Մասնակից:Aleqyan21/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերիտ վան Հոնթհորսթ, «Խնամախոսը» (անգլ․՝ The Match-Maker ), (1625)

Խնամախոսություն, երկու կամ ավելի մարդկանց միմյանց հետ միավորելու գործընթաց: Սովորաբար ամուսնության նպատակով․ այս դեպքում խնամախոսը հայտնի է նաև որպես ամուսնության կազմակերպիչ: Անգլերեն բառը (matchmaking) օգտագործվում է նաև սպորտային իրադարձությունների համատեքստում, օրինակ՝ բռնցքամարտը, բիզնեսում, առցանց տեսախաղերում և օրգանների դոնորների ընտրության ժամանակ:

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնամախոսության կիրառումը հաճախ կապված է անհատականության թեստերի (նույնիսկ առաջարկվել են գենետիկական թեստեր)[1] հետ, որոնք նպատակ ունեն առավելագույնի հասցնել ամենալավ համապատասխանությունը:

Ավանդական խնամախոսությունը սովորական ժողովրդական ծրագիր է Ռուսաստանի թանգարաններում:

Որոշ մշակույթներում խնամախոսի դերը եղել և մնում է բավականին պրոֆեսիոնալ: Հրեա աշկենազ շադչանը կամ Հինդու աստղագուշակը հաճախ համարվում էին կարևոր խորհրդատուներ, ինչպես նաև օգնում էին գտնել ճիշտ կողակիցներ, քանի որ նրանք կապեր և ազնիվ հարաբերություններ ունեին շատ ընտանիքների հետ: Այն մշակույթներում, որտեղ պայմանավորված ամուսնությունները պարտադիր էին, աստղագուշակը հաճախ պնդում էր, որ աստղերը սրբագործում են երկու ծնողների կողմից հավանության արժանացած ամուսնությունները, ինչը դժվարացնում է կասկածամիտ երեխաների հեշտությամբ առարկելը, իսկ աստղագուշակի համար նաև հեշտացնում է իր հոնորարը ստանալը: Որոշ խնամախոսներ դիմում են տարո քարտերի գուշակության օգնությանը:

Սոցիալական պարերը, հատկապես Հյուսիսային Ամերիկայի սահմանային հատվածներում, ժողովրդական պարերը՝ քառակուսի պարը (անգլ․՝ square dance), նույնպես կիրառվել են խնամախոսությունների համար, սովորաբար ոչ պաշտոնապես: Այնուամենայնիվ, քանի որ հողագործությամբ զբաղվող ընտանիքները խիստ մեկուսացված էին, և բոլոր երեխաները աշխատում էին ֆերմայում, ամուսնության տարիքի հասած երեխաները հաճախ իրար հանդիպում էին միայն եկեղեցում կամ նման պարտադիր սոցիալական միջոցառումներին: Խնամախոսները հանդես են գալիս որպես պաշտոնական ուղեկցորդներ կամ հասարակ «հետաքրքրասերներ», որոնք ունեն ավելի քիչ ակնհայտ սոցիալական նպատակներ․ նրանք մասնակցում են նման միջոցառումների և ընտանիքներին տեղեկացնում են ցանկացած նոր սիրավեպի մասին, նախքան ինչ-որ ուրիշ հեռու տեղ գնալը:

Այս ճապոնական հարսանեկան լուսանկարում փեսայի և հարսնացուի երկու կողմերում նստած են իրենց իսկ խնամախոսները։

