Մասնակից:2001sus/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2001sus/Ավազարկղ3
ԾննդավայրՎանաձոր, Լոռու մարզ, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 1, 2020 (19 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
ՔաղաքացիությունՀայաստան
ՄասնագիտությունՈսկերիչ

Գագիկ Սմբատի Միկիչյան (օգոստոսի 31, 2001 - հոկտեմբերի 1, 2020), 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1]: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Միկիչյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 31-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 2007-2016 թվականներին սովորել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջը` ստանալով ոսկերչի մասնագիտություն։ Կրթությանը զուգահեռ զբաղվել է սամբո մարզաձևով: Սպորտի բնագավառում ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Ըստ Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, 2016 թվականի մայիսի 21-ից 22-ը «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի մարզադահլիճում անց է կացվել 2001-2003 թվականներին ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի սամբո ըմբշամարտի առաջնություն: Այդ առաջնությանը մասնակցել է նաև Գագիկ Միկիչյանը: 55 կիլոգրամ քաշային կարգում նա ճանաչվել է հաղթող: Վանաձորի համայնքապետարանի կողմից պարգևատրվել է սահմանված պատվոգրով և մեդալով[2]:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել ՀՀ զինված ուժերի Կապան քաղաքի հրետանային զորամասում։ Եղել է հրետանավոր, «Գրադի» վարորդ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ Գագիկը և իր հրետանավոր ընկերները աչքի են ընկել սխրանքներով և գրագետ կրակաերթերով։ Պատերազմի ընթացքում նա կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները։

Զոհվել է հոկտեմբերի 1-ին, Ջաբրայիլում` առաջադրանքներից մեկի ժամանակ[3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Միկիչյանն ամուսնացած չէր։ Հայրը Սմբատ Միկիչյանն է, մայրը` Արմինե Սարգսյանը, ունի մեկ եղբայր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի ՊՆ-ն հրապարակեց զոհված ևս 51 զինծառայողի անուն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-02-08-ին.
  2. «Վանաձոր քաղաքի 2001-2003թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների սամբո ըմբշամարտի առաջնություն». vanadzor.am. Վերցված է 2021-03-18-ին.
  3. «Առաջադրանքներից մեկի ժամանակ Գագիկը հերոսաբար զոհում է իր կյանքը». newstoday.am. Վերցված է 2021-02-10-ին.