Մասնակից:Anyut2020/Ավազարկղ25

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչված մատներ

Խաչված մատներ, ձեռքի ժեստ, սովորաբար օգտագործվում է հաջողություն մաղթելու համար: Երբեմն մեկնաբանվում է որպես Աստծուն պաշտպանության համար աղոթելու փորձ[1]: Այս ժեստը հայտնի է «խաչի՛ր մատներդ», «պահի՛ր խաչված մատներդ» կամ պարզապես «խաչված մատներ» տարածված արտահայտություններով:Մատները խաչելու գործողությունը հիմնականում կապված է քրիստոնեության հետ: Ժեստի ամենավաղ օգտագործումն եղել է այն, որ երկու մարդ հատել են իրենց ցուցամատերը՝ ստեղծելով խաչ:

Երեխաները հաճախ են օգտագործում ժեշտը իրենց սուտը արդարացնելու համար[2]: Ընդլայնելով նշենք, համոզմունք կա, որ մատները խաչելը անվավեր է դարձնում տված խոստումը[3]:

Էմոջի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեքստային հաղորդակցության մեջ կարելի է արտահայտել խաչված մատները `օգտագործելով U+1F91E 🤞 hand with index and middle fingers crossed (HTML 🤞)-ը: 2016 թվականին խորհրդանիշը հաստատվել է որպես Unicode 9.0-ի մաս և ավելացվել է Emoji 3.0-ին:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեշտը ծագել է Իսրայելի հրեական թագավորությունում: Մովսեսի իրավունքի դատարանները հաճախ վճիռներ էին կայացնում «Թող Աստված գթա Ձեր հոգուն» արտահայտությամբ՝ վերահաստատելու Աստծո գերագույն իշխանությունը օրենքի նկատմամբ: Դատավորների մեծ մասը կարծում էր, չնայած մարդկանց մահվան դատապարտելու կարողությանը, անձամբ չունեն հոգիներ ոչնչացնելու լիազորություն և միայն Աստված կարող է դա անել[4][5]: Արդյունքում, որոշ դատավորներ արտահայտությունը ասելիս խաչում էին իրենց մատները, համարելով այն աղոթք՝ հանցագործի հոգու հանգստության համար[4][6]:

Ժեշտը սկսել են օգտագործել քրիստոնեական եկեղեցու ժամանակներից կամ, հավանաբար, ավելի վաղ ժամանակներից: Քրիստոնյաները մատները խաչում էին Քրիստոսի խաչից զորությունը ստանալու համար, այսինքն ՝ օրհնություն: 16-րդ դարի Անգլիայում մարդիկ մատները խաչում էին կամ խաչի նշան անում՝ չարից խուսափելու համար, ինչպես նաև այն ժամանակ, երբ մարդիկ հազում էին կամ փռշտում[7]:

Ծիծաղելի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

1787 թվականին Ֆրենսիս Գրոուսի հրատարակած «Գավառական բառարան»-ում, որտեղ ներառված են տեղի ժողովրդական սնահավատությունները, խուսափելու համար սանդուղքի տակ զբոսնելու ընթացքում հնարավոր դժբախտությունից, խորհուրդ է տրվում մատները խաչել այնքան ժամանակ, քանի դեռ չես տեսել որևէ շուն:

Բացառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանախոս երկրներում բութ մատերը սեղմելը հաջողություն ցանկանլու ժեշտ է

Վիետնամում այն համարվում է կոպիտ ժեշտ՝ դիմացինի նկատմամբ[8][9]:

Գերմանախոս երկրներում, ինչպես նաև Շվեդիայում այդ ժեստը ստախոսության նշան է: Իսկ հաջողություն ցանկանալը արտահայտվում է բութ մատերը սեղմելու ժեշտով: Նույն ժեստը օգտագործվում է սլավոնական շատ երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը[10], Չեխիան, Սլովակիան, Բուլղարիան և նախկին Հարավսլավիայի հանրապետություններում[11]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Orange Coast Magazine. Emmis Communications. May 1990. pg. 177. "In early Christian days, a believer confronted by evil or hostile influences implored the power of the Holy Cross for protection by twisting his middle finger over his forefinger and holding the remaining fingers down with his thumb."
  2. Field Guide to Gestures. Quirk Books. 2003. pg. 201. "Children are a big proponent of this gesture, though they usually use it when telling white lies, believing that having the fingers crossed behind the back makes it okay to fib."
  3. de Lint, Charles (2007). Widdershins. Macmillan. էջ 287. ISBN 0765312859. Widdershins. Վերցված է 2013-05-29-ին. «To a child, forget ethics. Crossing your fingers while making a promise truly invalidated the promise.»
  4. 4,0 4,1 Darrow, Clarence (2005). Closing Arguments: Clarence Darrow on Religion, Law, and Society (reprint ed.). Ohio University Press. էջ 156. ISBN 0821416324.
  5. «Chicago Law Journal Weekly». Vol. 1. Law journal print. 1896. էջ 61.
  6. The Christian Register. Vol. 89. American Unitarian Association. 1910. էջ 1159. ISSN 2158-1622.
  7. Good Housekeeping, Volume 226. International Magazine Company. 1998. «Crossing fingers: This was a Sign of the Cross that early Christians could use to avert bad luck without attracting the notice-and wrath-of pagans.»
  8. «Vietnamese body language and what it means». Vietnameselanguage.wordpress.com. 29 May 2011. Վերցված է 13 December 2017-ին.
  9. «Things not to do in Vietnam #1: "Crossed fingers"». Weirdwonderfulvietnam.wordpress.com. 29 May 2015. Վերցված է 13 December 2017-ին.
  10. Polish-language Wikipedia: trzymanie kciuków
  11. «Držati (nekom) palčeve. - Idioms». Lyricstranslate.com. Վերցված է 13 December 2017-ին.