Մասնակից:Սիրուն Տոմեյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆոգրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆոգրաֆիկա (լատիներեն informatio բառից, որը թարգմանաբար նշանակում է տեղեկատվության բացահայտում, հայտարարություն; հին հունարեն`γραφικός գրավոր և γράφω գրում եմ բառերից), այն տեղեկատվության, գիտելիքների և տվյալների գրաֆիկական ներկայացման միջոց է, որի նպատակն է հանդիսանում արագ և հստակ ներկայացնել դժարամատչելի ինֆորմացիան[1][2]:Հանդիսանում է գրաֆիկայի և հաղորդակցության միասնության ձևերից մեկը:

Նրա կիրառման սպեկտորը հսկայական է` աշխարհագրություն, լրագրություն, կրթություն, վիճակագրություն և այլն: Ինֆոգրաֆիկան ընդունակ է ոչ միայն կազմակերպել և ներկայացնել մեծ ծավալով ինֆորմացիա, այլ նաև ավելի պարզ ցույց տալ առարկաների և փաստերի հարաբերակցությունը ժամանակի և տարածության մեջ, վեր հանել հիմնական մոտեցումներն ու ցույց տալ այս կամ այն ոլորտի որևէ խնդրի լուծման ուղիներն ավելի պատկերավոր ձևով:


Մոտեցումները[խմբագրել | խմբագրել կոդը]


Ինֆոգրաֆիկան` մտահաղացումների և տվյալների վիզուալացումն է, որի նպատակն է հանդիսանում բարդ հաշվետվության ներկայացումը հանդիսատեսին արագ և հասկանալի ձևով[1][2]: Ինֆոգրաֆիկայի ներկայացման միջոցները կարող են լինել ինչպես նկարներ, այնպես էլ գրաֆիկաներ, դիագրամներ, բլոկ-սխեմաներ, աղյուսակներ, քարտեզներ, ցուցակներ[1]:

Գոյություն ունեն ինֆոգրֆիկայի դիզայնի  2 տարբեր մոտեցումներ: Դրանցից մեկը հետազոտական  Էդվարդ Տաֆտին ասել է <<Ես դարերով աշխատել եմ գիտական աշխատանքներ ստեղծելու ավանդական ոճով>>,- նա մի քանի ժամանակակից գիտական աշխատանքների հեղինակ` ինֆորմացիոն դիզայնի ոլորտում: Նա կողմ է ինֆոգրաֆիկայի մինիմալ բնույթին, երբ ոչ անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է հեռացվի, իսկ ինֆորմացիան պետք է փոխանցվի մաքսիմալ ճշգրիտ: Նման մոտեցման հիմնական նպատակը հանդիսանում է լսարանին ամբողջական տեղեկատվություն փոխանցելու ցանկությունը: Այս մոտեցումը ճիշտ է գիտական աշխատանքների, տվյալների վերլուծության, բիզնես վերլուծության մեջ: Մյուս մոտեցումը սցենարային է, բնորոշ Նայգել Հոլմսին(Nigel Holmes), ով առավել հայտնի է սյունյակների նկարազարդման գաղափարով, 1978-1994 թթ., որոնք կոչվում են բացատրական նկարազարդումներ՝  explanation graphics[3] Այս մոտեցմանը բնորոշ է ընթերցողի համար գրավիչ պատկերներ ստեղծելու ձգտումը` նկարազարդումների և արտահայտիչ դիզայնի միջոցով: Այս ոչ միայն տվյալների ստացումն է,  այլև զվարճանքի միջոց է ընթերցողի համար: Այսպիսի մոտեցման կիրառման ոլորտ կարելի է համարել լրագրությունը, բլոգերը, մարքեթինգային և գովազդային նյութերը: Այսպիսով հետազոտական մոտեցումը ենթադրում է ընթերցողի կողմից անհրաժեշտ ինֆորմացիայի ստացումը[4]: Այն ժամանակ երբ շարադրանքը պարունակում է եզրակացություն, որի ընթերցողը պետք է հանգի: Ինֆոգրաֆիկան կարող է կիրառվել նաև կեղծ վիճակագրական տվյալների ներկայացման համար, որոնք կարող են մանիպուլյացիայի ենթարկել հասարակության կարծիքը[5]:

