Մասնակից:Anahit Makarian/ԵԿՄ «Պատանի երկրապահ» ճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Երանոսի Ստեփանյան

Ստեփան Ստեփանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, Կոլցո օպերացիայի մասնակից: Ռեմբո մականունը ստացել է օպերացիայի ժամանակ ինքնաձիգով ուղղաթիռ կործանելու համար:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում, զինվորականների ընտանիքում: Արմատներով Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառից է: 1915 թվականին նրա պապը Մեծ Եղեռնից մազապուրծ 18 որբերի Սուրմալուից հասցրել է Չիբուխչի (Մարգարա) գյուղ: Հորեղբայրը՝ Վորոնցովը, Հայրենական պատերազմ գնացած 17-ամյա կամավոր էր, որը զոհվել է Բրեստ ամրոցում, ֆաշիստական օկուպացիայի ժամանակ: Ստեփանը միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում: Ծառայել է սովետական բանակում, սկզբում՝ Աֆղանստանում, ապա՝ Կանդագարում, այնուհետև հմտացել դարբնի գործում: Ամուսնացել և տեղափոխվել է Կիև, Դնեպր գետի ափին ձեռք բերել բնակարան և ապրել այնտեղ:

Ազատամարտիկը գրել է մի շարք բանաստեղծություններ, որոնցից շատերը վերածվել են երգի, որոնք կատարել է անձամբ ինքը՝ կիփառի նվագակցությամբ, իսկ 1988 թվականին, լսելով հայ էքստրեմիստների հանրահավաքների, բողոքի ցույցերի ու սպասվելիք հայ-ադրբեջանական բախումների մասին, վայր է դրել կիթառն ու կնոջ և երկու զավակների հետ վերադարձել հայրենիք: Քանի որ ուներ զենք օգտագործելու վարժվածություն, անմիջապես կամավորագրվել է «Զվարթնոց» ջոկատին:

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ստեփանյանը 1988 թվականից մասնակցել է Արցախյան ազատամարտին: Կռվել է «Զվարթնոց» ջոկատի կազմում, Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ, մասնակցել «Օղակ» օպերացիային: Ադրբեջանական կողմը հետևում էր նրանց, արցունքաբեր գազ փչում, շփոթեցնելու համար նռնակներ նետում: Այն պահին, երբ հակառակորդի զինուժի անդամներն իջել էին իրենց գերի վերցնելու, Ստեփանը վերցրել է ինքնաձիգն ու կործանել ուղղաթիռը, որի համար էլ ստացել է Ռեմբո մականունը, իսկ ջոկատի մնացած տղաներն էլ դիամահար պաշտպանություն են կազմակերպել: Ջոկատի յոթ անդամներից ողջ մնացին վեցը. տվեցին մեկ զոհ և մեկ գերի, որին հետագայում փոխանակեցին ազերի կապիտանի հետ, իսկ հակառակորդը, ըստ տղաների հաշվարկի, տվել է 16-17 զոհ:

Ուշ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Ռեմբոն իր ազատամարտիկ ընկերների հետ դուրս է եկել ազատության հրապարակ և պահանջել իշխանությանը վերանայել պատերազմի մասնակիցների մասին օրենքը, քանի որ գտնվում էր սոցիալապես անապահով վիճակում: Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի մեղադրյալ ազատամարտիկը տանը ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 2016 թվականի փետրվարի 21-ից կալանավորվել է: Նա արդարացվել և ազատ է արձակվել նույն տարվա հուլիսի 5-ին: Ստեփան Ստեփանյանը դատավարության ժամանակ ասել է, որ իր տանը հայտնաբերված զենք-զինամթերքն առգրավել է հակառակորդից՝ պատերազմի ժամանակ[1]: Ռեմբոն ունեցել է լուրջ առողջական խնդիրներ՝ կապված սրտի հետ[2]: Մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 16-ին և թաղվել Եռաբլուրում[3]:

Ունի երեք զավակ՝ Արգամը, Սիման և Ալյոնան: Վերջինս 2020 թվականից հանդիսանում է «Պատանի երկրապահ» ակումբի փոխնախագահ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]