Անկախության օր (Ուկրաինա)
Անկախության օր | |
---|---|
Տեսակ | պետական տոն և անկախության օր |
Ամսաթիվ | Օգոստոսի 24 |
Տոնվում է | Ուկրաինա |
Հաստատված | 1991 |
Ի հիշատակ | Ուկրաինայի անկախության հռչակագիր |
Նախորդ | Q106806190? |
Ուկրաինայի անկախության օր (ուկրաիներեն՝ День Незалежності України), ամենամյա պետական տոն Ուկրաինայում, նշվում է օգոստոսի 24-ին[1] Ուկրաինայի Գերագույն խորհրդի կողմից Ուկրաինայի անկախության հռչակագրի ընդունման պատվին, ինչը ընդունված է համարել Ուկրաինայի պետության կազմավորման օր[2]։
Պատմության
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Ուկրաինայի անկախության օրը նշվել է 1991 թվականի հուլիսի 16-ին՝ ի պատիվ նրա, որ 1 տարի առաջ՝ 1990 թվականի հուլիսի 21-ին, ՈւԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել էր Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը։ Նաև1990 թվականի հուլիսի 16-ին ՈւԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Ուկրաինայի անկախության հռչակման օրվա մասին որոշումը» (ուկրաիներեն՝ Про День проголошення Незалежності України): Այնտեղ նշված է․
Արդյունքում, 1991 թվականի հունիսի 18-ին համապատասխան փոփոխություններ են կատարվել Ուկրաինական ԽՍՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ հոդվածում, ինչի հետևանքով տոնական օրերի ցանկում հայտնվել է գրառում. «Հուլիսի 16՝ Ուկրաինայի անկախության օր» (ուկրաիներեն՝ 16 липня — День Незалежності України)։
Քանի որ 1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Ուկրաինայի անկախության հռչակման մասին, որն ուժի մեջ է մտել ընդունումից անմիջապես հետո, ինչպես նաև Ուկրաինայի անկախության հռչակագրի ակտը, որը 1991-ի դեկտեմբերի 1-ին ժողովուրդը հաստատեց համաուկրաինական հանրաքվեով, անհրաժեշտություն առաջացավ փոխել Ուկրաինայի Անկախության օրվա տոնակատարության օրը։ Հետևաբար, 1992 թվականի փետրվարի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց «Ուկրաինայի անկախության օրը» բանաձևը (ուկրաիներեն՝ Про День незалежності України)[3][4]։ Այնտեղ նշված է․
Սրա համաձայն՝ 1992 թվականի հունիսի 5-ին Ուկրաինայի Գերագույն ռադան որոշել է. Ուկրաինայի աշխատանքային օրենսգրքի 73-րդ հոդվածի առաջին մասում «Հուլիսի 16՝ Ուկրաինայի անկախության օր» (ուկրաիներեն՝ 16 липня — День Незалежності України) գրառումը փոխել բառերով «Օգոստոսի 24՝ Ուկրաինայի անկախության օր (ուկրաիներեն՝ 24 серпня — День Незалежності України) գրառմամբ։ Այդ պատճառով 1992-ից սկսած՝ Ուկրաինայի անկախության օրը ամեն տարի նշվում է օգոստոսի 24-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ How Ukraine Became a Market Economy and Democracy by Anders Åslund, Peterson Institute for International Economics, 2009, 978-0-88132-427-3 (page 185)
- ↑ «Washington State Marks Independence for the First Time» (PDF). Svoboda. The Ukrainian Daily. Vol. LXXX, no. 40. Jersey City: Ukrainian National Association. 1973 թ․ մարտի 3. էջ 4. ISSN 0274-6964. LCCN 80012518. OCLC 01766932. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ A History of Ukraine: The Land and Its Peoples by Paul Robert Magocsi, University of Toronto Press, 2010, 1442610212 (page 722/723)
- ↑ Citizens of Ukraine mark 1 year of state sovereignty(չաշխատող հղում), The Ukrainian Weekly (21 July 1991)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- День Незалежності України // Юридична енциклопедія (ուկր.)
- «Выступление Президента по случаю Дня Независимости Украины». president.gov.ua. 2020 թ․ օգոստոսի 24.