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրաֆիկական պատկերներ, որոնք կապված են ներկայացվող տեղեկատվության հետ կամ էլ հանդիսանում են ներկայացվող տվյալների փոփոխման ուղղությունների գրաֆիկական արտահայտությունը
  • Օգտակար տեղեկատվական ծանրաբեռնվածություն
  • Արտահայտիչ ներկայացում
  • Թեմայի հստակ և բովանդակալից ներկայացում:

Ինֆոգրաֆիկայի հաջողության գրավականները

Գործնականում ոճաբանները առանձնացնում  են մ քանի ասպեկտներ, որոնք թույլ են տալիս ինֆոգրաֆիկան դարձնել առավել հաջողակ[6][7][8][9]

  • Արդիական
  • Գրավչությունն ու մատչելիությունը
  • Հարթ, էֆեկտիվ, գեղեցիկ դիզայն
  • Հարմարավետություն
  • Թիրախային լսարանը
  • Թվերը կարող են խոսել իրենց փոխարեն
  • Ամբողջականություն
  • Էմոցիոնալ գույներ
  • Որակյալ դիագրամներ
  • Մասշտաբների ընտրություն
  • Պատմության ստեղծում
  • Հետաքրքիր փայատերերի ընտրություն
  • Վիզուալացում
  • Հեշտացում
  • Ժամանակի գծային կիրառում
  • Նպատակների և հայեցակարգերի որոշում
  • Հեղինակային և հուսալի աղբյուրներ
  • Բացի դրանից կարելի է առանձնացնել երեք կարևոր բաղադրատարր որի վրա հիմնված է լավ ինֆոգրաֆիկան:
  • Օգտակարություն, գործնական արժեք` որքանով է այն օգնում հասնել նպատակներին,
  • Մատչելիություն` ընթերցողի և լսարանի համար իմաստի առկայություն, որքանով է այն ամբողջական և մատչելի
  • Գեղեցկություն` տրվող ինֆորմացիայի որակն ու դիզայնը:


Ինֆոգրաֆիկայի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ ինֆոգրաֆիկան կարելի է կիրառել գրեթե ցանկացած ոլորտում , մասնագետը կարող է բացահայտել ինֆոգրաֆիկայի որոշ կատեգորիաներ՝

  • Նկարների մեջ թվերի առկայությունը: Ամենատարածված կատեգորիան, որը թվային տվյալներն ավելի մատչելի է դարձնում:
  • Ընդլայնված ցուցակ: Ստատիկ տվյալներ, գծային ժամանակ, ուղակի փաստերը կարող են վիզուալացվել:
  • Գործընթաց և հեռանկար: Հանդիսանում է բարդ գործընթացների վիզուալացման կամ որոշակի հեռանկարի ներկայացման համար:Ինֆոգրաֆիակյի ներկայացման համար տարբերակում են հետևյալ տեսակները:

Ինֆոգրաֆիակյի ներկայացման համար տարբերակում են հետևյալ տեսակները՝

  • Ստատիկ ինֆոգրաֆիկա` միայն պատկերներ առանց անիմացիոն տարրերի:
  • Դինամիկ ինֆոգրաֆիկա` անիմացիոն էլեմենտներով: Օրինակ` տեսաինֆոգրաֆիկան

Ըստ աղբյուրի՝ կա ինֆոգրաֆիկայի 3 հիմնական տեսակ.

  • Վերլուծական ինֆոգրաֆիկա- գրաֆիկա ստեղծված վերլուծությունների հիման վրա, առավել հաճախ կիրառվում է որպես տնտեսական ինֆոգրաֆիկա, վերլուծությունը իրականացվում է բացառապես տնտեսական ցուցանիշների և հետազոտությւնների տվյալներով:
  • Նորության ինֆոգրաֆիկա- ինֆոգրաֆիկա, օպերատիվ ռեժիմով ստեղծված կոնկրետ նորության ինֆոգրաֆիկա:
  • Վերակառուցողական ինֆոգրաֆիկա-ինֆոգրաֆիկա, հիմնված որոշակի իրադարձությունների վրա, վերստեղծելով իրադարձությունների դինամիկան ժամանակագրական կարգով:


Ինտերակտիվ ինֆոգրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆոգրաֆիկ հաղորդակցության բանալիային ձևաչափ է հանդիսանում`

Ստատիկ նկարները-ֆիքսված ինֆորմացիա, նախատեսված կարդալու և տեսնելու համար

Շարժական նկարներ- հիմնականում ֆիքսված ինֆորմացիան, որը օգտագործողը կարող է տեսնել, կարդալ և լսել: Անիմացիոն նկարներ կամ շարժական, այս ձևաչափի համար կարելի է կիրառել նաև վիդիո:

