Մասնակից:A Khachatryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մրջնապահություն

Մրջնաֆերմա

Մրջնապահությունը (անգլ.՝ Ant-keeping) հոբբի է, որն իր մեջ նեռառում է մրջյունների և մրջյունների գաղութների (մրջնագաղութների) բռնումը, խնամքն ու հսկողությունը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրջյուններին տնային պայմաններում պահելը սովորական հոբբի է դարձել 1950-ական թվականների վերջերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ ամերիկացի գործարար Միլտոն Լևինի[en] մրջնաֆերմաների վաճառքը մեծածախ շուկայում հասել է կոմերցիոն հաջողությունների: Սակայն որոշակի իրավական պատճառներով Լևինի մրջնաֆերմաները մրջնամայր կամ մրջյունների թագուհի չէին պարունակում:

Մրջնապահությամբ զբաղվելու պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ կարող են զբաղվել մրջնապահությամբ մրջյունների վարքը ուսումնասիրելու և վավերագրելու նպատակով, քանի որ մրջյունների որոշակի տեսակների նկատմամբ դժվար է ուսումնասիրություն իրականացնել վայրի բնության պայմաններում (մրջյունների ուսումնասիրությամբ զբաղվող ուղղությունը կոչվում է միրմեկոլոգիա):

Սակայն հաճախ մարդիկ մրջնապահությունը դիտարկում են որպես հոբբի, իսկ մրջյուններին՝ որպես ընտանի կենդանիներ:

Մրջյունների բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրջնամայր
Թևավոր մրջնամայր

Մրջնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մրջնագաղութ, և տեղակայել այն մրջնաֆերմայում (ֆորմիկարիա)՝ մրջյունների համար նախատեսված վիվարիումում:

Այնուհետև մրջնագաղութում կյանք ստեղծելու, այսինքն մրջյուններին բազմացնելու համար առաջնահերթ է մրջնամոր առկայությունը[2]: Մրջնամայրը պահպանում և հավասարակշռության մեջ է պահում է ամբողջ մրջնագաղութի ակտիվ կյանքը:

Բեղմնավորված մրջնամայրերի բռնումը տեղի է ունենում հետևյալ եղանակով: Գարնանը, երբ մրջյունների մոտ բազմացման շրջան է, մրջնամայրերը աճեցնում են թևեր, այնուհետև՝ օդում մրջնահայրերի հետ բեղմնավորվելուց հետո, թռչելով իրենց հարմար բարենպաստ վայր, վայր են գցում թևերը և պատրաստվում ապագա սերնդի լույս գալուն: Այդ ժամանակահատվածում, երբ մրջնամայրերը իրենց համար ապաստարան են փնտրում, հնարավոր է բռնել նրանց, և պահելով բարենպաստ վայրում՝ սպասել առաջին աշխատավոր մրջյունների լույս գալուն[3]:

Ինչպես վայրի բնության մեջ, այնպես էլ տնային պայմաններում մրջնամայրերը բարենպաստ պայմաններում հայտնվելուց հետո սկսում են ձվադրել և 30-45 օրում (տևողությունը կախված է այն արտաքին պայմաններից, որոնցում գտնվում են մրջնամայրերը) լույս աշխարհ են բերում առաջին աշխատավորներին:

Մրջյունների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրջնագաղութներում ամեն մրջյուն ունի իր կարգավիճակը և գործառույթը: Ըստ դասակարգման մրջնագաղութի մրջյունները բաժանվում են չորս խմբի (չհաշված մրջնամորը).

  • աշխատավորներ,
  • զինովորներ,
  • դայակներ,
  • մրջնահայրեր:

Աշխատավորները առաջինն են լույս աշխարհ գալիս: Նրանք ծնվելուց անմիջապես հետո զբաղվում են մրջնամորը կերակրելով, այնդուհետև կրում են ամբողջ գաղութի համար սնունդ փնտրելու պարտականությունը:

Զինվորները սովորաբար լույս աշխարհ են գալիս երկրորդ ձվադրման արդյունքում: Արտաքնապես նրանք ավելի մեծ են, քան աշխատավորները, երբեմն նրանց չափերը կարող են գերազանցել անգամ մրջնամոր չափերը: Զինվորների առաջնահերթ գործառույթը մրջնամոր պաշտպանությունն է: Անհրաժեշտության դեպքում նրանք օգնում են աշխատավորներին որսի ժամանակ:

Դայակնները օգնում են մրջնամորը ձվերը խնամելու գործում:

Մրջնահայերը լույս աշխարհ են գալիս մրջնամոր ձվադրումից: Նրանք մրջնաբնից դուրս չեն գալիս մինչև հաջորդ բեղմնավորման շրջանը, և բեղմնավորումից անմիջապես հետո մահանում են:

Մրջնաֆերմայի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապակե փորձանոթ մրջնամոր համար

Սկզբնական շրջանում մրջնամոր համար հարմար պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել չոր և լավ օդափոխվող տարածք՝ ջրի առկայությամբ:

Սովորաբար դա արվում է ապակե փորձանոթի միջոցով, որի մի հատվածը լցված է ջրով, իսկ մյուս հատվածը առանձնացված է բամբակի երկու կտորներով: Ջրով լցված հատվածի մոտ դրվում է բամբակի առաջին կտորը, որից հետո տեղակայվում է մրջնամայրը և բամբակի երկրորդ կտորի օգնությամբ փակվում է փորձանոթի բաց ծայրը: Փորձանոթը մեկ ամսվա ընթացքում, մինչև առաջին աշխատավորների հայտնվելը անհրաժեշտ է պահել մութ վայրում: Սակայն հետագայում, մրջյունների թվաքանակի աճմանը զուգընթաց, անհրաժեշտ է ապահովել աելի մեծ տարածություն նոր ծնված մրջյունների համար:

Մրջյունների սննդակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրջնապահության մեջ կարևոր նշանակություն ունի նաև մրջյունների սննդակարգը։ Մրջնագաղութի մրջյունների հիմնական սննդակարգը պետք է բաղկացած լինի ածխաջրերից (օրինակ՝ մրգեր, շաքարահյութ, մեղր) և սպիտակուցներից (ձվի սպիտակուց, տարբեր միջատներ

Շաքարահյութը կարևոր է մրջյուններին էներգիա տրամադրելու, իսկ սպիտակուցները՝ մրջյունների բազմացման համար:

Չօգտագործված և հին մրգերը կամ սննդի մնացորդները պետք է հեռացվեն մրջնաֆերմայից հետագյում բոլբոսի տարածումից խուսափելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]