Դժվար է որոշել նման մարդկանց ազդեցությունը մի մշակույթում, որտեղ տեղի չեն ունեցել պայմանավորված ամուսնություններ, և որտեղ տնտեսական հարաբերությունները (օրինակ՝ «ընտանիք պահելու ունակություն», «լավ հեռանկարներ») մեծ դեր են խաղացել փեսայի (տղամարդու) համապատասխանելիությունը որոշելու գործում: Միգուցե ճիշտ է միայն ասել, որ խնամախոսները կարողացել են արագացնել կամ դանդաղեցնել արդեն ձևավորված հարաբերությունների ընթացքը: Այս իմաստով նրանք, հավանաբար, չէին կարող տարբերվել հարազատներից, մրցակիցներից կամ մյուս շահագրգիռ կամ հետաքրքասեր կողմերից: Հոգևորականությունը, հավանաբար, առանցքային դեր է խաղացել արևմտյան մշակույթների մեծ մասում, և այժմ շարունակում է կարևոր լինել ժամանակակից մշակույթներում, հատկապես այնտեղ, որտեղ այն հասարակության ամենավստահելի միջնորդն է: Խնամախոսությունը, անշուշտ, միջնադարյան կաթոլիկ հասարակության մեջ գյուղի քահանայի երկրորդական գործառույթներից մեկն էր, ինչպես նաև ավանդական հրեական համայնքներում ռաբբիների պարտականությունը: Այսօր շիդդուչայի սովորույթը (անգլ․՝ shidduich) խնամախոսության մի համակարգ է, որտեղ միայնակ հրեաները միմյանց հետ ծանոթանում են ուղղափառ հրեական համայնքներում:

Վերջին տարիներին նկատվում է ավանդական խնամախոսությունների նկատմամբ հետաքրքրության աճ: Ծանոթությունների հավելվածներից դժգոհությունը, հեռուստատեսային շոուները, ինչպիսիք են «Միլիոն դոլար արժողությամբ խնամախոսը» (անգլ․՝ Million Dollar Matchmaker) և «Հնդկական խնամախոսություն» (անգլ․՝ Indian Matchmaking), և համաճարակը, որը միայնակ մարդկանց համար դժվարացնում է ժամադրությունը, մեծ հետաքրքրություն են առաջացրել պրոֆեսիոնալ խնամախոսների դերի նկատմամբ: Նրանք, ովքեր գտնում են, որ ծանոթությունների համակարգերը կամ ծառայությունները օգտակար են, բայց նախընտրում են մարդկային փնտրտուքները ու անհատական մոտեցումը, կարող են ընտրել այժմ արդեն առկա այդպիսի ծառայությունների լայն շրջանակից:

Խնամախոսությունը Ասիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուրում սոցիալական զարգացման նախարարությունը (անգլ․՝ Social Development Unit, SDU), որը ղեկավարվում է քաղաք-պետության կառավարության կողմից, առաջարկում է մասնագիտական խորհրդատվության և ծանոթությունների համակարգի տեխնոլոգիաների խառնուրդ, ինչպես շատ առևտրային ծանոթությունների ծառայություններ: Այսպիսով, խնամախոսությունը սովորություն է դարձել նույնիսկ բյուրոկրատների համար, և Սինգապուրի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի օգտվելու խնամախոսների ծառայությունից, որոնք ժամանակին վերապահված էին թագավորական ընտանիքի անդամների կամ վերին դասի համար։

Իսլամական մշակույթի և հաղորդակցության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի դրությամբ Իրանում գործում էր ծանոթությունների 50 գործակալություն[2]։

Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընկերների ընտրության (խնամախոսության) հայեցակարգը օգտագործվում է նաև գործարար աշխարհում և հայտնի է որպես Բ2Բ կամ բիզնես համապատասխանելիություն (անգլ․՝ B2B) գործընկերների ընտրություն, ներդրողների ընտրություն, bիզնես Էքսպրես ժամադրություն կամ բրոքերային գործունեություն: Ի տարբերություն սոցիալական մեդիայի որոշումների, ուշադրության կենտրոնում են գործարար մարդկանց միջև իրական հանդիպումները: Օրինակ՝ ցուցահանդեսային կազմակերպությունները այս հայեցակարգը համարում են լրացուցիչ արժեք իրենց ցուցահանդեսների համար, քանի որ այն նրանց հնարավորություն է տալիս նախապես պլանավորել հանդիպումները: Ծանոթությունների կայքերից ոգեշնչված ՝ Բ2Բ առցանց ցանցային որոշ հարթակներ մշակել են բիզնեսի համապատասխանության առաջադեմ լուծումներ՝ համապատասխան բիզնես գործընկերներին նույնականացնելու համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]