Ինտերակտիվ ինտերֆեյսներ- ֆիքսված կամ թարմացված ինֆորմացիա, օգտագործողը կարող է փնտրել, փոխարկել ցուցադրվող բովանդակությունը, ընտրելով ձևաչափերը թույլ է տալիս ինչպես սցենարային, այնպես էլ հետազոտական  հայտարարությունների տրամաբանությունը:

Շարժական նկարները, հատակապես ձայնաային ուղեկցությամբ, գրավում են մարդկանց ուշադրությունը ավելի, քան ստատիկ նկարները: Ինֆոգրաֆիկայի այս տեսակը ավելի ժամանակակից է: HTML5, CSS3 և Javascript (նախկինում Flash) տեխնոլոգիաները թույլ են տալիս համատեղել տեքստային և գրաֆիկական տվյալները տեղակայել տեսանյութի վերևում, ստեղծելով ընդլայնված իրականության էֆեկտ:

     Ինտերակտիվ ինֆոգրաֆիկական ինտերֆեյսները(անգլ. interactive infographic interfaces) տարբերվում են հասարակ, բարդ և դինամիկ կերպով: Ինֆոգրաֆիկայի այս տեսակը հարմարեցված է մեծ ծավալով ինֆորմացիայի ներկայացման համար և օգտագործողին ներգրավումը ակտիվ հետազոտությունների մեջ, իրենց կողմից պահանջվող տեղեկությունները ստանալուց հետո:

Ինտերակտիվ ինտերֆեյսի միջոցով կարելի է փոխանցելինչպես ֆիքսված ինֆորմացիա, տեղեկատվություն գրատախտակի վրա, ինչպես նաև իրական ժամանակում թարմացվող ինֆորմացիան:

Ինտերակտիվ վիզուալացված ֆիքսված ինֆորմացիան ավելի նման է հասարակ ներկայացման  կամ լուսապատկերների, երբ օգտագործողից միայն պահանջվումէ անցում կատարել մի սլայդից մյուսին: Մեկ այլ դեպք կարող է լինել տվյալներով հագեցած աշխարհագրական քարտեզը, որը վիզուալ կերպով ներկայացնում է օգտվողի կողմից ընտրված շրջանի մասին տեղեկություններ (օրինակ` մկնիկը տեղաշարժը տվյալ տարածաշրջանում:

Ֆիքսված ինտերակտիվ տվյալների բազայի վիզուալացում, նոր տվյալների ավելցման դեպքում դինամիկ կերպով տվյալների բազայի թարմացում:

Դինամիկ ինտերակտիվ ինտերֆեյս թույլ է տալիս ըստ պահանջի թարմացնել ներկայացվող ինֆորմացիան:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Newsom, Haynes, 2010, p. 220—221.
  2. 2,0 2,1 Mark Smiciklas (2012). The Power of Infographics: Using Pictures to Communicate and Connect with Your Audience.
  3. Nigel Holmes Explanation Graphics
  4. Lankow, Ritchie, Crooks, 2012, VARIED PERSPECTIVES ON INFORMATION DESIGN: A BRIEF HISTORY.
  5. «Over the last fifty years, How to Lie with Statistics has sold more copies than any other statistical text.» J. M. Steele. "Darrell Huff and Fifty Years of How to Lie with Statistics. Statistical Science, 20 (3), 2005, 205—209.
  6. 4 Key Ingredients For Designing Successful Infographics
  7. Dayne Shuda, Three Case Studies of Infographic Success
  8. 5 Rules for Infographic Success Архивная копия от 17 октября 2012 на Wayback Machine
  9. Tom Howlett, 50 Elements That Make Infographics Successful (with examples)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История мира в инфографике. — М.: Альпина Паблишер, 2014. — ISBN 978-5-9614-4525-1.
  • Edward R. Tufte. The Visual Display of Quantitative Information. — 16. — Graphics Press, 1983. — P. 197.
  • Lankow, J. and Ritchie, J. and Crooks, R. Infographics: The Power of Visual Storytelling. — Wiley, 2012. — 264 p. — ISBN 9781118420065.
  • Alberto Cairo. The Functional Art: An introduction to information graphics and visualization. — New Riders, 2012. — 384 p. — ISBN 978-0-13-304118-7.
  • Newsom, D. and Haynes, J. Public Relations Writing: Form \& Style. — Cengage Learning, 2010. — 448 p. — ISBN 9781439082720.