Մասնակից:Սավադյան Միլենա/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավադյան Միլենա/Ավազարկղ8

Ռոսկո Լի Բրաուն (անգլ.՝ Roscoe Lee Browne, ), ամերիկացի թատրոնի դերասան, կինոյի և հեռուստատեսության հնչյունավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսկո Լի Բրաունը ծնվել է 1922 թվականի մայիսի 2-ին Վուդբերիում, Նյու Ջերսի նահանգում, բապտիստների ընտանիքում։ Հայրը՝ Սիլվանուս Ս․ Բրաունը և մայրը՝ Լավին, Ռոսկոն ընտանիքի չորրորդ որդին էր։

Բրաունը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին 92-րդ հետևակային դիվիզիայի կազմում։

1946 թվականին ավարտել է Լինքոլնի համալսարանը։ Այնուհետև ակտիվ շարունակել է իր կրթությունը, ավարտել է Վերմոնտի Միդլբերի քոլեջը, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը և Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանը։ 1949 թվականին, լինելով միջին մրցավազքի լավ վազորդ հաղթել է Amateur Athletic Union ազգային չեմպիոնատում, 1000 յարդ (914,4 մ) վազքում։ 1946-1952-ական թվականներին պարբերաբար դասավանդում էր պատմահամեմատական գրականություն՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Մի քանի տարի զբաղվել է Schenley Import Corporation-ի գինու վաճառքով, իսկ 1956 թվականին հայտնել է, որ թողում է իր աշխատանքը և դառնում է պրոֆեսիոնալ դերասան, այս հարցում նրան օգնել է օպերային երգչուհի Լեոնտինա Պրայսը:

1960 թվականին առաջնելույթ է կատարել «Հուլիոս Կեսար» ներկայացման ժամանակ, իսկ արդեն հաջորդ տարի առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին՝«Կապավոր» ֆիլմում։ Հնչեղ և գեղեցիկ բարիտոնի տերը Ռոսկո Լի Բրաունը[1] դարձավ պահանջված հնչյունավորման դերասան։ 1968-1969-ական թվականներին աշխատել է WWFS ռադիոկայանում, որպես գիշրային դիջեյ։ 1968 թվականին ձայնագրել է Music and Gibran ռադիոծրագիրը։


Ռոսկո Լի Բրաունը մահացել է 2007 թվականի ապրիլի 11-ին Լոս Անջելեսում, 85 ամյակից երեք շաբաթ առաջ[2]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 — Էմմի մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ կատակերգական կամ դրամատիկական սերիալում» կատեգորիայում, «Բարնի Միլեր» սերիալի դերի համար— անվանակարգ։
  • 1986 — Փրայմ-թայմ «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան կատակերգական սերիալում» կատեգորիայում «Կոսբի շոու» սերիալի դերի համար — հաղթանակ
  • 1988NAACP Image Award «Լավագույն գլխավոր դեր կատակերգական սերիալում» կատեգորիայում «Կոսբի շոու» սերիալի դերի համար — հաղթանակ։
  • 1989 — «Դայժեստ օճառային օպերա» «Նշանավոր ոճրագործ» կատեգորիայում «Ֆելկոն խաչ» սերիալի դերի համար — նոմինացիա
  • 1995 — «Էմմի» մրցանակ «Լավագույն դեր անիմացիոն ծրագրերում» «Սարդ մարդ» մուլտֆիլմի դերի համար — նոմինացիա։

Ընտրյալ ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

45 տարիների ընթացքում Ռոսկո Լի Բրաունը դերեր է մարմնավորել ավելի քան 120 ֆիլմերում և սերիալներում։

Մեծ էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 — Կապ պահպանող / The Connection — Ջ. Ջ. Բյորդեն
  • 1964 — Սև ինչպես ես / Black Like Me — Քրիստոֆեռ
  • 1967 — Խեղկատակները / The Comedians — Փոքր Պիեռ
  • 1969 — Տոպազիոն / Topaz — Ֆիլիպ Դյուբուա
  • 1970 — Լ. Բ. Ջոնսի ազատագրումը / The Liberation of L.B. Jones — Л. Б. Джонс
  • 1972 — Կովբոյ / The Cowboys — Ջեբեիդայա Նաիտլինջեր
  • 1973 — Մեծ մարզիկը / The World's Greatest Athlete — Գազենգա, հոգեկան լիդեր
  • 1973 — Super Fly T.N.T — բժիշկ Լամին Սոնկո
  • 1974 — Շաբաթօրյա գիշեր քաղաքի ծայրում / Uptown Saturday Night — կոնգրեսմեն
  • 1976 — Լոգանի փախուստը / Logan's Run — Բռնցքամարտ
  • 1977Twilight's Last Gleaming — Ջեիմս Ֆորեստ
  • 1986Legal Eagles — Դոկինսի դատավորը
  • 1986Jumpin' Jack Flash — Արչեր Լինկոլն
  • 1990Moon 44 — Գալակտիկա միության նախագահ
  • 1992The Mambo Kings — Ֆերնանդո Պերես
  • 1992Eddie Presley — դոկ
  • 1993Naked in New York — պարոն Ռիդ
  • 1995Babe — կադրում պատմող
  • 1996Dear God — Իդրիս Աբրախամ
  • 1996Forest Warrior — Կլովիս Մեդիսոն
  • 1998Judas Kiss — Բլիկեր շեֆ
  • 1998 — 'Babe: Pig in the City — կադրոմ պատմող
  • 2006Garfield: A Tail of Two Kitties — կադրում պատմող
  • 2007Epic Movie — կադրում պատմող

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972, 1973 — Բոլորը ընտանիքում / All in the Family — տարբեր դերեր
  • 1975 — Բարնի Միլեր / Barney Miller — Չարլի Ջեֆերս
  • 1978 — Արքա — Ֆիլիպ Գարիսոն
  • 1980—1981 — Օճառ/ Soap — Սոնդերս
  • 1985 — Տիեզերք / Space — Ֆարկար
  • 1986, 1987 — Կոսբի շոու/ The Cosby Show — բժիշկ Բարնաբուս Ֆոստեր
  • 1988 — Ֆելկոն խաչ / Falcon Crest — Ռոզմոնտ
  • 1988, 1991, 1992 — Ուրիշ աշխարհ / A Different World — բժիշկ Բարնաբուս Ֆոստեր
  • 1992, 2003 — Օրենք և կարգ/ Law & Order — տարբեր դերեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lane, Hamlisch among Theater Hall of Fame inductees на сайте post-gazette.com, 28 января 2009
  2. Roscoe Lee Browne, 81, Actor of Stage and Screen, Dies на сайте nytimes.com, 12 апреля 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]