Մասնակից:Վարդիկ Փերիխանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսս Գերիթսեն (անգլ.՝ Tess Gerritsen, հունիսի 12, 1953 թվական, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), չինական ծագմամբ ամերիկացի գրող-արձակագիր[1]: Գրել է բեսթսելլերների շարք բժշկական և ռոմանտիկ թրիլերի ժանրում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսս Գերիթսենը ծնվել և մեծացել է Սան Դիեգո քաղաքում՝ չինական ռեստորանի սեփականատիրոջ ընտանիքում։ Նրա մորական պապը ժամանակին եղել է չինացի հայտնի պոետ։ Պատանեկության տարիներին ապագա գրողը հետաքրքրվում էր բնական գիտություններով, հատկապես կենսաբանությամբ։

1975 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով մարդաբանի բակալավրի աստիճան[2], իսկ 1979 թվականին ավարտել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանը և ստացել բժշկի դիպլոմ[3]։ Որպես բժիշկ-թերապևտ՝ Տեսսը օրդինատուրան անցել է Հոնոլուլուում (Հավայի), որտեղ իր բժիշկ ամուսնու հետ միասին սկսել է անհատական բժշկական պրակտիկան։ Պրակտիկայի ընթացքում՝ ազատ ժամերին, Գերիթսենը սիրում էր զբաղվել ընթերցանությամբ (հիմնականում՝ ռոմանտիկ նովելներ)[4][5]։

Ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում Գերիթսենը գրել է «On Choosing the Right Crack Seed» պատմվածքը, որը «Հոնոլուլու» ամսագրի («Honolulu Magazine») կողմից անցկացված ֆանտաստիկ ժանրի գրականության մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը[4][6]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին վեպերի համար Տեսսն ընտրել է ռոմանտիկ թրիլերի ժանրը։ Երկու չհրատարակված «փորձնական» աշխատանքներից հետո «Harlequin Intrigue» հրատարակչությունը 1986 թվականին ձեռք բերեց նրա «Call After Midnight» վեպը և մեկ տարի անց հրատարակեց[7]։ Դրան հաջորդեց ևս ութ ռոմանտիկ թրիլեր, որոնք թողարկվեցին ոչ միայն «Harlequin Intrigue», այլև «Harper Paperbacks» հրատարակչությունում[4]։

1996 թվականին Գերիթսենը հրատարակեց իր առաջին վեպը բժշկական թրիլեր ժանրում՝ «Harvest» վերնագրով[7], որի սյուժեն գրելիս հեղինակը ներշնչվել էր սպանությունների բաժնի պաշտոնաթող խուզարկուի հետ զրույցից, ով վերջերս այցելել էր Ռուսաստան: «Harvest» վեպը դարձավ Գերիթսենի առաջին վեպը, որը հրատարակվեց կոշտ կազմով և «Նյու Յորք Թայմս» ամսագրի՝ բեսթսելլերների ցանկում զբաղեցրեց տասներեքերորդ տեղը[8]։ Վեպը գրողին բերեց ոչ միայն մեծ հաջողություն, այլև դարձավ գործընկերների կողմից սուր քննադատությունների պատճառ։ Մասնավորապես, բժիշկ-փոխպատվաստագետների ասոցիացիայի բժիշկներից մեկը պահանջում էր ոչ միայն փոփոխություններ անել տեքստում, այլև դիմեց «Paramount Pictures» կինոընկերությանը, որն արդեն ձեռք էր բերել ֆիլմը էկրանավորելու իրավունք, չնկարահանել ֆիլմ այդ վեպի մոտիվներով:

«Harvest» վեպին անմիջապես հաջորդեց ևս երեք բժշկական թրիլեր՝ «Life Support» (1997)[9], «Bloodstream» (1998)[10], «Gravity» (1999)[11], որոնք նույնպես ձեռք բերեցին բեսթսելլերի կարգավիճակ։

2001 թվականին լույս տեսավ Գերիթսենի առաջին դետեկտիվ ժանրի թրիլերը՝ «The Surgeon» վերնագրով, որն ընթերցողներին ներկայացնում է Ջեյն Ռիզոլիի սպանության հետաքննությամբ զբաղվող բոստոնյան խուզարկուին։ Չնայած վեպում Ռիզոլին ընդամենը երկրորդական կերպար է, սակայն գտնվում է հետագա 8 վեպերի շարքի ուշադրության կենտրոնում[12]:

Բացի վեպեր գրելուց, Տեսս Գերիթսենն աշխատել է նաև իր գրքի հիման վրա նկարահանված «Rizzoli & Isles» հեռուստասերիալի սցենարների վրա։ Հեռուսատասերիալի առաջին եթերաշրջանը մեկնարկել է 2010 թվականի հուլիսի 12-ին «TNT» (ԱՄՆ) հեռուստաալիքով։

Տեսս Գերիթսենի գրքերը թարգմանվել են 37 լեզուներով, և վաճառվել ամբողջ աշխարհում ավելի քան 25 միլիոն օրինակով[13]:

