Jump to content

Մասնակից:Սիլվիի/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեշտոցային կծկումները հեշտոցը շրջապատող կոնքի մկանների, հատկապես pubococcygeus մկանների կծկումներն են: Հեշտոցային կծկումները սովորաբար ակամա մկանային արձագանք են օրգազմին: Թեև սովորաբար ակամա պատասխան է, որոշ կանայք կարող են կառավարել հեշտոցի մկանները՝ իրենց ցանկությամբ հեշտոցային կծկումներ կատարելու համար: Հեշտոցային կծկումները մեծացնում են սեռական փորձը և հաճույքը երկու կողմերի համար սեռական հարաբերության ժամանակ:

1982թ.-ին կատարված ուսումնասիրության ժամանակ 11 կանանց կոնքի մկանների կծկումները, ովքեր մաստուրբացիայի օգնությամբ են հասել օրգազմի, վերահսկվել են միաժամանակ անալ և հեշտոցային զոնդի միջոցով: Օրգազմի ընկալման սկզբի մոտ կանանցից 9-ի մոտ սկսվեցին կանոնավոր կծկումներ՝ անալով և հեշտոցային կծկումներով՝ միմյանց հետ համաժամանակյա: Կանանց օրգազմներից երեքը հետևողականորեն ներառում էին միայն մի շարք կանոնավոր կծկումներ. վեց այլ կանանց դեպքում օրգազմը շարունակվում էր սովորական շարքից դուրս՝ լրացուցիչ անկանոն կծկումներով: Երկու կանայք կանոնավոր կծկումներ չեն ունեցել հաղորդված օրգազմի ժամանակ: Կանանց մոտ գրանվել են զգալի տարբերություններ օրգազմի տևողության և կծկումների քանակի մեջ[1]: 1994 թվականին կատարված ուսումնասիրությունը հաստատեց այս արդյունքները, բայց եզրակացրեց, որ որոշ կանայք իրենց օրգազմը պարբերաբար զգում են առանց կծկումների, իսկ ոմանք նշում են, որ օրգազմի ժամանակ կծկումներ են ունենում միայն երբեմն[2]:

Հեշտոցային կծկումները պայմանավորված են ինչպես ուղեղի որոշ շրջանների ակտիվությամբ, այնպես էլ օքսիտոցին հորմոնի արտազատմամբ: Ենթադրվում է, որ օրգազմի ժամանակ հեշտոցային կծկումները կարող են մեծացնել հղիության հավանականությունը, քանի որ դրանք վերարտադրողական ուղիով սերմնահեղուկ են տեղափոխում հեշտոցից դեպի ձվաբջիջներ, ինչը նվազեցնում է նրա անցած ճանապարհը: Բացի այդ, երբ կինը բեղմնավոր է, սերմնահեղուկը տեղափոխվում է միայն գերիշխող ձվարանների կողմը:

Հեշտոցային ակամա կծկումները կարող են առաջանալ ոչ սեռական պատճառներով։ Վագինայի շուրջ մկանների ակամա սպազմը, որը սովորաբար առաջանում է անհանգստությունից, կարող է հանգեցնել վագինիզմի[3][4]:

Հեշտոցային կծկումները չպետք է շփոթել արգանդի կծկման հետ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bohlen, JG; Held, JP; Sanderson, MO; Ahlgren, A (1982). «The female orgasm: pelvic contractions». Arch Sex Behav. 11 (5): 367–86. doi:10.1007/bf01541570. PMID 7181645. S2CID 33863189.
  2. Kratochvíl, S (1994). «Vaginal contractions in female orgasm». Ceskoslovenska Psychiatrie. 90 (1): 28–33. PMID 8174183.
  3. Katz PT, Ph.D., Ditza (2021). «Vaginismus: Causes, Treatment, & Cure Women's Therapy Center» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-05-ին.
  4. Ghazizadeh, Shirin; Nikzad, Masoomeh (2004). «Botulinum Toxin in the Treatment of Refractory Vaginismus». Obstetrics & Gynecology. 104 (5, Part 1): 922–925. doi:10.1097/01.AOG.0000141441.41178.6b. PMID 15516379. S2CID 39116085.