Jump to content

Մասնակից:Սոնա Խասիկյան/Ավազարկղ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնա Խասիկյան/Ավազարկղ Բ

Էմանուել Ջեյմս Ռոն (Սեպտեմբերի 18․ 1930 - Դեկտեմբերի 5, 2009), մասնագիտական առումով հայտնի է րպես Ջիմ Ռոն, ամերիկացի ձեռնարկատեր, գրող և մոտիվացիոն խոսնակ։ Նա մի շարք գրքերի հեղինակ է ներառյալ «Ինչպես ձեռք բերել հարստություն և երջանկություն» գիրքը։

Էմանուել Ջեյմս Ռոնը ծնվել է Վաշինգթոնի Յակիմա քաղաքում, Էմմանուել և Քլարա Ռոհների ընտանիքում։ Նրա ծնողներին էր պատկանում Այդահոյի Քալդվել քաղաքումֆերմա, որտեղ նրանք նաև աշխատում էին։ Ջոնը նրանց ընտանիքի միակ որդին էր։ Նա ծնվել է աղքատ ընտանիքում, 30 տարեկանում նա դառնում է միլիոնատեր, իսկ 33 տարեկանում սննկացել է, սակայն կրկին վերականգնել է միլիոնատերի կարգավիճակը[1] ։ 1 տարի անց Ջոհնը համալսարանից դուրս է մնացել[2]։

Նա իր մասնագիտական կյաքը սկսել է, որպես մարդկային ռեսուրսների մենեջեր Սիըրսում։ Այդ ժամանակաշրջանում նրա ընկերներից մեկ նրան հրավիրեց մի դասախոսության, որը իրականացվում է ձեռնարկատեր Ջոհն Էրլ Շոաֆի կողմից։ 1955թ․-ին, Ջոնը միացավ Շոաֆի ուղիղ վաճառքի բիզնեսին՝ ԱբունդաՎիտային, որպես առաքիչ։

1957թ․-ին Ջոհնը միացավ Նուտրի-Բիոյին՝ մեկ այլ ուղիղ վաճառքի ընկերության։ Ընկերության հիմնադիրները, ներառյալ Շոաֆը, սկսեցին առաջնորդել նրան[3]։ Այս առաջնորդությունից հետո, Ռոհնը կառուցեց ընկերության ամենամեծ կամակերպությունը։ 1960թ․-ին, երբ Նուտրի-Բիոն ընդլայնվեց նաև Կանադա, Շոաֆը և այլ հիմնադիրներ Ջոհնին ընկերության պատասխանատու նշանակեցին։

Այն բանից հետո, երբ 1960-ականներին Նուտրի-Բիոն դադարեց գործունեությունը որպես առևտրային բիզնես , Ռոհնը հրավիրվեց Rotary International որպես խոսնակ։ Այս փորձից հետո, մյուսները սկսեցին խնդրել նրան խոսել տարբեր առիթների ժամանակ։ 1963թ․-ին Beverly Hills Hotel-ու , նա տվեց իր առաջին հանրային սեմինարը։ Այնուհետև, նա երկիր ներսում սկսեց ներկայացնել մի շարք սեմինարներ՝ պատմելով իր պատմությունը և սովորեցնելով իր անձնային աճի փիլիսոփայությունը։

1970-ականներին, Ռոհնը Standard Oil-ի համար սեմինարներ անցկացրեց։ Այդ նույն ժամանակ, նա մասակցեց իր անձնային աճի «Արկածները Ձեռքբերումներում» բիզնեսին, որը ներկայացված էր որպես լայվ սեմինարների և անձնային զարգացման սեմինարների միջոցով։ Նա աշխարհով սեմինարներ իրականացրեց ավելի քան 40 տարի։

1970-ականների վերջին Ռոհնը առաջնորդել է Մարկ Հյուզին (Հերբալայֆ Նութրիշընի հիմնադիրը) և բիզնես-մարզիչ Էնթոնի Ռոբինսին։ Մյուսները, ովքեր վերագրում են Ռոնին իրենց կարիերայի վրա ազդելու համար, ներառում են հեղինակներ/դասախոսներ Մարկ Վիկտոր Հանսենը և Ջեք Քենֆիլդը (Հավով ապուր գրքերի շարք), Էվերթոն Էդվարդսը (Hallmark Innovators Conglomerate), Բրայան Թրեյսին, Դարեն Հարդին, Թոդ Սմիթը, Քևին Գարվերը, Սըր-լիմ Քուշը Nairobi Kenya isamtec լուծումներից և T. Harv Eker[4][5]: Ռոնը Քրիս Ուայդեների հետ համահեղինակեց «Տասներկու սյուներ» վեպը[6]:

1985-ին Ռոնը ստացել է Ազգային խոսնակների ասոցիացիայի CPAE մրցանակը խոսքի գերազանցության համար: Նա 17 գրավոր, աուդիո և վիդեո լրատվամիջոցների հեղինակ էր, այդ թվում՝ «Փառասիրության ուժը», «Տիրի՛ր քո կյանքը» և «Օր, որը շրջում է քո կյանքը»: Նրա ելույթներից շատերն անվճար հասանելի են սոցիալական մեդիայի հարթակներում, ինչպիսիք են YouTube-ը, Spotify-ը և Instagram-ը:

Ռոնը մահացել է թոքային ֆիբրոզից 2009 թվականի դեկտեմբերի 5-ին: Նա թաղված է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի Forest Lawn Memorial Park-ում:

  • Հարստության և երջանկության 7 ռազմավարություն. հզոր գաղափարներ Ամերիկայի առաջատար բիզնես փիլիսոփայից
  • Իմ փիլիսոփայությունը հաջողակ ապրելու համար
  • Փառասիրության ուժը
  • Կյանքի եղանակները
  • Հաջողության 12 սյուներ

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Singh, Shivpreet (2016). Jim Rohn: from Rags to Riches, Retrieved 31 August 2016.
  2. «60 Greatest Quotes by Jim Rohn That Will Inspire Your Heart and Soul». Investivate (ամերիկյան անգլերեն). 2017-05-13. Վերցված է 2017-05-31-ին.
  3. «Jim Rohn: The Passing of a Personal-Development Legend». SUCCESS (անգլերեն). 2010-01-26. Վերցված է 2017-06-07-ին.
  4. Smith, Todd (2011). "Becoming a Disciplined Person," Little Things Matter. Retrieved 31 August 2016.
  5. Tracy, Brian (2014) "A Tribute to A Legacy: Jim Rohn," Brian Tracy International. Retrieved 31 August 2016.
  6. http://chriswidener.com/products/12-pillars-paperback/ Արխիվացված 2016-09-14 Wayback Machine Retrieved 31 August 2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]