Մասնակից:Anushik Suvaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Anushik Suvaryan/Ավազարկղ
Ծնվել է25 հունվարի 1987
ԾննդավայրՍյունիքի մարզ Սիսիան {{{2}}} Հայաստան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ առաքելական եկեղեցի
Մասնագիտությունդերասան
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա

Ռոման Բաբայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987թ. հունվարի 25-ին` Սյունիքի մարզ Սիսիան քաղաքում: Մինչ 1996թ. սովորել է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Մուրացանի անվան թիվ 18 մինջնակարգ դպրոցում: 1999թ. ընդունվել է Մետրո թատրոն ստուդիա, ուր սովորել է մինչ ինստիտուտ ընդունվելը: Դպրոցական տարիներին խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: Կերտել է Արա Գեղեցիկի և Գրիգոր Նարեկացու կերպարները: 2003թ. ընդունվել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ: Ուսանողական տարիներին խաղացել է Երկու տիրոջ ծառան, Ապուշը ներկայացումներում: Չորրորդ կուրսում բեմադրվել է Ն.Պտուշկինայի «Աննորմալը» պիեսը, որտեղ խաղացել է գլխավոր հերոսի դերը: 2005-2007թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում: 2007թ-ից առ այսօր աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Պատվի համար, Գոյա, Գևորգ Քեբուսյան` Վերֆելի Մուսա լեռան քառասուն օրը, մարդասպան` Շեքսպիրի Մակբեթ, Մեհմեդ Նուրի` Ոտքի Դատարանն է գալիս, կայարանապետ` Դյուրենմաթի Ծեր տիկնոջ այցը, Սիրուն Գեղամ` Ես մի ծառ եմ ծիրանի, Թորոս` Պ.Զեյթունցյանի Արշակ թագավոր, Գոգի` Բրեխտի Կովկասի Կավճե շրջան, Բրեքեն Բերի` Ռիչարդ III, Կարմատի` Դեպք Մետրոյում, իսպանացի` Անտառի զավակները, Շարմանչիկ`Գ. Սունդուկյանի Պեպո, Սիսո` Հ. Բեգլարյանի Արծվաբույն ներկայացումների մեջ: 2017թ.-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է Սարգիս Մանուկյանի “Չարլեի մորաքույրը” ներկայացումը, որտեղ խաղացել է դատավոր Կրիգսի դերը: Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է Կյանքի կարուսել նախագծում: Նկարահանվել է նաև ATV հեռուստաընկերությունով ցուցադրվող Երջանկության արցունքները, Արմենիա TV-ով ցուցադրվող Ամնեզիա հեռուստանովելներում: Աշխատել է Արմենիա TV և Կենտրոն հեռուստաընկերություններում, որտեղ նկարահանվել է հեռուստանովելներում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններ այբբենական կարգով Սիսիան քաղաքում ծնված դերասաններ