Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 27

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Annie-Art/Ավազարկղ 27

Աբել Գանս (ֆր.՝ Abel Gance, 1889 թվականից հոկտեմբերի 25, Փարիզ - 1981 թվական նոյեմբերի 10), ֆրանսիացի կինոռեժիսոր, դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հարուստ բժիշկ Աբել Ֆլամանտի և Ֆրանսուազ Պերետոնի ապօրինի որդին է: Մայրը ամուսնացած էր Ադոլֆ Գանսի հետ: Մինչև թատրոնի և կինոյի կարիերան կառուցելը Գանսը աշխատում էր որպես փաստաբանի օգնական: 1908 թվականից Աբել Գանսը ելույթներ էր ունենում թատրոնում (Փարիզ, Բրյուսել): Գրել է երկու ողբերգություն: Կինոյում առաջին անգամ ելույթ ունեցավ 1909 թվականին որպես դերասան Մոլիեր ֆիլմում: Գրել է «Մատը ստեղնաշարին» գիրքը: Հետո սկսում է սցենարներ հորինել: Առաջին նկարը՝ «Պատնեշ» (La Digue) նկարահանել է 1911 թվականին: Այդ ժամանակ Գանսը գրել է սցենար և օգտագործել է աղավաղող ոսպնյակներ և հայելիներ տեսողական խաբկանքի տպավորության համար: 1915 թվականին նկարել է կարճամետրաժ «Բժիշկ Տյուբայի խելագարությունը» ֆիլմը՝ գիտնականի ցնորք զգայապատրանքների մասին: Նաև նա շարունակեց ստեղծել ֆիլմեր և փորձեր անել լուսավորության, մոնտաժի և տեսախցիկի հետ: Այդ ֆիլմի ձախողումից հետո թողարկեց ևս տասնյակ պատկերներ, այդ թվում բազմասերիանոց ֆիլմ՝ «Բարբարոսսա»: Եղել է Մաքս Լինդերի խաղընկերը շատ ֆիլմերում: 1910 թվականին սցենար է գրում Լուի Ֆեյադի, Ալբեր Կապելլանու, Կամիլլա դե Մարլոնի համար: 1914 թվականին մոբիլիզացված է բանակ: Նկարահանում էր պրոպագանդիստական ֆիլմեր («Պադդիի հերոսությունը» (1915), «Ստրասը և ընկերությունը» (1915), «Մահացու գազեր» (1916)): Ավելի նշանակալից ֆիլմ, որը նկարահանվել է 1917 թվականից հետո կարելի է համարել «Վշտացող մայրը (Mater Dolorosa)»-ը, «Տասներորդ սիմֆոնիա»-ն, «Ես մեղադրում եմ», «Ակ»-ը: 1927 թվականին դնում է «Նապոլեոն»-ը, որտեղ ինքն է խաղում Սեն-Ժյուստի դերը: Ֆիլմը մտածված է ինչպես եռերգություն, բայց հաջորդ երկու մասերի համար Գանսը գտնում է միջոցներ: 1929 թվական՝ եռերգության երրորդ մասը դրված է Լուպ Պիկի կողմից. «Նապոլեոնը Սուրբ Հեղինե կղզում»: 1936 թվականին եղել է նրա հնչյունավորումը, իսկ 1971 թվականին էկրան է դուրս եկել երկրորդ, լրացուցիչ խմբագրումը: Անգլիացի պաատմաբան Քևին Բրաունոլին հաջողվեց վերստեղծել ավելի լիարժեք տարբերակը, որը 1981 թվականին աղմկալից հաջողություն առաջացրեց Նյու-Յորքում: Քննադատողները հաճույքով ընգծում էին Գանսի ամբիվալենտական ստեղծագորությունները, որտեղ միասին են շքեղությունը և ողորմելիությունը, գոռոզությունը և քնարականությունը, բուռն ոգևորությունը և հասարակ սիմվոլիզմը, երևակայությունը և տեխնիկական հնարամտությունը, որոնք նա հաճախ չարաշահում էր: «Նորությունների առատությունը՝ էժանագին շաբլոնների և վատ համի հետ մի շարքում » (Լ. Մուսինակ) 1974 թվականի Գրան-Պրիի առաջին դափնեկիրը կինոյի բնագավառում Աբել Գանսը նվաճեց 1980 թվականին և պատվավոր «Սեզար» մրցանակը: «Ես մեղադրում եմ» ֆիլմի դուրս գալուց հետո Մուսսինակը գրեց որ նրան պետք է կամ լրիվությամբ ընդունել կամ լրիվությամբ մերժել:

ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1911 — «Պատնեշ» / La Digue
  • 1912 — Հետքեր առաստաղի վրա / Il y a des pieds au plafond
  • 1912 — Փիլիսոփայական քար / La Pierre philosophe
  • 1912 — Սարսափի դիմակը / Le Masque d’horreur
  • 1912 — Սպիտակ սևամորթ / Le Negre blanc
  • 1915 — Փլվածքների ծաղիկ / La Fleur des ruines
  • 1915 — Բժիշկ Տյուբաի խելագարությունը / La Folie du docteur Tube
  • 1915 — 10 ժամվա հանելուկը / L’Enigme de dix heures
  • 1915 — Պադդիի հերոսությունը / L’Heroisme de Paddy
  • 1915 — Ստրասը և ընկերությունը / Strass et Compagnie
  • 1915 — Դրաման դ՛ Ակր պալատում / Un drame au château d’Acre
  • 1916 — Ինչի մասին են պատմում ալիքները / Се que les flots racontent
  • 1916 — Չափազանցում / Fioritures
  • 1916 — Խելագարը ժայռից / Le Fou de la falaise
  • 1916 — Շրջադիտակ / Le Périscope
  • 1916 — Մահացու գազեր / Les Gaz mortels
  • 1917 — Բարբարոսսա / Barberousse
  • 1917 — Մահանալու վայր / La Zone de la mort
  • 1917 — Ապրելու իրավունք / Le Droit à la vie
  • 1917 — Վշտացող մայրը / Mater Dolorosa
  • 1918 — Սե մարդը / Ecce Homo
  • 1918 — Տասերորդ սիմֆոնիա / La Dixième Symphonie
  • 1919 — Ես մեղադրում եմ / J’accuse
  • 1923 — Ակ / La Roue
  • 1924 — Օգնություն! / Au secours!
  • 1927 — Նապոլեոն / Napoléonր
  • 1928 — Ծովանկարներ և բյուրեղներ / Marines et cristeaux (к/м)
  • 1931 — Աշխարհի վերջ / La fin du monde
  • 1932 — Վշտացեղ մայրը / Mater Dolorosa
  • 1933 — Դարբնոցի տերը / Le Maître de forges (совместно с Фернаном Ривером)
  • 1934 — Կամելիաներով տիկինը / La Dame aux camélias (совместно с Фернаном Ривером)
  • 1934 — Միմոս / Poliche
  • 1935 — Ժերով Պերո, բարիկադ հերոս / Jérôme Perreau héros des barricades
  • 1935 — Վեպ երիտասարդ, աղքատ մարդու մասին / Le Roman d’un jeune homme pauvre
  • 1935 — Լուկրեցիա Բորջիա / Lucrece Bor­gia
  • 1935 — Նապոլեոն / Napoléon
  • 1937 — Բեթհովենի մեծ սերը / Un grand amour de Beethoven
  • 1938 — Ես մեղադրում եմ / J’accuse
  • 1938 — Կանանց գող / Le voleur de femmes
  • 1939 — Լուիզա / Louise
  • 1940 — Կորած դրախտ / Раradis perdu
  • 1941 — Կույր Վեներա / Vénus aveugle
  • 1943 — Կապիտան Ֆրակսաս / Le Capitaine Fracasse
  • 1953 — Հուլիսի տասնչորս / Quatorze juillet
  • 1955 — Նելսի աշտարակ / La tour de Nesle
  • 1956 — Մաժիրամա / Magirama
  • 1960 — Օստերլից / Austerlitz
  • 1964 — Սիրանոն և Դ՛ Արտանան / Cyrano et d’Artagnan
  • 1966 — Մարիա Թյուդոր / Marie Tudor (тв)
  • 1971 — Բոնապարտը և հեղափոխեւթյունը / Bonaparte et la révolution

== Աղբյուրներ ==[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսագրություն(ֆր.)
  • Комаров В. История зарубежного кино. М.: Искусство, 1965. Том 1.