Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Համալսարան 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրոշ
Քուինս համալսարան
Քուինս համալսարանի աստղադիտարան

Հմալասարան Քուինս (անգլ.՝ Queen's University), պաշտոնական՝ Քինգստոնի Քուինս Համալսարան (անգլ.՝ Queen's University at Kingston), Թագավորական համալսարան, հանրային հետազոտական համալսարան Օնտարիո նահանգի Քինգստոն քաղաքում։ Աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1841 թվականի հոկտեմբերի 16-ին, համաձայն Վիկորյա թագուհու արձանագրության՝ համալսարանը ստեղծվել է Կանադայի հիմնադրումից 26 տարի առաջ[1]։ Համալսարանին է պատկանում մոտ 1400 հա (3500 ակր) հող ամբողջ Օնտարիոյում և Անգլիայի Արևելյան Սասիքսում գտնվող Հերսթմոնսի ամրոցը[2]։ Քուինս համալսարանը առաջարկում է տասական կրթական ծրագրեր բակալավրի և մագիստրատուրայի[3]։

Համալսարանը հիմնադրվել է Շոտլանդիայի եկեղեցու կողմից։ Նախարարությունների համար ուսանողների պատրաստման առաջին պարապմունքներն եղել են 1842 թվականի մարտի 7-ից 13 ուսանողների և 2 պրոֆեսորների կազմում[4]։ Արևմտյան ծովեզրա նահանգներում Թագավորական համալսարնն առաջինն էր, որը ընդունեց իգական սեռի սովորելու իրավունքը և ձևավորեց ուսանողական ինքնակառավարություն։ 1883 թվականին կանանց համար հիմնադրվել է բժշկական քոլեջ։ 1888 թվականին համալսարանը սկսեց առաջարկել վերապատրաստման դասընթացներ, դառնալով առաջին կանադական համալսարանը, որը սկսեց առաջարկել այն[1]։ 1912 թվականին ստացել է ներկայիս իրավաբանական անվանումը։

Ամբողջ աշխարհում բնակվում է Քուինս համալսարանի 23,000 ուսանող և ավելի քան 131,000 շրջանավարտ[5][6]։ Հայտնի շրջանավարտների թվում են պետական պաշտոնյաներ, գիտնականներ, գործարարներ և Ռոդսի 56 թոշակառուներ[7]։ Համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 215 թվականին Maclean's-ի բուհերի վարկանիշում, 2014 թվականին 187-րդ, 251-ից մինչև 275-րդ հորիզոնականները 2013-2014 թվականներին QS աշխարհի բուհերի վարկանիշում և 201-ից 300-րդ հոևիզոնականը 2014 թվականին Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում[8][9][10]։

ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը արժանացել է համալսարանի պատվավոր աստիճանի։ Համալսարանի դափնեկիրն են նաև անգլիայի արքայազն Չարլզը և Կանադայի նախկին վարչապետ Ժան Կրետյենը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 General History
  2. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-09-24-ին. Վերցված է 2015-07-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Faculties, Programs, Depts. | Queen’s University
  4. Pound, Richard W. Fitzhenry and Whiteside Book of Canadian Facts and Dates. — Կաղապար:Нп3, 2005. — 1300 p. — ISBN 9781550411713
  5. Quick Facts | Queen’s University
  6. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013-04-12-ին. Վերցված է 2013-04-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին. Վերցված է 2013-05-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. QS World University Rankings® 2014/15 | Top Universities
  9. World University Rankings 2015 | Times Higher Education (THE)
  10. Academic Ranking of World Universities — 2014 | Top 500 universities | Shanghai Ranking — 2014 | World University Ranking — 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]