Jump to content

Մասնակից:Adel.Shahinyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեմոնստրացիա, մանկավարժական մեթոդ, որի էությունն է տեսական նյութը բացատրել՝ կիրառելով պարզ և հստակ օրինակներ [1]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմոնստրացիայի մեթոդով դասավանդելիս աշակերտները ուսումնական նյութը ավելի արդյունավետ են ընկալում՝ հիմնվելով ուսուցիչների կողմից ներկայացված օրինակների վրա:[2] Ցուցադրումները հաճախ կիրառվում են այն ժամանակ, երբ աշակերտները դժվարանում են տեսությունները կապել գործնականի հետ, կամ երբ աշակերտները չեն կարողանում հասկանալ տեսությունների կիրառումը գործնականում:

Ուսուցիչները դասարանում ոչ միայն կիրառում են ուսուցման հատուկ մեթոդներ, այլև բարելավում են իրենց դասավանդման ռազմավարությունը, որը կարող է լինել թե՛ ցուցադրումներով, և թե՛ առանց ցուցադրումների : Չնայած գրականությունը սահմանափակ է, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեմոնստրատիվ մեթոդով անցկացված դասերը ունեն դրական ազդեցություն աշակերտների շրջանում, ավելի մեծ է ուսուցիչների դասավանդման ռազմավարության արտացոլումը և աշակերտների պատասխանատվությունը[3]։

Դեմոնստրատիվ կամ ցուցադրման մեթոդը (պարզ ցուցադրումից մինչև քիմիական ռեակցիաները) կարող է կիրառվել գաղափարներ պատկերելու համար, ինչպիսիք են բառերի սահմանումը: Սկզբում իրականացվում է պարզ դիտարկում՝ օբյեկտ, տարածք կամ տեղանք մատնանշելու համար (արև, լուսին կամ մեծ լեռ): Այնուհետև հայտնվում են բառերի հիմնական սահմանումները: Այս սահմանումները թույլ են տալիս մարդկանց հաղորդակցվել և առաջնորդվել այնպիսի եղանակներով, որոնք օգնում են մեզ կառուցել քաղաքներ, մեծ շենքեր, տեխնոլոգիաներ, ձեռք բերել գիտելիքներ և հաջողությամբ կիրառել համակարգչային հմտությունները: Հաջորդիվ պահանջվում է ցուցադրել և նկարագրել այնպիսի հասկացություններ, որոնք կենտրոնացած են ժամանակի, տարածության և մաթեմատիկայի վրա՝ ճշգրիտ նկարագրելով համընդհանուր երևույթներ, ինչպիսիք են բնությունը, մոլորակները և մեզ շրջապատող աշխարհը:

Տվյալ մեթոդի ֆենոմենը հանգեցնում է այնպիսի հասկացությունների, որոնք ունեն հին հույն փիլիսոփաների սահմանումներ և բնական փիլիսոփայության մանրակրկիտ դիտարկումներ: Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը փորձել են սահմանել այն բառերը, որոնք ներառում էին բնական երևույթներ և առարկաներ: Իսկ ժամանակակից գիտական մեթոդը հաճախ օգտագործում է ցուցադրումներ, որոնք մանրակրկիտ նկարագրում են բնության որոշակի գործընթացներ: Գիտության մեջ հաճախ ինչ-որ մեկը կատարում է փորձ և դա ցույց է տալիս ուրիշներին: Մարդիկ կարող են նաև արժեքներ և գաղափարներ փոխանցել ցուցադրումների միջոցով: Դա հաճախ արվում է պիեսներում և կինոնկարներում: Առանց բառերի նկարները կարող են ցույց տալ կամ ցուցադրել տարբեր տեսակի գործողություններ և իրավիճակներ:

Դեմոնստրատիվ մեթոդը օգտագործելիս կա չորս գործընթաց, որը թույլ կտա աշակերտներին հստակ պատկերացում կազմել քննարկվող թեմայի վերաբերյալ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. yourdictionary.com.Demonstrating Definition. http://www.yourdictionary.com/demonstrating.
  2. McKee, Erik, Vickie M. Williamson, and Laura E. Ruebush. "Effects of Demonstration Laboratory on Student Learning". Journal of Science Education and Technology. 16.5 (2007) 395-400.
  3. Bruce, Catherine D., John Ross, Tara Flynn, and Rich McPherson. "Lesson Study and Demonstration Classrooms: Examining the Effects of Two Models of Teacher Professional Development." Google. CD Bruce, Aug. 2009. Web. 15 September 2010.