Մասնակից:Վերկա Ավետիսյան/Ադամ Դեմաչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերկա Ավետիսյան/Ադամ Դեմաչի

Ադեմ Դեմաչի (ալբ․՝ Adem Demaçi,) ալբանացի գրող, քաղաքագետ և քաղբանտարկյալ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ 28 տարի բանտում է անցկացրել, Հարավսլավիայում ալբանական ժողովրդի նկատմամաբ վատ վերաբերմունքի դեմ արտահայտվելու պատճառով, ինչպես նաև կոմունիզմի և Իոսիպ Բրո Տիտոյի վարչակարգի քննադատության համար։ Բանտարկության ժամանակ ճանաչվել է Amnesty International խղճի բանտարկյալ, հայտնի էր «կոսովացի Նելսոն Մանդելա» մականվամբ[1]։

Ազատվելուց հետո մարդու իրավունքի և հիմնական ազատության պաշտպանության խորհրդի նախագահն էր։ 1992 թվականին պարգևատրվել է Սախարովի անվան մրցանակով Եվրոպական խորհրդարանի կողմից։ Նա նաև նոմինացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի` 1966 թվականին։

1988-1999 թվականերին Կոսովոյի ազատագրության բանակի քաղքական ներկայացուցիչն էր։ Պատերազմի ժամանակ նա չլքեց Կոսովոն:

Հանդես է եկել Կոսովոյի փոքրամասնությունների իրավունքի պաշտպանի դերում։ Մինչև 2004 թվականաը Կոսովոյի ռադիոյի և հեռուստատեսության տնօրենն էր, Կոսովոյի գրողների միության նախագահը` 2005-2007-ական թվականներին: Նա «Ինքնորոշում» կուսակցության անդամ Ալբինա Կուրտի հմախոհն էր:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Դեմիչին մահացել է 2018 թվականի հուլիսի 26-ին, 82 տարեկան հասակում, Պրիշտինայում, Կոսովո: Նրա մահը նշանավորել են եռօրյա ազգային սգով: 2018 թվականի հուլիսի 28-ին Դեմեչիին հուղարկավորել են նահատակների գերեզմանատանը, Պրիշտինայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]