperus alternifolius Variegatus». Missouri Botanical Garden.org. Վերցված է Հուվարի 23, 2013-ին.


Կաղապար:Cyperaceae-stub