Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 29
Annie-Art/Ավազարկղ 29 | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
C supinus L
|
Մեղվաթագ փռված (լատին․՝ C supinus L), բակլազգիներ ընտանիքի, մեղվաթագ ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուփ է` մինչև 1 մ բարձրությամբ, հաճախ ցրված, մազմզուկապատ ընձյուղներով: Տերևները եռամասն են, մազմզուկապատ, մինչև 1 սմ երկարությամբ, կոթունավոր: Տերևիկները հակառակ ձվաձև են, էլիպսաձև կամ երկարավուն հակառակ ձվաձև, 1,5—2,5 սմ երկարությամբ, վերևի կողմից` թեթևակի մազմզուկապատ, ներքևի կողմից ծածկված են խիտ, բրդանման, պառկած մազմզուկներով: Ծաղիկները դեղին են, բացվելիս` դարչնագույն, հավաքված երիտասարդ ընձյուղների ծայրային գլխիկանման ծաղկաբույլերում: Ունեն ծաղկակիցներ: Բաժակն ունի մոտ 1 սմ երկարություն, բրդամազ-մըզուկապատ է, առագաստը արտաքին կողմից ծածկված է մետաքսանման աղվամազով: Ունդերն ունեն մոտ 3 սմ երկարություն, բրդամազմզուկապատ են: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Արևմտյան Եվրոպայի կենտրոնական և հարավային շրջաններում: Աճում է բաց, քարքարոտ լանջերում, լուսավոր անտառներում, ծովի մակարդակից մինչև 1500 մ բարձրությունների վրա: Մեր հանրապետության պայմաններում հազվադեպ է մշակվում: Լավ է աճում Երևանում, Կիրովականում, Իջևանում: Պիտանի է տորին և միջին լեռնային գոտիների բնակավայրերը կանաչապատելու համար: