Մասնակից:Սվետլանա Հովսեփյան/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Kalush, ուկրաինական ռեփ խումբ, որը հիմնադրվել է 2019 թվականին։ «Kalush Orchestra»-ն՝ Kalush խմբի զուգահեռ նախագիծն է, որով նրանք ներկայացրել են Ուկրաինան Եվրատեսիլ 2022-ին «Stefania» երգով և հաղթել մրցույթում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի «Не маринуй» երգի առաջին տեսահոլովակը թողարկվել է Յություբյան պաշտոնական ալիքում 2019 թվականի հոկտեմբերի 17-ին։ Տեսահոլովակի ռեժիսորը Դելտա Արթուրը ուկրաինացի ռեփ-արտիստ Ալյոնա Ալյոնայի բազմաթիվ տեսահոլովակների ռեժիսորն է[1]: Տեսահոլովակը նկարահանվել է Կալուշի փողոցներում, իսկ Ալյոնա Ալյոնան երգի թողարկումից առաջ այդ մասին հայտնել է ինստագրամի իր էջում[2]:

Kalush-ը Լվովում կազմակերպված Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառմանը

2019 թվականի նոյեմբերին «Ти гониш» երգի երկրորդ տեսահոլովակի թողարկումից հետո Kalush խումբը համագործակցության պայմանագիր ստորագրեց ամերիկյան հիփ-հոփ Def Jam լեյբլի հետ, որը մտնում է Universal Music Group-ի մեջ:

2019 թվականի դեկտեմբերի 6-ին խումբը մասնակցեց Ալյոնա Ալյոնայի համերգին՝ կատարելով «Гори», «Не маринуй» և «Ти гониш» երգերը[3]։

Դեկտեմբերի 9-ին թողարկվեց «Горы» երգի տեսահոլովակը, որը խմբի անդամները կատարեցին Ալյոնա Ալյոնայի հետ միասին։ 12 օրվա ընթացքում տեսանյութը Յություբում հավաքել է 1,2 միլիոն դիտում[4]։

2021 թվականի փետրվարի 19-ին թողարկվեց խմբի դեբյուտային ալբոմը՝ «HOTIN»-ը[5][6]:

2021 թվականի հուլիսի 23-ին Kalush-ը ռեփեր Սկոֆկայիի հետ թողարկեց իր երկրորդ «Йо-Йо» ձայնասկավառակը[7]:

Kalush Orchestra[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին հայտնի դարձավ զուգահեռ նախագծի «Kalush Orchestra»-ի մեկնարկի մասին[8]։ Ի տարբերություն հիմնական խմբի, այս խումբը կենտրոնանում է ռեփի վրա՝ ֆոլկլորային մոտիվներով և ուկրաինական վավերականությամբ։ Երկու խմբերն էլ ունեն ընդհանուր անդամներ։ Բազմատեսակ գործիքների տիրապետող Տիմոֆեյ Մուզիչուկը և Վիտալի Դուժիկը միացել են խմբի մասնակիցներին՝ Օլեգ Պսյուկին (վոկալ, խոսքեր), ՄՍ Կլիմենին (դիջեյ) և Ջոնի Դիվնին։ Մեկ այլ երաժիշտ՝ Իգոր Դիդենչուկը, սկզբում նվագել է Kalush-ում , իսկ այժմ կենտրոնացել է Kalush Orchestra-ի վրա։

Եվրատեսիլ 2022[խմբագրել | խմբագրել կոդը]

Kalush Orchestra-ն Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում

2022 թվականի փետրվարի 12-ին «Kalush Orchestra» նախագիծը «Stefania» երգով մրցեց Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինան ներկայացնելու իրավունքը ստանալու համար[9]։ Ազգային ընտրության եզրափակչում խումբը 14 միավորով (6-ը ժյուրիից և 8-ը հանդիսատեսից) գրավեց երկրորդ տեղը[10], սակայն առաջին տեղը զբաղեցրած Ալինա Պաշը հրաժարվեց մասնակցել մրցույթին[11]։ 2022 թվականի փետրվարի 22-ին Kalush Orchestra-ի մասնակցությունը Եվրատեսիլ 2022-ին պաշտոնապես հաստատվեց[12]։

