Մասնակից:Adel.Shahinyan/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Adel.Shahinyan/Ավազարկղ7
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Հնդկական շպից, շան ցեղատեսակ, պատկանում է շպից ցեղատեսակի ծառայողական խմբին։ Հնդկական շպիցը 1980-1990-ականներին Հնդկաստանի ամենահայտնի շներից մեկն էր, քանի որ այլ ցեղատեսակի շների ներմուծումը Հնդկաստան դժվար էր իրականացվում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական շպիցը առաջին անգամ ներմուծվել է բրիտանացի օկուպանտների կողմից 19-րդ դարում և ենթադրվում է, որ ծագել է գերմանական շպից ցեղատեսակից: Տարիներ շարունակ բուծելով՝ նրանք կարողացան ստեղծել մի տեսակ, որը կարող էր հաղթահարել Հնդկաստանի շոգ եղանակը՝ պահպանելով գերմանական ցեղի խելացիությունն ու հարմարվողականությունը: Այս տեսակի շները լավ են հարմարվել հնդկական կլիմային և շատ արագ ձեռք են բերել ճանաչելիություն։

Հնդկական շպիցը հայտնի դարձավ 1980-1990-ականներին Հնդկաստանի կառավարության կողմից սահմանված շների ներմուծման սահմանափակման կանոնների արդյունքում: Արտասահմանից ներմուծումը դժվար էր իրականացնել, և հնդիկները սկսեցին բուծել այս շներին: Հնդկական շպիցը նման է եվրոպական շպիցին: Դրանք հավասարապես հարմար բնակեցվում են և՛ փոքր բնակարաններում, և՛ առանձնատներում։ Այնուամենայնիվ, նրանք մարզումների և ազատ տարածքներում զբոսանքի կարիք ունեն։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

An Indian Spitz dog with conical snout and pointy, fox-like ears set high up on their head. They are a native Indian breed of dog. They have a very expressive face, like the one in this picture.
Հնդկական շպից՝ կոնաձև մռութով և աղվեսի նման սրածայր ականջներով։ Սա բնիկ հնդկական շների ցեղատեսակ է: Նրանք ունեն շատ արտահայտիչ դիմագծեր, ինչպես այս լուսանկարում։

Հնդկական շպիցը փոքրիկ շուն է՝ մոտ 33 սմ (13 դյույմ), փափուկ կաթնագույն մորթիով, գեղեցիկ պոչով: Նրանց աչքերն կարող են լինել և՛ կանաչավուն, և՛ կապտավուն: Իսկական շպիցերը բուծվել են ցուրտ պայմաններում որսի համար, և նրանց սպիտակ մորթին հենց դրա արտացոլումն է: Նրանցից մի քանիսը կարող են լինել սպիտակ և շագանակագույն: Այնուամենայնիվ նրանք հիմնականում սպիտակ են լինում:

Հնդկական շպից

Սրածայր աղվեսի ականջները հատկապես արտահայտիչ են դարձնում այս ցեղատեսակը: Հաստ մորթին, որը ծածկում է ականջների մեծ մասը, վկայում է նրա մասին, որ նրանք ունեն բավականին շատ խնամքի կարիք։ Հնդկական շպիցի պոչը ոլորված է և բավականին փափուկ: Նրանց ոտքերը մի փոքր ավելի երկար են, քան իրանը, ինչի արդյունքում նրանց գլուխները ավելի մեծ ու հմայիչ տեսք ունեն։ Հնդկական շպիցերը ամենահեշտ շփվող շներից մեկն են: Ահա թե ինչու նրանք, թերևս, ամենահայտնի ընտանեկան շներն են հնդկական ցեղատեսակների շրջանում: Նրանց հեշտ է ընտելացնել և վարժեցնել, ուստի նրանք վաղ տարիքից կսովորեն, թե ինչպես դրսևորել իրենց թե՛ տան պայմաններում, թե՛ դրսում:

Չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական շպիցերը ըստ չափերի բաժանվում են երկու խմբի՝ փոքր կամ ավելի փոքր, մեծ կամ ավելի մեծ։ Հնդկական Շպիցը սովորաբար կաթնային սպիտակ գույն ունի, բայց կարելի է հանդիպել նաև ավելի մուգ գույներով, ինչպիսիք են շագանակագույնը և երբեմն (շատ հազվադեպ) սև և սպիտակ համադրությամբ, որոնք նման են պոմերանյան շպիցին:

Գրումինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այս ցեղատեսակը մաքրասեր է, նրանք պահանջում են պարբերաբար խնամք․ սանրվել հաճախակի՝ մորթին խնամված պահելու համար։ Նրանց լողանալու ժամանակացույցը կարող է տատանվել ամսական երկու անգամից մինչև ամիսը մեկ անգամ, քանի որ նրանց մորթին կարող է հեշտությամբ չորանալ, եթե շատ հաճախ լողանան:

Մազաթափությունը հնդկական շպիցերի բացասական կողմերից է[2]: Նրանց վերարկուն երկշերտ է, հետևաբար պետք է երկշերտ խոզանակով հաճախակի սանրել՝ ավելորդ մազերից ազատվելու համար։

Պոմերանյան և հնդկական շպիցի տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական շպիցը հաճախ շփոթում են պոմերանյան շպիցի հետ: Հնդկական շպիցն ունի ավելի կարճ մորթի: Նրանք ունեն շատ ընդհանուր ֆիզիկական բնութագրեր, քանի որ շատ սերտորեն կապված են միմյանց հետ: Պոմերանյան շպիցը ունի կլորավուն ականջներ, ավելի հարթ մռութ, կշռում է ավելի քիչ (չպետք է գերազանցի 3-4 կգ) և ունի ավելի խիտ մորթի: Բացառությամբ այս աննշան տարբերությունների, նրանք շատ նման են: Հնդկական շպիցը ավելի մեծ և ծանր է, քան պոմերանյանը: Չնայած այս տարբերություններին, Հնդկաստանում մարդկանց մեծամասնությունը շպիցերին անվանում են պոմերանյան: Հիմնական տարբերություններից մի քանիսը կարող են նկարագրվել հետևյալ կերպ:

  • Պոմերանյանը պատկանում է շպիցերի փոքր ցեղատեսակին: Այն ավելի թեթեւ է, քան նույնիսկ փոքր հնդկական շպիցը, ինչպես հասակով, այնպես էլ քաշով, որը սովորաբար կշռում է 10 ֆունտից պակաս և հազվադեպ է գերազանցում 12 դյույմ բարձրությունը:
  • Պոմերանյանը ունի շատ ավելի հարթ մռութ, քան հնդկական շպիցը, որի մռութն ավելի կոնաձև է:
  • Պոմերանյանի մորթին ընդհանուր առմամբ, ավելի խիտ է:
  • Պոմերանյանի ականջները սովորաբար այնքան սրածայր կամ երկարավուն չեն, որքան հնդկական շպիցերինը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Breeds of dog in India». www.bihartimes.in. Վերցված է 14 March 2019-ին.
  2. «Indian Spitz Dog Breed Information: All You Need to Know | DTUA». dtua.org (ամերիկյան անգլերեն). 2022-12-02. Վերցված է 2023-01-29-ին.