Ներկայումս Գերիթսենն իր ընտանիքի հետ միասին ապրում է Մեն նահանգի Կեմդեն քաղաքում և ամբողջությամբ նվիրված է գրքեր գրելուն և տղաներին մեծացնելուն[14]։ Նա նաև սիրում է զբաղվել այգեգործությամբ և նվագում է ջութակ[15]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ թրիլերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զանգ կեսգիշերից հետո» (անգլ.՝ «Call After Midnight», 1987)
  • «Մահ վիրաբույժի դանակից» (անգլ.՝ «Under the Knife», 1990)
  • «Վկան» (անգլ.՝ «Whistleblower»,1992)
  • «Հույսը վերջինն է մեռնում» (անգլ.՝ «Never Say Die», 1992)
  • «Համարել մեղավոր» (անգլ.՝ «Presumed Guilty», 1993)
  • «Կորած աղջիկը» (անգլ.՝ «Girl Missing», 1994)
  • «Նրանց հետքերով» ((անգլ.՝ «In Their Footsteps», 1994)
  • «Սրտերի գողը» (անգլ.՝ «Thief of Hearts», 1995)
  • «Հարսնացուի պաշտպանը» (անգլ.՝ «Keeper of the Bride» 1996)

Ռոմանտիկ թրիլերներ Թևիստոկ ընտանիքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նրանց հետքերով» (անգլ.՝ «In Their Footsteps», 1994)
  • «Սրտերի գողը» (անգլ.՝ «Thief of Hearts», 1995)

Բժշկական թրիլերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բերք» (անգլ.՝ «Harvest», 1996)
  • «Կատաղություն» (անգլ.՝ «Life Support», 1997)
  • «Դողէրոցք» (անգլ.՝ «Bloodstream», 1998)
  • «Ձգողականություն» (անգլ.՝ «Gravity», 1999)
  • «Հիանալի ժամանակ» (անգլ.՝ «Perfect Timing», 2001)
  • «Ոսկորների այգին» (անգլ.՝ «The Bone Garden», 2007)

Ջեյն Ռիզոլիի և Մաուրե Այլզի մասին դետեկտիվ թրիլերների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վիրաբույժը» (անգլ.՝ «The Surgeon», 2001)
  • «Աշակերտը» (անգլ.՝ «The Apprentice», 2002)
  • «Մեղավորը» (անգլ.՝ «The Sinne», 2003)
  • «Նմանակը» (անգլ.՝ «Body Double», 2004)
  • «Մահապարտները» (անգլ.՝ «Vanish», 2005)
  • «Մեֆիստո ակումբ» (անգլ.՝ «The Mephisto club», 2006)
  • «Մահվան պահապանը» (անգլ.՝ «Keeping the Dead», 2008)
  • «Մահաբեր վայր» (անգլ.՝ «The Killing Place», 2010)
  • «Մահվան լռություն» (անգլ.՝ «The Silent Girl», 2011)
  • «Ապրել մեռնելու համար» (անգլ.՝ «Last To Die», 2012)
  • «Մեռնել նորից» (անգլ.՝ «Die Again», 2014)
  • «Ես գիտեմ գաղտնիքը» (անգլ.՝ «I Know A Secret», 2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BIO Արխիվացված Հուլիս 25, 2010 Wayback Machine from the Tess Gerritsen Official Blog
  2. «CASA Newsletter» (PDF). Cultural and Social Anthropology Department, Stanford University. 1999. Վերցված է January 20, 2009-ին.
  3. High, Chris (2007). "Interview with Tess Gerristen 2007". Chris High. Retrieved January 19, 2009.
  4. 4,0 4,1 4,2 Karm, Ali (September 2002). «Shots Magazine Interview: Tess Gerritsen». Shots Magazine. Արխիվացված է օրիգինալից May 1, 2003-ին. Վերցված է January 19, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Holton, Carlotta G. (April 29, 2008). «Literary Spotlight: Tess Gerritsen». WritersNewsWeekly. Արխիվացված է օրիգինալից October 12, 2008-ին. Վերցված է January 19, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Rowe, Beverly (December 2005). «Author of the Month». MyShelf.com. Վերցված է January 20, 2009-ին.
  7. 7,0 7,1 Daley, Yvonne (1997). «Author,Author». Stanford Alumni. Վերցված է January 20, 2009-ին.
  8. «PAPERBACK BEST SELLERS: September 22, 1996». The New York Times. September 22, 1996. Վերցված է January 25, 2009-ին.
  9. «Best Sellers: Paperback Fiction». The New York Times. August 16, 1998. Վերցված է January 25, 2009-ին.
  10. «PAPERBACK BEST SELLERS: September 5, 1999». The New York Times. September 5, 1999. Վերցված է January 25, 2009-ին.
  11. «Best Sellers: Hardcover Fiction». The New York Times. Վերցված է January 25, 2009-ին.
  12. Keyes, Bob (September 16, 2007). «Putting pen to paper». Portland Press Herald. Վերցված է January 19, 2009-ին. (չաշխատող հղում)
  13. Keyes, Bob (September 16, 2007). "Putting pen to paper". Portland Press Herald. Retrieved January 19, 2009.
  14. Mehegan, David (September 2, 2006). «Death becomes her». The Boston Globe. Վերցված է May 13, 2012-ին.
  15. «Tess Gerritsen: Official Site». Արխիվացված է օրիգինալից February 1, 2009-ին. Վերցված է January 19, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]