Մասնակից:Վարդնար55/Ավազարկղ
Կոպենհագենի համալսարան, Դանիայի ամենահին և ամենամեծ կրթական և հետազոտական հաստատություններից մեկը։ Հիմնադրվել է Քրիստիան առաջինի կողմից՝ 1479 թվականին։ Սկզբում համալսարանում գործում էր միայն աստվածաբանական ֆակուլտետը, իսկ 1736 թվականին ստեղծվեց նաև իրավաբանական ֆակուլտետ,(որը 1848 թվականին ընդլայնվեց և ստացավ իրավունք և քաղաքագիտություն անվանումը)։ Համալսարանում 1788 թվականին ստեղծվեցին նաև Փիլիսոփայություն և Բժշկություն ֆակուլտետները, իսկ 1850 թվականին՝ Բնագիտություն և Մաթեմատիկա[1]։
Ըստ «TIME» ամսագիր Կոպենհագենի համալսարանը աշխարհում զբաղեցնում է 66-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 20-րդը։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ համալսարանի Հումանիտար կրթություն ֆակուլտետը աշխարհում զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ սոցիալական գիտությունների ֆակուլտետը համարվում է 50 լավագույններից մեկը։ Համալսարանն ունի շուրջ 100 տարբեր ինստիտուտներ, ֆակուլտետներ, լաբորատորիաներ, վերապատրաստման կենտրոններ և թանգարաններ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոպենհագենի համալսարանը պաշտոնապես բացվել է 1479 թվականի հունիսի 1-ին, այն բանից հետո, երբ [[Սիքստոս IV]ը Քրիստիան առաջինի կողմից ստացավ հավանություն։ Համալսարանն ունեցել է չորս ֆակուլտետ՝ աստվածաբանության, իրավաբանական, բժշկագիտության և փիլիսոփայության։ 1771 թվականին համալսարանը կորցրեց իր իրավասությունը: Իսկ 20-րդ դարի վերջում կորցնում է իր «պրոֆեսորական ուժը»։ 1479 թվականից մինչև 2004 թվականը համալսարանը ղեկավարվել է ռեկտորի և խորհրդի կողմից։ 1788 թվականին համալսարանն ուներ դասախոսական կազմ՝ 20 մշտական դասախոսներ և 1000 ուսանող, իսկ 21-րդ դարի սկզբին՝ 35000 ուանող և 7000 դասախոս։
Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի վեց ֆակուլտետները ուսանողներին առաջարկում են 200 ծրագիր, այդ թվում՝ հումանիտար և բնագիտական առարկաներ, իրավագիտություն, առողջապահություն և աստվածաբանություն: Կոպենհագենի համալսարանն առաջարկում է դասընթացներ տարբեր ոլորտներից: Կրթությունն ընթանում է 3 մակարդակով՝ երեք տարի ուսանելու ընթացքում, հիմնական բուհական դասընթացից հետո ուսանողը ստանում է բակալավրի աստիճան, իսկ ևս 2 լրացուցիչ տարի հետո՝ մագիստրոսի աստիճան: Այս ձևաչափից տարբեր է միայն աստվածաբանության, բժշկության, ատամնաբուժության բնագավառում գիտական աստիճան ստանալու գործընթացը: Կոպենհագենի համալսարանում մագիստրոսի աստիճան ունեցող ուսանողները հնարավորություն են ստանում շարունակել իրենց կրթությունը համալսարանում ևս երեք տարի՝ դոկտորի աստիճան ստանալու համար: Օտարերկրյա ուսանողների համար համալսարանը նաև առաջարկում է մի շարք դասընթացներ, որտեղ դասավանդումը անցկացվում է անգլերեն լեզվով։
Ֆակուլտետներ և ուսումնական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Հասարակական գիտությունների ֆակուլտետ
- Մարդու առողջության ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Բնական գիտությունների ֆակուլտետ
- Մասնավորապես, բնական գիտությունների ֆակուլտետը ներառում է հետեւյալ բաժինները և ուսումնական կենտրոնները.
Բաժիններ՝
- Արկտիկական կայան
- Քիմիայի ամբիոն
- Համակարգիչների և համակարգերի տեսության ամբիոն
- Երկրաբանության ինստիտուտ
- Կենսաբանության ինստիտուտ
- Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ
- Աշխարհագրական ինստիտուտ
- Մաթեմատիկական գիտությունների ինստիտուտ
- Մոլեկուլային կենսաբանության և ֆիզիոլոգիայի ինստիտուտ
- Դանիայի բնության պատմության թանգարան
- Բուսաբանական այգին
- Բուսաբանական թանգարան
- Երկրաբանական թանգարան
- Կենդանաբանական թանգարան
- Նիլս Բորա ինստիտուտ (տեսական աստղագիտության, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի ինստիտուտ)
Կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսաինֆորմատիկայի կենտրոն
- Մոլորակագիտոըթյան կենտրոն
- Բնափիլիսոփայության կենտրոն (CPNSS)
- Գիտակրթական կենտրոն
- էվոլյուցիայի և սիմբիոզի կենտրոն
- Նանոգիտության կենտրոն
Հայտնի շրջանավարտներ և ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիլս Բոր-իրավաբան, քաղաքական գործիչ։
- Հանս Քրիստիան Գրամ-մանրէաբան
- Կարլ Վեռներ
- Սյորեն Կիերկեգոր
- Հելլե Թորնինգ Շմիդտ
- Յոհանես Քարստեն Հաուխ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Копенгагенский университет // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.