Եվրատեսիլ 2022-ի եզրափակչում հանդիսատեսի քվեարկության և ժյուրիի ընդհանուր արդյունքներով խումբը հաղթանակ տարավ՝ ստանալով 631 միավոր[13]։ Նրանց մրցանակը՝ բյուրեղապատյա բարձրախոսը, աճուրդում վաճառվել է $900,000: Ստացված հասույթն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար։ Այնուհետև խումբը սկսեց գովազդային շրջագայություն դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա՝ բարձրացնելու պատերազմի մասին իրազեկությունը և նվիրատվություններ հավաքելու ռուսական ներխուժման դեմ Ուկրաինայի պայքարը առաջ մղելու համար[14]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Kalush Orchestra 2022 Gdansk

2022 թվականին Կալուշ քաղաքի երկաթուղային կայարանի տանիքին վարդագույն գլխարկ է տեղադրվել՝ ի պատիվ Kalush նվագախմբի[15][16]։

2022 թվականի հոկտեմբերի 26-ին Kalush նվագախմբի անդամները հանդիպեցին Առնոլդ Շվարցենեգերին, ով ավելի ուշ հայտնվեց նրանց «Щедрий вечір» տեսահոլովակում[17]:

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբում ընդգրկված են հիմնադիր և մենակատար Օլեգ Փսյուկը (ծնված 1994 թվականի մայիսի 16-ին), բազմատեսակ գործիքների տիրապետող Իգոր Դիդենչուկը (ծնված 1993 թվականի դեկտեմբերի 29-ին) և ՄՍ Կիլիմենը։ Խումբը կոչվել է Օլեգ Պսյուկի հայրենի քաղաք Կալուշի անունով[18]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hotin (2021)[19]
  • «Йо-Йо» (Սկոֆկայիի մասնակցությամբ)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Не маринуй» (2019)
  • «Ty Gonysh» (2019)
  • «Гори (Gory)» (Ալյոնա Ալյոնայի մասնակցությամբ) (2019)
  • «Кент (Kent)» (2020)
  • «Тіпок (Tipok)» (2020)
  • «Вірус (Virus)» (2020)
  • «Вайб (Vibe)» (2020)
  • «Стержень (One Core)» (Ալյոնա Ալյոնայի, OTOY-ի, Շերշենի և ուրիշների մասնակցությամբ) (2020)
  • «Góry» (2020)
  • «В тренді пафос (Պաֆոսի մասնակցությամբ)» (2020)
  • «BIMBO» (2020)
  • «Таких як я (Takyh Yak Ya)» (Յարմակայի մասնակցությամբ) (2020)
  • «Зорi» (2020)
  • «Вода» (Ալոյնա Ալյոնայի մասնակցությամբ) (2020)
  • «Otaman» (Սկոֆկայիի մասնակցությամբ) (2020)
  • «Балабон» (Պանինիի մասնակցությամբ) (2020)
  • «Не забуду» (2021)
  • «Пірнаю» (Ստանիսլավսկայի մասնակցությամբ) (2021)
  • «Ти мала не думала» (Պաուչեկի մասնակցությամբ) (2021)
  • «Додому» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Давай начистоту» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Не напрягайся» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Файна» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Маяком» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Я йду» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Таксі» (Քրիստինա Սոլովոյի մասնակցությամբ) (2021)
  • «Хвилі» (Jerry Heil-ի մասնակցությամբ) (2021)
  • «Перемога» (Օկեան Էլզիի մասնակցությամբ) (2021)
  • «Мала в 19» (2021)
  • «Майбутність» (Արտյոմ Պիվովարովի մասնակցությամբ) (2022)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Kalush Orchestra[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Штомбер Вомбер» (2021)
  • «Stefania» (2022)

Պարգևներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Kalush Orchestra-ն 2023 թվականին թողարկված Ուկրաինայի փոստային նամականիշի վրա

2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական ​​մրցանակ՝ հաղթանակ «Տարվա բացահայտում» անվանակարգում 2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական ​​մրցանակ՝ հաղթանակ «Յություբ Ուկրաինայի լավագույն խումբ» անվանակարգում 2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական ​​մրցանակ՝ հաղթանակ «Յություբ Ուկրաինայի տարվա բացահայտում» անվանակարգում 2022 թվական՝ Իտալիայում կայացած Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Ти мене не маринуй": калуські репери презентували яскравий кліп (відео)». Версії | новини та розслідування (ուկրաիներեն). 2019-10-17. Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին. Վերցված է 2020-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Alyona Alyona радить: сленговий реп у новому проєкті Kalush (відео) | iod.media». ЙОД.MEDIA (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019-12-13-ին. Վերցված է 2020-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. ««За мною гори, яке там горе»: alyona alyona та Kalush зняли кліп в Карпатах» (ուկրաիներեն). Elle. 2019-12-09. Արխիվացված է օրիգինալից 2019-12-09-ին. Վերցված է 2020-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Понад один мільйон переглядів зібрав кліп гурту Kalush та alyona alyona на YouTube». КалушNews.City (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020-01-04-ին. Վերցված է 2020-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «"HOTIN" - дебютний альбом гурту KALUSH». rap.ua (ուկրաիներեն). 2021-02-19. Արխիվացված է օրիգինալից 2021-04-13-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «KALUSH випустили один із найочікуваніших альбомів в українському репі» (ուկրաիներեն). СЛУХ. 2021-02-19. Արխիվացված է օրիգինալից 2021-02-19-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «"ЙО-ЙО" (KALUSH feat. Skofka)». espreso.tv (ուկրաիներեն). 2021-07-23. Արխիվացված է օրիգինալից 2022-02-13-ին. Վերցված է 2022-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. ««Штомбер Вомбер» — перша пісня нового гурту KALUSH Orchestra. Дивіться кліп» (ուկրաիներեն). СЛУХ. 2021-12-06. Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2021-12-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Юлія Рябчун, Дар'я Коваль (24 січня 2022). «Суспільне оголосило фіналістів Нацвідбору на «Євробачення-2022». Хто вони». suspilne.media (ուկրաիներեն). Суспільне: Новини. Արխիվացված է օրիգինալից 2022-01-30-ին. Վերցված է 2022-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Alina Pash стала переможницею нацвідбору на Євробачення-2022». eurovision.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-16-ին. Վերցված է 2022-02-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Аліна Паш відмовилась від участі на «Євробаченні» (оновлюється)» (ուկրաիներեն). СЛУХ. 2022-02-16. Արխիվացված է օրիգինալից 2022-02-16-ին. Վերցված է 2022-02-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Kalush Orchestra представить Україну на Євробаченні в Турині» (ուկրաիներեն). Суспільне. Արխիվացված է օրիգինալից 2022-02-22-ին. Վերցված է 2022-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Украина выиграла «Евровидение», в тройке — Британия и Испания» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2022-05-15. Արխիվացված է օրիգինալից 2022-05-14-ին. Վերցված է 2022-05-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 41 (օգնություն)
  14. Gallicchio, Federico (2022-07-03). «Eurovision 2022, Kalush Orchestra: la band prepara il tour in Nord America». Eurofestival News (իտալերեն). Վերցված է 2022-07-15-ին.
  15. «В Калуше вокзал "нарядили" в панаму и поздравили юбилейного пассажира "Стефания экспресса"». УНИАН (ռուսերեն). Վերցված է 2022-09-09-ին.
  16. «На крыше ж/д вокзала Калуша установили панаму в честь Kalush Orchestra». Комсомольская правда (ռուսերեն). Վերցված է 2022-09-09-ին.
  17. «Участники Kalush Orchestra встретились со Шварценеггером». Ukrinform.ru (ռուսերեն). Վերցված է 2022-10-27-ին.
  18. ««Ти гониш». Соліст реп-гурту Kalush навчався в технікумі та працював на бетонному заводі. Зараз він записує треки на великому американському лейблі. Як у нього це вийшло?». thebabel.com.ua (ուկրաիներեն). 2019-12-18. Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին. Վերցված է 2020-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Whoops!». Spotify (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-10-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)